Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր Մարտունիում

25/03/2026 schedule14:19

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերն են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում:

Ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի հրացան և ինքնաձիգի 36 փամփուշտ է բաժնում կամավոր հանձնել Մարտունի համայնքի 32-ամյա բնակիչը՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:

Հանգուցյալ հորը պատկանած երկփողանի որսորդական հրացան ու փամփուշտներ է կամավոր հանձնել նաև Ծովասար գյուղի 59-ամյա բնակիչը:

Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք էլ գրանցվել է մարտի 19-ին:

Մարտունի համայնքի բնակիչ 31-ամյա երիտասարդը բաժին է ներկայացրել 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան, 42 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:

Ապօրինի պահվող ակոսափող հրազեն և 30 փամփուշտ է կամավոր հանձնել նաև Մարտունի համայնքի 32-ամյա բնակիչը: Հայտնել է, որ հանգուցյալ հորեղբորը պատկանող զենք-զինամթերքը գտել է իրենց տան տանիքում:

Մարտի 19-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Ծակքար բնակավայրից Սևանա լիճ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, սվին-դանակ, նռնակներ և նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 104 փամփուշտ, արկի մարտական գլխիկներ:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
269 դիտում

Փիփերթ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է վարչատնտեսական մասի համակարգողին, վիճաբանել պահակի հետ, հարվածել

Պարզվել է՝ 2022-ին երիտասարդը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ ամուսինները նրան պատուհանից դուրս են նետել

Գրիգորյանն ու Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ-ում բարեփոխումների ընթացքը

C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնով

Սամվել Կարապետյանը պարտվել է ինձ դատարանում. Արսեն Թորոսյան

Ընդդիմության առաջարկած քաղաքականությունը 100 տոկոսով կհանգեցնի պատերազմի. ԱԺ փոխնախագահ

Խաչքարերի պուրակում նոր ներառական և անվճար խաղահրապարակը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի մոլերից մեկում հրդեհի մասին տարածվող տեսանյութերը կեղծ են. ՆԳՆ ՓԾ

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. որոշ շրջաններում թաց ձյուն կտեղա

Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր Մարտունիում

Սամվել Կարապետյանի համախոհները քարոզարշավի ժամանակ թմրանյութ են բաժանել իրար. կան ձերբակալվածներ. մանրամասներ

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է․ Պապոյան

Երկու օր առաջ եմ խոսել Քըլըչի հետ. Ռուբինյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին

Իրենք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ. Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Իջևանում քաղաքացիները վարչապետ դառնալու հավակնություններ ունեցող Մարությանի հետ հանդիպման չեն գնացել. ԶԼՄ-ներ

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար մուտքի արտոնյալ ռեժիմ սահմանելու և այլ նախագծեր

Քոչարյանը կարող է մեր կերած պեռաշկու մասին խոսել, կարող է իր կերած 200 մլն դոլարի մասին էլ խոսել. Ալեքսանյան

Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար

Իսկ ո՞րն է Քոչարյանի դաստիարակության կոդը՝ զուգարանում ծեծելով մարդ սպանե՞լը, Մարտի 1-ը, թե՞ Հոկտեմբերի 27-ը

Մայր Աթոռին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի. ԱԺ-ն ընդունել է օրենքը

Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի ևս մեկ խմբաքանակ

Մեծամորում այրված մեքենան հրդեհվել է դիտավորյալ. hրկիզելուն դրդած տղամարդը կալանավnրվել է. մանրամասներ

Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել

Մակրոնը կոչ է արել Փեզեշքիանին վերականգնել ազատ նավարկությունը Հորմուզի նեղուցում

Ծիծաղելի և նողկալի դեպք է տեղի ունեցել. Ասլանյանը մոռացել է՝ ինչպես էր աղաչում մնալ խմբակցությունում. Սիմոնյան

ՍԴ նախագահը, փոխնախագահը, դատավորներն աշխատանքային ստաժի համար կստանան հավելավճար. նախագիծ

Նա չի հանդարտվում. ծամածռվելով խոստացել էր մաշեցնել Փաշինյանին, բայց ինքն է քռքաշ հասել 2026-ին. Հարությունյան

Հրթիռի հարվածի հետևանքով Իսրայելի վառելիքի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Առաջարկում եմ, որ Քոչարյանը էշի պես զռռա, տեսնենք՝ ինչքան դիտում կհավաքի. վարչապետ

ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին

Աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է․ հաշմանդամություն ունեցող անձինք նաև տակդիր կստանան․ Թորոսյան

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր

Երևանում Հնդկաստանի 6 քաղաքացի ներխուժել է համերկրացու բնակարան, ծեծի ենթարկել նրան, դանակահարել և թալանել

Սիրում եմ բոլորիդ. ՀՀ վարչապետի հերթական առավոտյան ողջույնը

36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավnր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Քննարկվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագիծ․ ՊԵԿ-ը փոփոխություններ է մշակել

Ֆրանսերենը միայն լեզու չէ, այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության, համերաշխության տարածք է․ ԿԳՄՍ նախարար

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ