Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները

01/04/2026 schedule15:32

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների առաջընթացը։

«Սա նման ձևաչափով արդեն երկրորդ հանդիպումն էր, ինչը մեզ հնարավորություն է տալիս շարունակելու բաց, ներառական և արդյունավետ երկխոսությունը մեր գործընկերների հետ։

Ներկայացրի մինչ այս կատարված աշխատանքները և առաջիկա քայլերը՝ ընդգծելով, որ Հայաստանը լիարժեք հանձնառու է համաժողովի կազմակերպման գործընթացը վարել թափանցիկության, համապարփակ մասնակցության և բարձր հավակնության սկզբունքներով։ Մենք նպատակ ունենք COP17-ը դարձնել շրջադարձային փուլ կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման գլոբալ օրակարգում։

Այս համատեքստում անդրադարձա նաև միջազգային և օրենսդրական վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մոնրեալում անցկացված հանդիպումների արդյունքներին և Նագոյայի արձանագրության վավերացմանը, որոնք կարևոր հիմք են ստեղծում համաժողովի հաջող անցկացման համար։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորեց առաջիկա COP17-ին նախորդող առաջնորդների գագաթնաժողովի դերը՝ որպես բարձր մակարդակով քաղաքական հանձնառության ամրապնդման հարթակ։

Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեցին նաև COP17-ի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ցուցադրվեց համաժողովի տարբերանշանին նվիրված հոլովակը, որից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան։

Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով։

COP17-ը Երևանում պետք է դառնա այն հարթակը, որտեղ կամրապնդվի անցումը պարտավորություններից դեպի իրական գործողություններ՝ հանուն բնության պահպանության։ Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցելու բոլոր գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ համաժողովի արդյունքները լինեն շոշափելի և արդյունավետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
225 դիտում

Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան

2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն

ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար

Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Մոսկվայի Կիևյան մայրուղում. տեսանյութ

Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազության հաղորդում

Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան

Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին. տեսանյութ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Կերեք քաբաբն ազատության մեջ, քանի կարող եք, չգիտեմ՝ բանտում կկարողանա՞ք ուտել երբ ուզեք. Ալեքսանյան

Պուտինն ու Փաշինյանն առանձին հանդիպում կունենան, հետո զրույցը կշարունակեն աշխատանքային ճաշի շուրջ. Պեսկով

Ես լրջորեն մտածում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցի շուրջ. Թրամփ

«Մերսեդես»-ը բախվել է ծառին, ապա քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան տուժածներ

Ռուսաստանը չի կիսել Իրանի հետ հետախուզական տվյալներ. ՌԴ ԱԳՆ

Հայտնաբերվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվողներ

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն դրամը

Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Իրանը նոր հարձակումներ է իրականացրել Թել Ավիվի ուղղությամբ. տեսանյութ

Կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն ապրիլի 1-ին արդեն իսկ բարձրացված չափերով, անկանխիկ եղանակով. նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոտնձգության փորձ իրականացրած Դավիթ Մինասյանը կալանավորվել է

ՊԵԿ-ը՝ էլեկտրամոբիլների ներմուծման 2025թ. սակագնային արտոնության վերաբերյալ

ՌԴ-ն պահանջում է հետաքննել Լիբանանում RT-ի նկարահանող խմբի ուղղությամբ Իսրայելի հարվածը. Նեբենզյա

Քուչակ բնակավայրում վերանորոգվում է 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը. տեսանյութ

Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ

Մոսկվայում ցանկանում են Նիկոլ Փաշինյանին հրավիրել հեծանվավազքի

Շնորհակալ եմ և հպարտ, որ ՀՀ կառավարությունն իմ անվամբ սպորտդպրոց է կառուցում. Արթուր Աբրահամը՝ շինհրապարակից

Մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման աշխատանքներ

Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ

Չգաղտնալսում՝ 18+3+3. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության

Ինչպես է ուղերձն ավարտում տասնամյակներով Ռուսաստանը հայրենիք, իսկ Հայաստանը խոպան դիտարկած խմբակը. Սաֆարյան

Նոր կարգով էլեկտրամոբիլների գույքահարկն էականորեն նվազում է. Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել

Վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. դատախազության 2025-ի տարեկան հաղորդումը

Ղրիմում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 29 մարդ

Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում