«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը

13/03/2026 schedule22:49

ԿԳՄՍ նախարարության և ավստրիական հանրահայտ «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված համաձայնագրի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված պայմանագրի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի և կվերականգնվի:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Արամ Խաչատրյան» համերգասրահ և տնօրենի՝ Նորայր Նազարյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հետ քննարկել երգեհոնի հիմնանորոգման աշխատանքների մանրամասները։ Երգեհոնի վերանորոգման նպատակով պետությունը կտրամադրի ավելի քան 500 միլիոն դրամ:

651247191_1253249683663910_5642946289641841641_n.jpg (1.88 MB)

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել համերգասրահի նոր շրջափուլում ակնկալվող արդյունքներին։

ԿԳՄՍ նախարարը շրջել է համերգասրահում՝ ծանոթանալով վերջին տարիներին իրականացվող նորոգման աշխատանքներին:

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Կառավարության ներդրումը «Արամ Խաչատրյան» համերգասրահի բարենորոգման և վերափոխման հարցում ունեցել է փուլային տրամաբանություն՝ սկսած դահլիճի կահավորումից մինչև համերգասրահի համար բացառիկ նշանակություն ունեցող երգեհոնի վերանորոգում:

«Մեր պարտավորությունն է երգեհոնը վերադարձնել հանրությանը, և ուրախ եմ, որ այս գործը սկսում ենք միասին՝ հանդիսատեսին հնարավորություն տալով համերգասրահում վայելելու բարձրակարգ երգեհոնային երաժշտություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով վերանորոգումից հետո երգեհոնը պատշաճ պահպանելու, համապատասխան մասնագետներին վերապատրաստելու, շարունակաբար երգեհոնային համերգներ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Նախարարը նաև նշել է՝ կարևորելով երգեհոնային երաժշտության պահպանումն ու զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարությունը տարիներ շարունակ ֆինանսավորում է Երգեհոնային երաժշտության փառատոնը:

651299187_1253249803663898_4857395870190051013_n.jpg (1.03 MB)

Հայաստանի ամենամեծ երգեհոնը, որը տասնամյակներ շարունակ հանդիսացել է համերգասրահի անբաժանելի խորհրդանիշը, տեղադրվել է 1970 թվականին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով։ Չեխոսլովակյան «Rieger-Kloss» ֆիրմայի այս գործիքը, որը տարիներ շարունակ հարստացրել է Հայաստանի երաժշտական կյանքը, 2020 թվականից գտնվում է տեխնիկական ոչ բարվոք վիճակում և չի շահագործվում։

Մասնագետների մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո կսկսվեն գործիքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն 2027թ.-ին: Գործիքի նորոգման աշխատանքներում ներգրավվելու են 25 բարձրակարգ մասնագետներ:

«Rieger Orgelbau» ընկերությունն ունի ավելի քան 180 տարվա պատմություն՝ ստեղծելով և վերանորոգելով մեխանիկական առաջին երգեհոններից մինչև ժամանակակից էլեկտրոնային կառավարման համակարգեր։ Աշխարհի տարբեր երկրներում տեղադրված են ընկերության պատրաստած շուրջ 1890 երգեհոնները։ Ընկերության թիմում 70 բարձրակարգ մասնագետներ են ընդգրկված, որոնք ներկայացնում են 14 ազգություն։

Այս համագործակցության շնորհիվ «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կստանա նոր կյանք՝ համապատասխանեցվելով միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Սա հնարավորություն կտա վերականգնել երգեհոնային երաժշտության երեկոների ավանդույթը և հայաստանյան հանդիսատեսին կրկին մատուցել բարձրակարգ կատարումներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1081 դիտում

Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

ՔՊ թիմն ու ՀՀ վարչապետը Եղվարդում են. տեսանյութ

Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են

Շնորհակալ ենք խաղաղության ու մեր առողջության համար. քաղաքացիները՝ վարչապետին

Դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր. վարչապետը հիշել է իր հետ լուսանկարվող տղային

Ապրիլի 12-ին և 13-ին ողջ ՀՀ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ. մի շարք մարզերում ձյուն կտեղա, կդիտվի բուք

Եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ` Հայաստանի պատվիրակի հագուստին. տեսանյութ

Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից

Աբովյան. ՀՀ վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումներից տեսանյութ է հրապարակել

ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում 21 ժամ բանակցել, բայց չեն կարողացել համաձայնության հասնել. որ կետերն են վիճահարույց

Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. Ազիզյան

Գյումրիում բախվել են «Մերսեդես»-ներ. դրանցից մեկը հարվածել է երկաթե սյանը․ կա վիրավոր

ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը Գագարինում են. տեսանյութ

Հորմուզի նեղուց ժամանելուն պես 2 խոշոր տանկեր հետ է վերադարձվել՝ չհասնելով վերջնակետին

Աչաջուրի միջնակարգ դպրոցից քթոսկրերի կոտրվածքով «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Վարչապետի ու ՔՊ կուսակիցների առաջին կանգառը Սևանում է. տեսանյութ

Նախաճաշ Ծովագյուղում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ

Հրդեհ Իջևանի շենքերից մեկում, հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան

Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՔՊ-ի «ուրախ ավտոբուս»-ից

Մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրվի ՀՀ քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել էին. ովքեր կարող են ստանալ

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի

Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու

Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին քաղաքացիներ բերող ավտոբուսները՝ Երևանի տարբեր փողոցներում․ Factor․ տեսանյութ

Իսլամաբադում տեղի են ունեցել Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցություններ

Կալուգեցի Սամոյի «պատմական» հանրահավաքը․ ասում են առաջին անգամ խոսալու է, իսկ չոչ ե՞րբ է անելու․ Չախոյան

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը

Խաղաղությունը բոլորիս համար առաջնահերթություն է. վարչապետ․ տեսանյութ

Գրկեմ Ձեզ, էլի, ոնց եմ Ձեզ սիրում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին․ տեսանյութ

Առողջ ըլնես, բիլակդ տեղը, մեր գլխից էլ՝ անպակաս․ վարչապետն այցելել է Սպիտակ․ տեսանյութ

Կրակոցներ են հնչել Վաղարշապատում․ կա ձերբակալված. տուժած քաղաքացիներ չկան

Ադրբեջանում հանդիպումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում․ «Խաղաղության կամուրջ»

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել․ սպասվում է ձյուն, մի քանի մարզում բուք կլինի

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին վայրերում կդառնան առատ