Երևան
12 °C
Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում 2025 թվականին կատարված աշխատանքները։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում մասնավորապես նշել է.
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Չորրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության տարեկան հաղորդումը:
Հաղորդումը կառուցված է դատախազության՝ որպես միասնական համակարգի 2025 թվականի նպատակադրումների, կատարված հետևողական աշխատանքի ու արձանագրված արդյունքների վրա:
Մասնավորապես՝
2025 թվականի ընթացքում դատախազության բացառիկ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կայացված դատական ակտերով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել, նախնական գնահատմամբ, շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ։
2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը:
Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025 թվականին. 2025 թվականին ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը, քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով։
Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ:
2025 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին, այդ թվում՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ:
Քրեական վարույթներով գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39 միլիարդ 895 միլիոն 845 հազար դրամ:
Դատախազության 2025 թվականի առաջնահերթությունը եղել է արդյունքահեն աշխատանքը՝ պայմանավորված 2025 թվականի մարտի 14-ին դատախազության կոլեգիայի ամփոփիչ նիստում մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատման նոր չափանիշների սահմանմամբ, որոնք ամրագրվել են ՀՀ գլխավոր դատախազի հրամանով: Չափանիշները, ի թիվս այլնի, ներառում են՝
Աշխատանքի արդյունքահենության պահանջը, դուրս գալով դատախազության աշխատանքի ներքին չափանիշներից, 2025 թվականի արդյունքներով հանգեցրեց դատախազության աշխատանքի նկատմամբ հանրային գնահատականի փոփոխության. համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: Նախորդ հարցման համեմատ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով:
Սա, կարծում եմ, մեր՝ որպես միասնական համակարգի կարևոր նվաճում է, հավաստումն է այն պնդման, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի ու հասկանալի:
Իմ երախտիքն եմ հայտնում դատախազներին, դատախազության աշխատակիցներին և իրավապահ ու դատական համակարգերի բոլոր պրոֆեսիոնալ և սրտացավ գործընկերներին՝ 2025 թվականին գրանցած շոշափելի արդյունքի համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը՝ էլեկտրամոբիլների ներմուծման 2025 թ. սակագնային արտոնության վերաբերյալ
ՌԴ-ն պահանջում է հետաքննել Լիբանանում RT-ի նկարահանող խմբի ուղղությամբ Իսրայելի հարվածը. Նեբենզյա
Քուչակ բնակավայրում վերանորոգվում է 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը. տեսանյութ
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ
Մոսկվայում ցանկանում են Նիկոլ Փաշինյանին հրավիրել հեծանվավազքի
Շնորհակալ եմ և հպարտ, որ ՀՀ կառավարությունն իմ անվամբ սպորտդպրոց է կառուցում. Արթուր Աբրահամը՝ շինհրապարակից
Մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման աշխատանքներ
Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ
Չգաղտնալսում՝ 18+3+3. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության
Ինչպես է ուղերձն ավարտում տասնամյակներով Ռուսաստանը հայրենիք, իսկ Հայաստանը խոպան դիտարկած խմբակը. Սաֆարյան
Նոր կարգով էլեկտրամոբիլների գույքահարկն էականորեն նվազում է. Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել
Վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. դատախազության 2025-ի տարեկան հաղորդումը
Ղրիմում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 29 մարդ
Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
Կառավարությունը 50%-ով փոխհատուցում է ISO, «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը
Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է․ հրապարակվել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» տվյալները
Ազատ պայմաններում ապրում է Կովկասյան ազնվացեղ եղջերուի 18 առանձնյակ․ տեսակի վերականգնումը իրականություն է
ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները․ Ռուբիո
Նոր նշանակում Քաղաքաշինության կոմիտեում
Ուզում են TRIPP-ը չեղարկել, Հայաստանի Հանրապետությունը հանձնել. կեղծում են իրականությունը. տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ակումբային հավաքականը Վրաստանում կմասնակցի EYBL մրցաշարին
Էշ են ման գալիս՝ նալերը քաշեն. Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին գտել են. ինչ է հիբրիդ պատերազմը
Երևանի Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է․ լուսանկարներ
Նոր նշանակում ԱԱԾ-ում
ԵՄ Թայեքս-ի ներկայացուցիչների հետ սահմանների կառավարման ռազմավարական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել
Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ, աչքովս ընկած կլիներ, դժվար թե մոռանայի
Վարչապետը դարձել է ոսկոր. նախկինների առաջ քահանաները խոնարհվում էին, քիչ էր մնում՝ կոշիկները սրբեին. Տեր Արմեն
Երևանում տներ են այրվում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, դեպքի վայրում է 7 մարտական հաշվարկ
«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ձյուն է տեղում
Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
Չափագրողների որակավորման վկայականների գործողության կասեցման վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել
Ժաննա Անդրեասյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հետ
Կարևորվել է Ֆրանսիայի ակտիվ դերակատարությունը և հնարավոր մասնակցությունը COP17-ի գործընթացներում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է․ տեսանյութ
Հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով․ ԿԳՄՍՆ-ն՝ 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
Արմեն Գրիգորյանը քննարկման է մասնակցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT