Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության վարչության դատախազների կատարած աշխատանքները:
Գլխավոր դատախազության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և դատախազության ստորաբաժանումների՝ այս ոլորտում կատարած աշխատանքի մասին խոսելիս Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնում արձանագրված տվյալների համաձայն՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025 թվականի ընթացքում նվազել է 23.2%-ով, իսկ առանց հանկարծամահության դեպքերի՝ 25.7%-ով: Նվազումն արձանագրվել է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: 2025 թվականի ընթացքում 36.7%-ով նվազել են առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (2025 թվականին՝ 737 դեպք, 2024 թվականին՝ 1164 դեպք): 57 դեպքով նվազել է առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի թիվը (2025 թվականին՝ 221 դեպք, 2024 թվականին՝ 278):
2025 թվականին դատարաններում դատախազության ստորաբաժանումների՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով ավարտվել է 769 գործ՝ 872 անձի վերաբերյալ, կայացվել է 619 մեղադրական դատավճիռ՝ 679 անձի վերաբերյալ:
Անդրադառնալով 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և այս ոլորտում դատախազության մյուս ստորաբաժանումների կատարած աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ 2025 թվականի ընթացքում 2024 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 13.7%-ով նվազում (2025 թվականին՝ 10.400 դեպք, 2024 թվականին՝ 12.050), Երևանում դեպքերը նվազել են 653-ով կամ 8.9%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում Գլխավոր դատախազության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից անմիջական դատավարական հսկողություն իրականացվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից 2025 թվականի ընթացքում վերականգնվել է 1 միլիարդ 49 միլիոն 597 հազար դրամը, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված գույքային վնասից վերականգնվել է 32 միլիոն 475 հազար դրամը: Բացի այդ՝ 2025 թվականին բավարարվել է 2024 թվականին քրեական վարույթով դատարան ներկայացված 127 միլիոն 118 հազար դրամի գույքային հայցը:
Ներկայացնելով պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում 2025 թվականին կատարված աշխատանքները՝ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականին կատարել է 298 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 390 իրավախախտում, ներկայացվել է 9 միջնորդագիր, հարուցվել է պետական շահերի պաշտպանության 236 հայց, ներկայացվել է հանցանքի մասին 60 հաղորդում, որոնցով արձանագրված ընդհանուր վնասը կազմել է 13 միլիարդ 934 միլիոն դրամ:
2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին է վերադարձվել և Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել 30 միավոր անշարժ գույքի նկատմամբ, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 5 միլիարդ 870 միլիոն դրամ:
2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցերով կայացված 15 վճիռներով պետության սեփականության իրավունքն է գրանցվել՝
Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ դատարանի 3 վճիռներով համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզում գտնվող 1.66 հա «գյուղատնտեսական», «բնակավայրերի» նշանակության 4 հողամասերի, Լոռու մարզում՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Բացի այդ՝ դատարանի 9 բավարարված հայցերով և կիրառված դատախազական ներգործության միջոցներով Տավուշի մարզի Իջևան համայնքում 10 հողամասեր՝ ընդհանուր 4.164 քմ մակերեսով, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2 հողամասեր՝ ընդհանուր 16.591 քմ մակերեսով, Սյունիքի մարզի Կապան համայնքում 1 հողամաս՝ 4.16 հա մակերեսով, կառուցապատման իրավունքի դադարեցմամբ վերադարձվել են համայնքներին:

2025 թվականին պետական, համայնքային շահի պաշտպանության լիազորության շրջանակներում առաջընթաց է արձանագրվել նաև դատախազության մյուս ստորաբաժանումների կատարած աշխատանքներում: Մասնավորապես հաշվետու ժամանակահատվածում մարզերի, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունները կատարել են 242 ուսումնասիրություն, պետության շահերին հասցրած վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 29 անձ, ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել է 22 հաղորդում և միջնորդագիր, հարուցվել է պետական շահերի պաշտպանության 114 հայց՝ ընդհանուր 998 միլիոն 391 հազար դրամ բռնագանձելու պահանջով, ներկայացվել է հանցանքի մասին 32 հաղորդում:
«Ամփոփելով նշեմ, որ դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, կնքված հաշտության համաձայնություններով և կիրառված դատախազական ներգործության միջոցներով 2025 թվականին պետության, համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել, ինչպես նաև պետության, համայնքի փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ»,- նշել է Լիլիթ Գրիգորյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տիգրան Մկրտչյանը փոխվարչապետ Խաձիդակիսին առաջարկել է կազմակերպել հունական բիզնես պատվիրակության այց Հայաստան
Ազգային ժողովի այգում նշվել է Հանամիի տոնը․ տեսանյութ
Փոխանակ ոտքերը պաչեք, որ ձեր պեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞․ Ալեքսանյան
47 մլրդ 129 մլն 552 հզր դրամ վնասի վերականգնում. ներկայացվել է ՔԿ գործունեության 2025-ի հաղորդումը
Երևանի Արտաշիսյան փողոցում պահեստ է այրվել
Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. վարչապետ
Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա քաղաքացիների շահերից է բխում
Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
Լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ «Զվարթնոց» հասնելու համար ուղևորությունը պետք է նախապես պլանավորել
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
Ընդդիմությանը փողով կամ առանց փողի ընտրող սիրելի քաղաքացիներ, նրանց համար բոշա եք, շուն-շանգյալ․ Հարությունյան
Լանգ Լանգի մասնակցությամբ կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը. լուսանկարներ
Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ. լուսանկարներ
ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա առիթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև դրա հետևանքով շատ համակարգեր կոռումպացված էին. Հարությունյան
Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ
Կրթության, գիտության, առողջապահության ոլորտների աշխատանքները երկարաժամկետ ներդրում են տնտեսության մեջ. Թունյան
Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանքներ
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Հայտնի է՝ ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման և այլ նախագծեր
«Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը
2025 թվականին նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ. ՏԿԵ նախարար
Հայաստանում արտագաղթը վերափոխվել է ներգաղթի. Արփինե Սարգսյան
Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Կիևին ու Դնեպրին. կան զոհեր և տուժածներ. տեսանյութ
Էս ի՞նչ շարժ է, ոնց որ «Պտտվիր, կյանքի կարուսել» երգը լինի. վարչապետը՝ ընդդիմադիրների՝ դահլիճ ելումուտի մասին
Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ. 1 անձի մեղադրանք է ներկայացվել
2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. Փաշինյան
Առաջիկա մանդատը միանշանակ պետք է լինի խաղաղությունը սովորական և ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ. Փաշինյան
Կինոն կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանություն. ԿԳՄՍ նախարար
Հատուկ են խոցելիներին ներգրավում ընտրակաշառքի շղթայում՝ երիտասարդ կանայք, կերակրող մայրեր, որ պատիժը մեղմ լինի
Ջրային և արդարադատության ոլորտներում մեծ խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում. Փաշինյան
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բարձրացրել է աշխատավարձերը
Ոստիկանությունը Հայոց պետականության կարևոր հենասյունն է. Քոչարյան
Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք սպասում էինք․ Փաշինյան
Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից
Փամբակ-Վանաձոր հատվածում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ջրատար է վնասվել. մի շարք համայնքներում ջուր չի լինի
Դավիթ Խաչատրյանն ընտրվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT