«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել

13/03/2026 schedule17:00

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին կին Աննա Հակոբյանը վերջին վեց օրվա ընթացքում մասնակցել է երեք բազմամարդ միջոցառման։ Այս մասին հայտնել է հիմնադրամը՝ ներկայացնելով, թե լրատվական դաշտում այդ միջոցառումներն ինչպիսի արձագանքներ են ունեցել։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Մարտի 8-ին նա ներկա է գտնվել «Դվին» Մյուզիք-հոլում կայացած Լյուբով Ուսպենսկայայի համերգին, մարտի 10-ին մասնակցել է անմահացած հերոսներ Ռուբեն և Արմեն Շահինյանների նորածին եղբոր մկրտության արարողությանն ու դրան հաջորդած խնջույքին, իսկ մարտի 12-ին` «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությանը Մատենադարանում, որի հյուրն էր ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ականավոր տնտեսագետ և ներդրումային խորհրդատու Մարք Չէնեանը։

651659855_923714213572406_9518725759149434_n.jpg (179 KB)

Ինչպես են այս «սենսացիոն» նյութերը մատուցել ՀՀ լրատվամիջոցները․

1. «Դվին»-ում կայացած համերգի մասնակցության մասին (լուսանկար 1) - 0 արտահոսք և 0 լրատվություն, չնայած այն հանգամանքին, որ միջոցառմանը ներկա է եղել մոտ 1000 մարդ, և բոլորն իմացել են Աննա Հակոբյանի այնտեղ գտնվելու մասին։
2. ⁠Մկրտության և հաջորդող խնջույքին մասնակցության մասին (լուսանկար 2) - տասնյակ հրեշավոր նյութեր, կեղծիքներ, ինտրիգներ, բամբասանքներ:
3. ⁠Բանախոսության և դրան ներկա գտնվելու մասին (լուսանկար 3) - մինչ այս պահը՝ 0 լուսաբանում, չնայած այն հանգամանքին, որ հիմնադրամի պաշտոնական էլեկտրոնային հասցեից, ինչպես միշտ, պատշաճ կերպով տարածվել է տեղեկատվությունը կայացած միջոցառման վերաբերյալ։

Վերը բերված պատկերը առաջացնում է խորը հիասթափություն և տրտմություն: Կոչ ենք անում հայաստանյան բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին վերհիշել` որն է լրագրողի մասնագիտական կոչումն ու առաքելությունը և փորձել կրել դրանք։

Ակնկալում ենք, որ այսուհետ հայաստանյան լրատվամիջոցները առավել ակտիվորեն կլուսաբանեն «Իմ քայլը» հիմնադրամի` տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող լայնածավալ գործունեությունը, ինչի արդյունքում հանրային դաշտում ոչ ժամանակ, և ոչ էլ տարածք կմնա կեղծիքների, բամբասանքների և ինտրիգների համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2783 դիտում

Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

«Կրթվելը նորաձև է». կայացավ շարժման 56-րդ հանդիպումը, բանախոսում էր Մարք Չէնեանը․ լուսանկարներ

Ձերբակալվել են Սամվել Կարապետյանի աջակիցները․ հայտնի է՝ ինչ արարքի համար․ տեսանյութ

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ

Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը

Վերականգնվել է Ավշար համայնքի սեփականության իրավունքը Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ վարչապետ

2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում

Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է

Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

Քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները

Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել

IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին

Մ-23 ԵԱ․ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել

Կոնվերս Բանկ. փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ

Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ

Առաջիկա օրերին առատ տեղումներ են սպասվում նաև Մերձավոր Արևելքում

Փեզեշքիանը հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ

Երբ ասում ենք արցախյան հիմնախնդիր, պետք է հասկանանք՝ խոսքն ունի արժեք, հետևանք. պատերազմի և խաղաղության մասին

Ավտովթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ

«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան

Արյան վրա իշխանություն կիսածները պետք է դուրս շպրտվեն խորհրդարանից. մի՛ տվեք ձեր տան բանալին գողին. Կոնջորյան

Իրանին հասցված հրթիռային հարվածների հետևանքները Թեհրանում. Al Jazeera-ի հերթական ֆոտոշարքը

Խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է. ԿԲ

Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Պապիկյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան. Միրզոյան

Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

Ադրբեջանի պաշտպանnւթյան ազգային համալսարանում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ

Հնարավոր է՝ Ալի Խամենեիի կինը ողջ է

Էրբիլի ռազմական բազայի վրա իրանական հարվածի հետևանքով զոհվել է ֆրանսիացի զինվորական. կան տուժածներ

«Ժողովուրդ» օրաթերթի նյութը մանիպուլյացնող է. ԱՆ-ն մանրամասնել է առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննության ավարտ