Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրավիրյալ մասնակիցներ։
Նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման գործընթացին առնչվող խախտումների քննության ընթացքում միատեսակ մոտեցումների կիրառմանն ուղղված հարցեր, ինչպես նաև ընտրական գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանն առնչվող մի շարք խնդիրներ։
Օրակարգի առաջին հարցի շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ներկայացրել է, որ հայտարարագրման գործընթացին առնչվող իրավախախտումների կապակցությամբ վարչական և քրեական վարույթների ընթացքում ի հայտ են գալիս վարչաիրավական և քրեաիրավական բնույթի հանգամանքների տարբեր մեկնաբանություններ, ինչը կարող է ազդել իրավակիրառ պրակտիկայի միասնականության վրա։ Այդ համատեքստում ընդգծվել է հայտարարագրմանն առնչվող իրավախախտումների քննության իրավասություն ունեցող մարմինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև փոխադարձաբար հաշվառվող և համադրված մեթոդաբանության ներդրման անհրաժեշտությունը։
Ներկայացվել է առաջարկ՝ ուժեղացնելու հայտարարագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության գործիքակազմը՝ ներառյալ խախտումների վերաբերյալ համապարփակ վերլուծության իրականացումը՝ նախաքննության նախաձեռնման և արդյունավետ իրականացման նպատակով։

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հայտարարագրմանն առնչվող խախտումների քննության ընթացքում ի հայտ եկող խնդիրների շուրջ՝ առանձնահատուկ շեշտադրելով վարչաիրավական և քրեաիրավական գնահատականների տարբեր մեկնաբանություններից խուսափելու անհրաժեշտությունը և միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է հայտարարագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքի դերը՝ միաժամանակ ընդգծելով հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների արդյունավետ գործարկման նշանակությունը։
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են առաջարկություններ ընտրական գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վերաբերյալ։ Մասնավորապես առաջարկությունները վերաբերել են ընտրական ֆինանսավորման թափանցիկության բարձրացմանը, քվեարկության գործընթացի վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև ապօրինի ֆինանսավորման հնարավորությունների սահմանափակմանը։
Վարչապետն ընդգծել է ընտրական գործընթացի թափանցիկության ապահովման և օրենսդրությամբ սահմանված պահանջների լիարժեք պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման կարևորությունը՝ հանձնարարելով շարունակել ներկայացված առաջարկությունների շուրջ քննարկումները և սեղմ ժամկետներում ներկայացնել առաջնահերթ լուծումներ պահանջող օրենսդրական և գործնական փոփոխությունների առաջարկներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ
ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ է ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքը
«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակից ընկերները՝ սերժանտ և շարքային
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT