Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազության հաղորդում

01/04/2026 schedule15:22

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։

Հաղորդման համաձայն՝ 2025 թվականին ավարտվել է 41.553 քրեական վարույթ (2024 թվականին՝ 38 հազար 058), այդ թվում՝ 14 հազար 608-ը՝ 16 հազար 194 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.801 քրեական վարույթ՝ 13.179 անձի վերաբերյալ), 61-ը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 45), 26.884-ը կարճվել է (2024 թվականին՝ 26.212), որոնցից 16.416-ը՝ (2024 թվականին՝ 17.813) Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: 2025 թվականին դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը 2823-ով կամ 23,8%-ով: 

2025 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 53,4%-ը (2024 թվականին՝ 42,1%) քննվել է մինչև 2 ամիս, 17,1%-ը (2024 թվականին՝ 21,5%)՝ մինչև 4 ամիս, 10%-ը (2024 թվականին՝ 15%)՝ մինչև 6 ամիս, 10,5%-ը (2024 թվականին՝ 11,9%)՝ մինչև 1 տարի, 9%-ը (2024 թվականին՝ 9,5%)՝ 1 տարուց ավելի ժամկետում: Այսպիսով, 2025 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին, այդ թվում՝ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ:

Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025 թվականի ընթացքում: Մասնավորապես 2025 թվականի 6 ամսից ավել է տևել քննված քրեական վարույթների 19,5%-ի նախաքննությունը, որը 2023 թվականի համապատասխան ցուցանիշից պակաս է 4%-ով, իսկ 2024 թվականի ցուցանիշից՝ 1,9%-ով: Ընդ որում՝ 2025 թվականին ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով: 

Քրեական վարույթներով գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21.458.058.668 դրամ: Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է 18 մլրդ 437 մլն 786 հազար 846 դրամ: Այսպիսով, Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39 մլրդ 895 մլն 845 հազար 514 դրամ։

2025 թվականին Առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2559 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1566-ը կամ 61,2%-ը, մասնակի բավարարվել՝ 672-ը կամ 26,3%-ը, մերժվել՝ 321-ը կամ 12,5%-ը (2024 թվականին՝ 2282 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1581-ը կամ 69,3%-ը, մասնակի բավարարվել՝ 432-ը կամ 18,9%-ը, մերժվել՝ 269-ը կամ 11,8%-ը): 2023-2025 թվականների ընթացքում արձանագրվել է ինչպես ներկայացված միջնորդությունների, այնպես էլ փաստացի դատարանի բավարարած միջնորդությունների տեսակարար կշռի նվազման միտում մեղադրյալ ներգրավված անձանց թվի հետ համեմատությամբ:

Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
243 դիտում

Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան

2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն

ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար

Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Մոսկվայի Կիևյան մայրուղում. տեսանյութ

Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազության հաղորդում

Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան

Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին. տեսանյութ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Կերեք քաբաբն ազատության մեջ, քանի կարող եք, չգիտեմ՝ բանտում կկարողանա՞ք ուտել երբ ուզեք. Ալեքսանյան

Պուտինն ու Փաշինյանն առանձին հանդիպում կունենան, հետո զրույցը կշարունակեն աշխատանքային ճաշի շուրջ. Պեսկով

Ես լրջորեն մտածում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցի շուրջ. Թրամփ

«Մերսեդես»-ը բախվել է ծառին, ապա քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան տուժածներ

Ռուսաստանը չի կիսել Իրանի հետ հետախուզական տվյալներ. ՌԴ ԱԳՆ

Հայտնաբերվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվողներ

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն դրամը

Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Իրանը նոր հարձակումներ է իրականացրել Թել Ավիվի ուղղությամբ. տեսանյութ

Կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն ապրիլի 1-ին արդեն իսկ բարձրացված չափերով, անկանխիկ եղանակով. նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոտնձգության փորձ իրականացրած Դավիթ Մինասյանը կալանավորվել է

ՊԵԿ-ը՝ էլեկտրամոբիլների ներմուծման 2025թ. սակագնային արտոնության վերաբերյալ

ՌԴ-ն պահանջում է հետաքննել Լիբանանում RT-ի նկարահանող խմբի ուղղությամբ Իսրայելի հարվածը. Նեբենզյա

Քուչակ բնակավայրում վերանորոգվում է 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը. տեսանյութ

Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ

Մոսկվայում ցանկանում են Նիկոլ Փաշինյանին հրավիրել հեծանվավազքի

Շնորհակալ եմ և հպարտ, որ ՀՀ կառավարությունն իմ անվամբ սպորտդպրոց է կառուցում. Արթուր Աբրահամը՝ շինհրապարակից

Մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման աշխատանքներ

Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ

Չգաղտնալսում՝ 18+3+3. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության

Ինչպես է ուղերձն ավարտում տասնամյակներով Ռուսաստանը հայրենիք, իսկ Հայաստանը խոպան դիտարկած խմբակը. Սաֆարյան

Նոր կարգով էլեկտրամոբիլների գույքահարկն էականորեն նվազում է. Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել

Վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. դատախազության 2025-ի տարեկան հաղորդումը

Ղրիմում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 29 մարդ

Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում