ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծել են Իրանի նավթային պահեստները՝ շուրջ 30 օբյեկտ. օդը թունավոր է, քաղաքները՝ ծխի մեջ

08/03/2026 schedule17:45

Մարտի 7-ին Իսրայելի զինված ուժերը հայտնել են Իրանի նավթային ենթակառուցվածքների դեմ իրենց առաջին ավիահարվածների մասին: Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը հայտնել է, որ մայրաքաղաք Թեհրանում թիրախավորվել է առնվազն 30 նավթի պահեստարան, հաղորդել է dpa-ն։

Իրանի նավթի նախարարության անանուն պաշտոնյան հաստատել է Fars լրատվական գործակալությանը, որ Թեհրանում և հարևան Քարաջ քաղաքում հարձակման են ենթարկվել երեք նավթի պահեստարաններ:

IRNA-ն հայտնել է, որ այդ պահեստարաններից երկուսը գտնվում էր Իրանի մայրաքաղաքի հարավում գտնվող խոշոր նավթավերամշակման գործարանի մոտ, որը չի վնասվել։ Միևնույն ժամանակ իրանական լրատվամիջոցները և տեղի բնակիչները հաղորդում են հարվածների վայրերի մոտակայքում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված զգալի վնասների մասին, այդ թվում՝ բնակելի շենքերին, խանութներին, հիվանդանոցներին, դպրոցներին և ջրամատակարարման համակարգերին։

Մի շարք բնակավայրեր պատված են ծխի հաստ շերտով:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հակադարձել է՝ հրթիռներ արձակելով Իսրայելի Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանի վրա: Այս տեղեկատվությունը Իսրայելի կողմից հաստատում չի ստացել:

Վտանգավոր են ոչ միայն հարվածներն ու հրդեհը, այլև հետևանքները

Իրանական Կարմիր մահիկը զգուշացրել է, որ նավթապահեստարաններին հասցված հարվածների ու պայթյունների հետևանքով կարող են տեղալ թթվային անձրևներ:

«Նավթապահեստարանների պայթյունը հանգեցնում է մթնոլորտ մեծ քանակությամբ ածխաջրածնային թունավոր միացությունների, ծծմբի և ազոտի օքսիդների արտանետման: Եթե այդ ընթացքում անձրև է սկսվում, ապա այն դառնում է շատ վտանգավոր և օժտված է լինում ուժեղ թթվային հատկություններով»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նման երևույթը կարող է հանգեցնել մաշկի քիմիական այրվածքների և լուրջ վնաս հասցնել թոքերին:

Այդ կապակցությամբ իրանական Կարմիր մահիկը նավթապահեստարանների պայթյունից հետո տեղումների դեպքում խորհուրդ է տվել ոչ մի դեպքում դուրս չգալ տնից, իսկ դրսում գտնվելու դեպքում՝ պատսպարվել ծածկի տակ։ 

Ըստ փրկարարների՝ մաշկի վրա անձրևի կաթիլների ընկնելու դեպքում այդ հատվածը չի կարելի տրորել, քանի որ դա նպաստում է քիմիական միացությունների ներթափանցմանը մաշկի տակ. անհրաժեշտ է այն լվանալ ջրով:

Իսրայելը երկու օրվա ընթացքում Իրանի ուղղությամբ ավելի քան 300 հարված է հասցրել

Մարտի 7-ի երեկոյան IDF-ը հայտնել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում Իրանում գտնվող թիրախների վրա ավելի քան 300 և Լիբանանում «Հըզբոլլահ»-ի թիրախների վրա ավելի քան 170 հարված է հասցրել: Այդ հարվածները ներառել են հրթիռների պահեստարաններ և արձակման կայանքներ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածը իսրայելական և ամերիկյան թիրախների վրա հարձակումների 27-րդ ալիքի մի մասն էր։ Այս հաղորդագրությունների համաձայն՝ հարվածներ են հասցվել նաև Դուբայում (ԱՄԷ) գտնվող ԱՄՆ ռազմական շտաբին և Բահրեյնի Պորտ Սալմանում գտնվող ԱՄՆ պահեստներին։

Թրամփը սպառնում է ավելի մեծ ինտենսիվություն տալ Իրանի վրա հարվածներին

Ավելի վաղ՝ մարտի 7-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում գրել էր, որ Իսլամական Հանրապետությունը այդ օրը «ծանր հարձակման» կենթարկվի։

«Իրանի վատ վարքագծի պատճառով այժմ լրջորեն քննարկվում է լիակատար ոչնչացումը և անխուսափելի մահը նախկինում թիրախ չհամարվող տարածքներում և բնակչության շրջանում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Իրանն այլևս «Մերձավոր Արևելքի ամենամեծ բռնակալը» չէ, այլ տարածաշրջանի «ամենամեծ պարտվողը»։

«Եվ սա կշարունակվի տասնամյակներ շարունակ, մինչև այն կապիտուլյացիայի ենթարկվի, կամ, ավելի հավանական է, լիովին փլուզվի»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Մարտի 6-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ պատրաստվում են Մերձավոր Արևելք ուղարկել իրենց երրորդ ավիակիրը՝ USS George H.W. Bush-ը։

Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունն Իրանի դեմ

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր ավիահարվածներ են հասցնում Իրանին։ Արդյունքում զոհվել են Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իրանի ղեկավարության այլ բազմաթիվ անդամներ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին, Պարսից ծոցի մի քանի երկրներին, որտեղ կան ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներ կամ օբյեկտներ և տարածաշրջանում ԱՄՆ մյուս թիրախներին։

Մարտի 6-ին Թրամփը պահանջել է Թեհրանի «անվերապահ հանձնվելը»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ընդգծել է, որ իր երկիրը չի հանձնվի Իսրայելին և ԱՄՆ-ին։

Նա նաև ներողություն է խնդրել հարևան պետություններից, որոնք ենթարկվել են իրանական հարձակումների, և խոստացել է, որ դրանք չեն կրկնվի, եթե այդ երկրներն իրենք չհարձակվեն Իրանի վրա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2629 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին