Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կատարած աշխատանքները:
Արամ Արամյանի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ քննվող քրեական վարույթներով վերականգնվել է 30 միլիարդ 341 միլիոն 581 հազար դրամի վնաս:
Ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 15 միլիարդ 463 միլիոն 560 հազար դրամ: Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ պետությանը պատճառված վնասի վերականգնումներ են կատարվել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների, նախկին պատգամավորներ Նահապետ Գևորգյանի, Հարություն Փամբուկյանի և նրանց ընտանիքի անդամների կատարած հանցանքների վերաբերյալ քննվող ու մի շարք այլ քրեական վարույթների շրջանակներում:
Արամ Արամյանի տեղեկացմամբ՝ ՀՀ ողջ տարածքում նվազել են պաշտոնատար անձանց օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու դեպքերը: «Նշված հանցատեսակի նվազումը տարեցտարի կրում է շարունակական բնույթ: Մասնավորապես 2023 թվականին արձանագրվել է 141 դեպք, 2024 թվականին՝ 111 դեպք, իսկ 2025 թվականին՝ 87 դեպք: Բացահայտումը, ինչպես և 2024 թվականին, կազմել է 100 տոկոս»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Ներկայացնելով Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության 2025 թվականին կատարած աշխատանքները՝ Արամ Արամյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել համացանցի, տեղեկատվական և հեռահաղորդակցման համակարգերի օգտագործմամբ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 24 անձի վերաբերյալ 11 քրեական վարույթ: 11 քրեական վարույթներով հանցավոր գործունեության շրջանակում արձանագրված ընդհանուր դրամաշրջանառությունը կազմել է շուրջ 5 միլիարդ 108 միլիոն 634 հազար դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մենք ծnվահենների նման ենք. Թրամփը՝ Հորմուզի նեղուցի շրջափակման մասին․ տեսանյութ
Երևանի Շիրակի փողոցում պահեստ է այրվել․ դեպքի վայրում 8 մարտական հաշվարկ է աշխատել
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է․ օծվում է վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցին․ տեսանյութ
Գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրություն․ ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Մասսայական բռնվելու են, չեմ բացառում՝ ծանրացնենք հոդվածը․ Սիմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքների մասին
200-ին հասնող գերի ունեինք, հիմա՝ 19-ը, ինչքան հարաբերությունները լավանան, թիվը կպակասի. Սիմոնյան
Տավուշում ավտոմեքենան 30 մետրից ընկել է․ վիրավորները նույն ընտանիքից են, երեխաներից մեկը մահացել է
Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք Արարատ Միրզոյանի հետ քննարկման․ ԱԳՆ-ն հայտնել է մասնակցության կարգը
ՌԴ-ն, ըստ էության, ասում է՝ կամ ՀՀ-ում կնշանակեք իմ նախընտրած վարչապետին, կամ խնդիրներ կունենաք․ Սարգսյան
ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում
Գյումրիում ավտոմեքենա է այրվել
Հիմա էլ հայ վաճառողներին եք կպե՞լ, սուտի «ուժեղներ»․ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
Ընդդիմությունը մտածում է՝ Գյումրու սցենարը կրկնել. որոշ զանգված ուզում է օգտվել Կարապետյաններից. տեսանյութ
Ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու․ պարգևատրվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները
«Դուք օդաչունե՞ր եք», «Ես ձեր օդաչուն եմ»․ երկխոսություն վարչապետի մասնակցությամբ․ տեսանյութ
Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը․ Պապիկյան
Միավորվելու են, Քոչարյանին դարձնեն ղեկավար, ու սկսվի դժոխքը՝ պատերազմը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ
Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ երկրները շարժվում են դեպի խաղաղություն
Նարեկ Կարապետյանը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացնում
Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի ընթացքը
Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ․ Պապոյան
Վարչապետը ներկա է գտնվել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը
«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը դո՞ւք եք. Կարապետյանը խուսափեց պատասխանել անհարմար հարցին
«Հույսի օջախ»-ը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից․ ահազանգից հետո այց է իրականացվել կենտրոն
Ինչ է պահանջում ՌԴ-ն հայ վաճառողներից․ Wildberries-ը պարզաբանում է տարածել
Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական խմբի նիստում քննարկվել է պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ․ ՄԻՊ-ը խորհրդաժողովի է մասնակցել
Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մեր Հայաստանն արթնացել ա․ քաղաքացի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Հիասքանչ օր Երևանում․ շնորհավոր աշխատող մարդկանց տոնը․ Հարությունյան
Մայիսի 1-ը՝ նոր ձևաչափով. շքերթի են դուրս եկել ՀՀ-ում աշխատող, բարիք ստեղծող տարբեր ընկերություններ. տեսանյութ
Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ լուրերը սուտ են
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դռուժբա» նավթատարով
Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում. Ինֆանտինոն փորձել է հաշտեցնել Իսրայելին և Պաղեստինին, սակայն առաջարկը մերժվել է
Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա անցկացման ժամկետները
Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր
Գազի արտահոսքից 9 անձի թունավորման դեպք Սիսիանում. տուժել են նաև բուժաշխատողներ, գրանցվել է մեկ մահ
Շնորհակալություն աշխատանքի համար. ՀՀ վարչապետը շրջում է տոնական Երևանով. տեսանյութ
Ես հավատացած եմ՝ մեր «Ջերմուկը» բարձր որակի է, խնդիրն արագ կկարգավորվի, էդպիսի՞ խնդիրներ ենք լուծել. Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT