Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը

13/03/2026 schedule18:50

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 12-ին տեղի է ունեցել Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:

17733923737497.png (3.88 MB)17733924527688.png (5.19 MB)17733924654446.png (4.96 MB)

Բեռնի սրտում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը հանդես են եկել ողջույնի և շնորհավորական խոսքով։

17733926089839.png (4.19 MB)

Ստորև՝ նախարար Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի ելույթները:

Արարատ Միրզոյան

«Հարգելի՛ արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, հարգելի՛ Իգնասիո,

Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Այսօր մենք հավաքվել ենք Բեռնում՝ նշելու Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը Շվեյցարիայի Համադաշնությունում։ Մինչ Ժնևում մեր ավանդական ներկայության շնորհիվ մենք արդեն ձևավորվել ենք ամուր քաղաքական երկխոսություն, երկկողմ դեսպանության տեղափոխումը Շվեյցարիայի մայրաքաղաք կարևոր քայլ է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և խորհրդանշում է մեր համատեղ հանձնառությունը՝ շարունակաբար ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը մեր երկու երկրների միջև։

Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան՝ միաժամանակ ծառայելով որպես կամուրջ՝ առավել ամուր կապելով մեր կառավարությունները, մեր հաստատությունները, գործարար համայնքները և, ամենակարևորը, մեր ժողովուրդներին։

Բայց թույլ տվեք նախևառաջ իմ խորին երախտագիտությունը հայտնել շվեյցարական իշխանություններին՝ ցուցաբերած աջակցության համար, և հատկապես Ձեզ, պարոն նախարար, Ձեր անձնական ներգրավվածության, էմոցիաների և այսօր այստեղ մեզ հետ լինելու համար, ինչն այս արարողությանը հաղորդում է առանձնահատուկ նշանակություն։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այսօր այստեղ ներկա բոլոր հյուրերին՝ Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչներին, դիվանագիտական կորպուսի անդամներին, մեր գործընկերներին և բարեկամներին՝ այս կարևոր օրը մեզ հետ միասին նշելու համար։

17733926606412.png (5.44 MB)

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին՝ Հայաստանի անկախության ձեռք բերումից կարճ ժամանակ անց։ Անցած երեք տասնամյակների ընթացքում մեր գործընկերությունը հետևողականորեն զարգացել է քաղաքական, տնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներում։ Մեր քաղաքական երկխոսությունն ամրապնդվել է բազմաթիվ փոխադարձ այցելությունների և մեր երկրների բարձրագույն ղեկավարության միջև կայացած հանդիպումների շնորհիվ։ Առավել լայն ոլորտային սերտ համագործակցությունը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև ակտիվ միջխորհրդարանական փոխգործակցությունը, այդ թվում՝ խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակներում, ևս ավելի են ամրապնդել Հայաստանի և Շվեյցարիայի միջև կապերը։

Այսօր մեր երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ։ Մենք տեսնում ենք համագործակցության հետագա ընդլայնման զգալի ներուժ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորարարությունը, բարձր տեխնոլոգիաները, կրթությունը, կայուն զարգացումը և առևտուրը։ Գիտության, ճարտարագիտության և ֆինանսների ոլորտներում Շվեյցարիայի ձեռքբերումներն ու առաջատար դիրքը, համադրված Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական հատվածի և դինամիկ մարդկային ներուժի հետ, ստեղծում են փոխշահավետ համագործակցության նոր և խոստումնալից հնարավորություններ։

Հայաստանը հանձնառու է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, խթանել տնտեսական զարգացումը և նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Կարծում եմ, որ սա նաև մեր երկու երկրների ընդհանուր տեսլականն է՝ հիմնված պատմական զարգացումների, մեր ընդհանուր արժեքների և, գուցե ամենակարևորը՝ մեր քաղաքացիների բարեկեցիկ ապագային միտված մոտեցման վրա: Ավելորդ է նշել, որ բազմաթիվ բարդ մարտահրավերների առջև կանգնած աշխարհում համախոհ գործընկերների հետ ավելի սերտ համագործակցությունը դարձել է առավել կարևոր, քան երբևէ:

Տիկնայք և պարոնայք,

Եվ թույլ տվեք ավարտել ավելի անձնական և շատ պարզ մի նկատառումով. մոտ երկու շաբաթ առաջ ես այստեղ էի, և ամեն անգամ, երբ վերադառնում եմ Շվեյցարիա, այն ինձ ավելի շատ է տուն հիշեցնում, քան տարվա ընթացքում մեր այցելած որևէ այլ վայր: Պատճառն ակնհայտ է. դրանք ոչ թե այն գործոններն են, որոնց մասին ես խոսեցի, այլ հիասքանչ լեռնային տեսարանն ու բնությունը, որոնք շատ նման են Հայաստանին, ինչպես նաև ավանդույթների նկատմամբ հարգանքը:

Մարդկային ներուժի կարևորությունն ընդգծելով՝ կցանկանայինք նաև առանձնահատուկ հարգանքի տուրք մատուցել Շառլ Ազնավուրին, ով, ներկայացնելով մեր երկիրն այստեղ, մի երկրում, որը նույնպես նրան հարազատ և մտերիմ էր, արժանապատվությամբ ու մարդասիրությամբ մարմնավորում էր Հայաստանի և Շվեյցարիայի միջև կենդանի կապը:

Եվս մեկ անգամ իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր շվեյցարացի գործընկերներին՝ բարեկամության և համագործակցության համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս օրվա կայացման գործում:

Շնորհակալություն»:

1773392825678.png (4.46 MB)

Իգնասիո Կասիս

«Պարո՛ն նախարար, սիրելի՛ գործընկեր, սիրելի՛ բարեկամ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Այսօր իսկապես կարևոր և խորհրդանշական օր է, քանի որ նշում ենք Բեռնում Հայաստանի դեսպանության բացումը։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արդեն ավելի քան երեք տասնամյակ Շվեյցարիան և Հայաստանը վայելում են ամուր և բարեկամական հարաբերություններ՝ հիմնված երկխոսության, համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա։

Այս դեսպանության բացումը, երկար տարիներ Ժնևում դիվանագիտական ներկայություն ունենալուց հետո, կարևոր առաջընթաց է, ինչպես որ 15 տարի առաջ Երևանում Շվեյցարիայի դեսպանության բացումն էր։ Դաշնային մայրաքաղաքում ներկայությունը հնարավորություն կտա առավել սերտ համագործակցություն հաստատել մեր հաստատությունների միջև և էլ ավելի ամրապնդել հարաբերությունները մեր երկու երկրների միջև։

Մեր համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքական երկխոսությունից մինչև տնտեսական փոխանակումներ և մարդկանց միջև շփումներ։ Շվեյցարիայում հայկական համայնքը ևս կարևոր դերակատարում ունի մեր հասարակությունների միջև կապերի ամրապնդման և խորացման գործում։

17733926499529.png (4.19 MB)

Մեր հարաբերությունների ևս մեկ կարևոր ուղղություն է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր ընդհանուր ներգրավածությունը։ Այս կապակցությամբ ցանկանում եմ ջերմորեն ողջունել դեսպան Տոլմաջյանին, որի ֆրանսերենի կատարյալ տիրապետումը վկայում է Հայաստանի՝ ֆրանսախոս աշխարհի հետ ունեցած վաղեմի և ամուր կապերի մասին։

Շառլ Ազնավուրը, ով ծառայել է Հայաստանին որպես Շվեյցարիայում դեսպան, մի անգամ ասել է․ «Իմ երկիրը ֆրանսերեն լեզուն է»։ Իր երաժշտության, ստեղծագործությունների և երգերի միջոցով նա մշակույթների միջև կամուրջներ էր կառուցում։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ ֆրանսերեն լեզուն նա ներկայացրեց և հասցրեց աշխարհի տարբեր լսարանների, այդ թվում՝ այստեղ՝ Շվեյցարիա։

Շվեյցարիան և Հայաստանը կիսում են նշանակալի պատմական ժառանգություն։ Հայաստանի պատմությունը ձգվում է հազարամյակների խորքեր, իսկ նրա հնագույն սրբավայրերը հանդիսանում են դիմակայության և շարունակականության հզոր խորհրդանիշներ։ Շվեյցարիան ևս պահպանում է վաղ շրջանի ալպյան վանքեր, որոնք կարևոր դեր են խաղացել մեր մշակութային ինքնության ձևավորման մեջ։ Այս վայրերը վկայում են, որ երկու երկրներն էլ իրենց ուժը բխեցնում են բացառիկ պատմական շարունակականությունից՝ միաժամանակ հայացքն ուղղելով դեպի ապագա։

17733926543903.png (5.44 MB)

Հարգելի՛ գործընկեր,

Խոսելով ապագայի մասին՝ մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության ուղղությամբ ձեռնարկված գործնական քայլերը։ Թեև ավելի լայն տարածաշրջանային միջավայրը ներկայումս բնորոշվում է մտահոգություններով և անորոշությամբ, ձեր հարևանության մեջ բաց սահմանների և ընդլայնվող փոխկապակցվածության հեռանկարը հուսադրող է, և անհրաժեշտ:

Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես առանձնահատուկ նշանակություն եմ տալիս Հարավային Կովկասում և դրանից խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ընթացիկ ջանքերին։

Հարգելի՛ ընկերներ,

Դեսպանության բացումը շատ առումներով նման է նոր տուն տեղափոխվելուն։ Այն ստեղծում է մի վայր, որտեղ կարող է խթանվել երկխոսությունը և որտեղ գործընկերությունները կարող են զարգանալ:

Բազմաթիվ ավանդույթներում նոր տունն ընդունված է դիմավորել աղ ու հացով։ Հացը խորհրդանշում է կայունությունն ու շարունակականությունը, իսկ աղը՝ համն ու ավանդաբար նաև պաշտպանությունը։

Այս ոգով սիրով հրավիրում եմ ձեզ բոլորիդ մեզ հետ կիսելու աղն ու հացը»:

17733928165845.png (4.06 MB)17733924462522.png (5.11 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
297 դիտում

Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

«Կրթվելը նորաձև է». կայացավ շարժման 56-րդ հանդիպումը, բանախոսում էր Մարք Չէնեանը․ լուսանկարներ

Ձերբակալվել են Սամվել Կարապետյանի աջակիցները․ հայտնի է՝ ինչ արարքի համար․ տեսանյութ

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ

Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը

Վերականգնվել է Ավշար համայնքի սեփականության իրավունքը Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ վարչապետ

2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում

Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է

Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

Քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները

Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել

IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին

Մ-23 ԵԱ․ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել

Կոնվերս Բանկ. փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ

Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ

Առաջիկա օրերին առատ տեղումներ են սպասվում նաև Մերձավոր Արևելքում

Փեզեշքիանը հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ

Երբ ասում ենք արցախյան հիմնախնդիր, պետք է հասկանանք՝ խոսքն ունի արժեք, հետևանք. պատերազմի և խաղաղության մասին

Ավտովթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ

«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան

Արյան վրա իշխանություն կիսածները պետք է դուրս շպրտվեն խորհրդարանից. մի՛ տվեք ձեր տան բանալին գողին. Կոնջորյան

Իրանին հասցված հրթիռային հարվածների հետևանքները Թեհրանում. Al Jazeera-ի հերթական ֆոտոշարքը

Խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է. ԿԲ

Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Պապիկյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան. Միրզոյան

Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

Ադրբեջանի պաշտպանnւթյան ազգային համալսարանում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ

Հնարավոր է՝ Ալի Խամենեիի կինը ողջ է

Էրբիլի ռազմական բազայի վրա իրանական հարվածի հետևանքով զոհվել է ֆրանսիացի զինվորական. կան տուժածներ

«Ժողովուրդ» օրաթերթի նյութը մանիպուլյացնող է. ԱՆ-ն մանրամասնել է առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննության ավարտ