Իրենք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ. Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

25/03/2026 schedule13:30

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, թե իրենք խաղաղության ամենամեծ սպառնալիքն են ու հիմա պատերազմի վերսկսվելու մասին լուրերով շանտաժի են ենթարկում հանրությանը:

«Որ ասում են՝ շանտաժ, ի՞նչն է սխալ մեր ասածի: Բոլորը՝ ինքը, Կարապետյանները, Սերժի Թաթոյանը, Սերժը, Ծառուկյանն իր Դոնբասի Անդրանիկ Թևանյանով, ասում են՝ այս խաղաղության համաձայնագիրը պետք է ռևիզիայի ենթարկվի, ասում են՝ TRIPP-ի համար պետք է Ռուսաստանից ու Չինաստանից անվտանգության երաշխավորություն բերել: Ես չեմ պատկերացնում՝ ոնց են իրենք պատկերացնում, որ ինչ-որ մի օր, ասենք, հրաշքով ձայն են հավաքել, այդ ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նախատեսում են անել, ու Քոչարյանը գնում Թրամփին ասում է՝ Ռուսաստանից ու Չինաստանից երաշխավորություն եմ բերել, կամ որ ասում են՝ Արարատը մերն է: Ես հասկանում եմ՝ հուզական առումով դա հաճելի է լսելը մեր քաղաքացիներին, բայց երբ դա ասում է քաղաքական գործիչ, որը հավակնում է երկրի ղեկավարության, դա տարածքային ուղիղ պահանջ է Թուրքիայից՝ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակից:

Իրենք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ, որի ժամանակ էլ հակառակորդ կողմը ստանալու է ամբողջական աջակցություն նույն Թուրքիայից, այլ երկրներից»,- հայտարարել է Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ ԼՂ-ի վերաբերյալ իշխանության հասցեին հնչեցրած մեղադրանքներին, Ալեքսանյանը նշել է, թե ԼՂ-ն դատարկվել է հենց նրանց իշխանության օրոք:

«Հազար ներողություն, բայց ԼՂ-ն դատարկվել է հայերից էն ժամանակ, երբ նրանք ընտրվել են ԼՂ-ում իշխանության, երբ իրենց այդ քրեաօլիգարխիկ կոնգլոմերատն էր: Հիշո՞ւմ եք ընդդիմադիր գործընկերների հայտարարությունները: Մարդիկ ցնծում էին, քանի որ հաջողել էին: Ինչ եղավ արդյունքում՝ տեսնում եք: Կներեք, հիմա նույն բանն ուզում են անել Հայաստանում»,- եզրափակել է Ալեքսանյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
354 դիտում

Խաչքարերի պուրակում նոր ներառական և անվճար խաղահրապարակը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի մոլերից մեկում հրդեհի մասին տարածվող տեսանյութերը կեղծ են. ՆԳՆ ՓԾ

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. որոշ շրջաններում թաց ձյուն կտեղա

Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր Մարտունիում

Սամվել Կարապետյանի համախոհները քարոզարշավի ժամանակ թմրանյութ են բաժանել իրար. կան ձերբակալվածներ. մանրամասներ

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է․ Պապոյան

Երկու օր առաջ եմ խոսել Քըլըչի հետ. Ռուբինյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին

Իրենք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ. Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Իջևանում քաղաքացիները վարչապետ դառնալու հավակնություններ ունեցող Մարությանի հետ հանդիպման չեն գնացել. ԶԼՄ-ներ

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար մուտքի արտոնյալ ռեժիմ սահմանելու և այլ նախագծեր

Քոչարյանը կարող է մեր կերած պեռաշկու մասին խոսել, կարող է իր կերած 200 մլն դոլարի մասին էլ խոսել. Ալեքսանյան

Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար

Իսկ ո՞րն է Քոչարյանի դաստիարակության կոդը՝ զուգարանում ծեծելով մարդ սպանե՞լը, Մարտի 1-ը, թե՞ Հոկտեմբերի 27-ը

Մայր Աթոռին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի. ԱԺ-ն ընդունել է օրենքը

Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի ևս մեկ խմբաքանակ

Մեծամորում այրված մեքենան հրդեհվել է դիտավորյալ. hրկիզելուն դրդած տղամարդը կալանավnրվել է. մանրամասներ

Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել

Մակրոնը կոչ է արել Փեզեշքիանին վերականգնել ազատ նավարկությունը Հորմուզի նեղուցում

Ծիծաղելի և նողկալի դեպք է տեղի ունեցել. Ասլանյանը մոռացել է՝ ինչպես էր աղաչում մնալ խմբակցությունում. Սիմոնյան

ՍԴ նախագահը, փոխնախագահը, դատավորներն աշխատանքային ստաժի համար կստանան հավելավճար. նախագիծ

Նա չի հանդարտվում. ծամածռվելով խոստացել էր մաշեցնել Փաշինյանին, բայց ինքն է քռքաշ հասել 2026-ին. Հարությունյան

Հրթիռի հարվածի հետևանքով Իսրայելի վառելիքի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Առաջարկում եմ, որ Քոչարյանը էշի պես զռռա, տեսնենք՝ ինչքան դիտում կհավաքի. վարչապետ

ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին

Աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է․ հաշմանդամություն ունեցող անձինք նաև տակդիր կստանան․ Թորոսյան

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր

Երևանում Հնդկաստանի 6 քաղաքացի ներխուժել է համերկրացու բնակարան, ծեծի ենթարկել նրան, դանակահարել և թալանել

Սիրում եմ բոլորիդ. ՀՀ վարչապետի հերթական առավոտյան ողջույնը

36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավnր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Քննարկվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագիծ․ ՊԵԿ-ը փոփոխություններ է մշակել

Ֆրանսերենը միայն լեզու չէ, այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության, համերաշխության տարածք է․ ԿԳՄՍ նախարար

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները

«Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակի ձևավորման 2-րդ փուլի քվեարկությունը տեղի կունենա մարտի 27-ին, 28-ին

Կարապետյանը և մյուսները տիկնիկ են ՌԴ-ի ձեռքում. ուզում են մի ամբողջ պետություն էլ իրենց պես գերի տանեն

90 օրացուցային օր փակ կլինի Արաբկիր վարչական շրջանի Փափազյանից մինչև Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը

Լիբանանի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Իրանի դեսպանին

Ախրանիկները զուգարանում ծեծել են ու սպանել մարդուն․ սա՞ է ուժեղության չափանիշը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում մեքենաներ են բախվել․ կա տուժած