Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ

08/04/2026 schedule20:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ, ծանոթացել տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերին:

64589_b.jpg (732 KB)

Վարչապետի առաջին կանգառը եղել է Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում: Այն վերանորոգվել է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում:

64600_b.jpg (726 KB)64602_b.jpg (635 KB)

Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 248 մլն 514 հազար դրամ։ Վերանորոգված դպրոցը նախատեսված է 303 աշակերտի համար։

Նոր Հաճն համայնքում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Նոր Գեղի բնակավայրի «Նուվո վիլաժ» ընկերության պղպեղի ջերմատուն: «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության» ծրագրի շրջանակում Կառավարությունն օժանդակել է մասնավորի կողմից 5.2 հա մակերեսով պղպեղի ջերմատան հիմնմանը։

64527_b.jpg (729 KB)64533_b.jpg (770 KB)64521_b.jpg (814 KB)

Ծրագիրն իրականացվել է շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ վարկային միջոցներով, որից վարկի ամբողջական տոկոսի սուբսիդավորումը կազմել է 10%:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի մանկապարտեզում: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը՝ նախատեսված 90 սաների համար։

64519_b.jpg (814 KB)64518_b.jpg (630 KB)

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 470 մլն 180 հազար դրամ, որից 70%-ը շուրջ 329 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Չարենցավան համայնքում երկրի ղեկավարին ներկայացվել են «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց տանող 2 կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին:

64620_b.jpg (1.16 MB)64627_b.jpg (832 KB)

Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 104 մլն դրամ:

64615_b.jpg (980 KB)64619_b.jpg (1.10 MB)

Վարչապետը կարևորել է ճանապարհի կառուցումը, ինչը կնպաստի Բջնիում զբոսաշրջության խթանմանն ու «Բջնի ամրոց» զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Ֆանտան բնակավայրի «Պիոն» ընկերության վարդի ջերմատանը, որը հիմնվել է «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության» ծրագրի օժանդակությամբ։ Ջերմատունը հիմնվել է շուրջ 3 մլրդ վարկային միջոցներով:

64608_b.jpg (926 KB)64606_b.jpg (859 KB)64607_b.jpg (925 KB)

«Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կազմել է 10 %՝ շուրջ 77 մլն 308 հազար դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում Կառավարության կողմից կիրառվել է նաև ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության իրավունքը։

64611_b.jpg (855 KB)

Արդյունքում մասնավորի կողմից հիմնվել է 4.37 հա մակերեսով վարդի ջերմատուն։

Այնուհետև վարչապետն այցելել է Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի միջնակարգ դպրոց: Կրթական հաստատությունը վերանորոգվել է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 377 մլն 880 հազար դրամ։ Վերանորոգված դպրոցը նախատեսված է 403 աշակերտի համար։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում վերանորոգվել է շինության 300 քմ մակերեսով տարածքը, կահավորվել գույքով և տեխնիկայով: Կենտրոնն ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով մինչև 2026թ. ավարտը նախատեսված 25 երիտասարդական կենտրոնների թվի մեջ:

64594_b.jpg (671 KB)64595_b.jpg (668 KB)

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 36 մլն 983 հազար դրամ, որից ՀՀ կառավարությունը հատկացրել է 59%-ը՝ շուրջ 21 մլն 708 հազար դրամ: Ներկայացվել է, որ տարեկան կտրվածքով կենտրոնի ծառայություններից օգտվելու է 200 երիտասարդ դրամաշնորհային հայտով պարտավորված ծրագրային ուղղություններով։ 2026թ. ապրիլի 4-ի դրությամբ գրանցվել են 520 այցելուներ:

Աբովյան համայնքում երկրի ղեկավարը շրջայց է կատարել Բալահովիտ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 165 մլն 544 հազար դրամ, որից 70 %-ը՝ շուրջ 115 մլն 881 հազար դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 70 սանի համար։

Ակունք համայնքում վարչապետը ծանոթացել է Նոր Գյուղ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շենքի պայմաններին: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 263 մլն 144 հազար դրամ, որից 70%-ը՝ շուրջ 184 մլն 200 հազար դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Նորակառույց մանկապարտեզը կարող է ընդունել 90 սան երեխա։

Նիկոլ Փաշինյանը Ջրվեժ համայնքում այցելել է Ձորաղբյուր բնակավայրի Վ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 205 մլն դրամ։ Վերանորոգված դպրոցը նախատեսված է 259 աշակերտի համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1131 դիտում

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով