Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 2-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Արմեն Արզումանյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները և այլք:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ բազմազբաղ առօրյայից ժամանակ հատկացնելու և Զինվորական դատախազության աշխատանքների հերթական ամփոփմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Աննա Վարդապետյանը ՀՀ զինված ուժերում հրամանատարական առաջնորդության, զինվորական կարգապահության, միջանձնային կոնֆլիկտների պատճառների բացահայտման ու դրանց լուծման, քրեածին տարրերի «գրավչության» նվազեցման, բանակում հանցագործությունների կանխարգելման համատեքստում ի թիվս այլնի՝ կարևորել է կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով այդ հարցերին անդրադառնալը, խնդիրներն ու դրանց լուծումները բաց քննարկելը: Այդ առումով ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի, Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների, ինչպես նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաների հետ Վարպետաց դաս անցկացնելու հրավերի համար:
«Դատախազության ցանկությունն է ապագա սպաների մոտ իրավագիտակցության, իրավունքի և օրենքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման գործընթացում որպես գործընկեր դրական դերակատարում ունենալը: Խնդիրներ միշտ լինելու են, բայց կարևոր է այդ խնդիրները լուծելու վեկտորը»,- նշել է Աննա Վարդապետյանը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է Պաշտպանության նախարարության ու Դատախազության միջև հետևողական և համակարգված համագործակցության շարունակականությունը՝ այն դիտարկելով որպես Զինված ուժերում կարգապահության ամրապնդման և կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված, առավել կազմակերպված բանակի ձևավորման կարևոր նախապայման։
«Մեզ համար ներկայում առանցքային հարց է Զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. 2026 թվականը հռչակել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի»,- նշել է նախարար Պապիկյանը և այդ համատեքստում ի թիվս այլնի՝ կարևորել ՀՀ գլխավոր դատախազի Վարպետաց դասերը Պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում՝ ընդգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը:

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում ավարտված քրեական գործերը, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները:
Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք: Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45.7%-ը եղել է պատահարներ, 1221-ը կամ 54.3%-ը՝ ենթադրյալ հանցագործության դեպքեր։
Գրիգոր Էլիզբարյանը, անդրադառնալով հանցագործության դեպքերին, ընդգծել է, որ նվազում է արձանագրվել 110 դեպքով կամ 8.3%-ով:
2024 թվականի համեմատ 2025 թվականին ծանր հանցագործությունները նվազել են 49-ով կամ 27.5%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 25-ով կամ 64.1%-ով։

ՀՀ զինվորական դատախազի գնահատմամբ՝ դեպքերի նվազումը պայմանավորված է ինչպես պետության որդեգրած քաղաքականությամբ, այնպես էլ զինված ուժերում իրականացված մի շարք բարեփոխումներով: «Տարեցտարի ՀՀ զինված ուժերում ամրապնդվում է կարգապահությունը, բարձրանում է կրթության որակը, հստակեցվում է ոլորտային օրենսդրությունը: Պատրաստված սպայակազմի առկայությունը նույնպես գործուն երաշխիք է հանդիսանում հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման համար»,- նշել է Գրիգոր Էլիզբարյանը:
ՀՀ զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել:
2025 թվականին արձանագրվել են ծառայության հետ կապված մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային 6 զինծառայող, ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային:
2025 թվականի ընթացքում քննչական մարմինների վարույթներում քննվող, քննված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 411 միլիոն 728 հազար դրամ (2024 թվականին՝ 1 միլիարդ 479 միլիոն 117 հազար դրամ), որից մինչդատական վարույթում քննված քրեական վարույթներով վերականգնվել է 108 միլիոն 712 հազար դրամը (2024 թվականին՝ 51 միլիոն 935 հազար դրամ):

Բացի այդ՝ դատական ակտերի կատարման վարույթով վերականգնվել է պետությանը պատճառված 1 միլիոն 300 հազար դրամը:
2025 թվականին ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ ընդհանուր իրավասության դատարան է հանձնվել 943 քրեական գործ՝ 1070 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 905 գործ՝ 1027 անձի վերաբերյալ):
2025 թվականին 856 քրեական գործ՝ 951 անձի վերաբերյալ քննվել և ավարտվել է դատարանում, որից 708 քրեական գործերի դատաքննությունն ավարտվել է մեղադրական դատավճռի կայացմամբ. դատապարտվել է 785 անձ:
Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2025 թվականին իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 1 միլիարդ 432 միլիոն 493 հազար դրամի վնաս (2024 թվականին՝ 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ): 2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 938 միլիոն 80 հազար դրամի վնասը, որից 924 միլիոն 294 հազար դրամը պետական շահերի պաշտպանության բաժինը վերականգնել է արտադատական կարգով:

2024 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից 2025 թվականի ընթացքում վերականգնվել է 92 միլիոն 213 հազար դրամը:
2025 թվականի ընթացքում զինվորական դատախազները պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցել են 24 հայց (2024 թվականին՝ 19 հայց): 24 հայցերով բռնագանձման ընդհանուր պահանջը 4 միլիարդ 564 միլիոն 117 հազար դրամ է:
Քննարկման ավարտին կողմերն անդրադարձել են ոլորտում առկա մի շարք առանցքային հարցերի, մտքեր են փոխանակել համագործակցության զարգացման ձևաչափերի և առաջիկա ծրագրերի վերաբերյալ։

Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ
ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը
Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ
Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով
Գյումրու երկու մանկապարտեզում խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար
ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը
Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան
Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են կինս, քույրս, նրա փոքրիկը, մյուս քրոջս ամուսինը․ Խամենեի
Չենք հրաժարվի նահատակների վրեժխնդրությունից, թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները․ Իրանի գերագույն առաջնորդ
ՀՖՖ-ն անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը․ հերքում-պարզաբանում
Առանձին դաժանությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել․ 62-ամյա տղամարդուն սպանած տաջիկը կալանավորվել է
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը
Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին
Պատահականություն չի լինում․ 2021-ի Քոչարյանի «Դեպի ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանի՝ 2026-ի «Ուժեղ Հայաստան»-ն է
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է «BEDEX» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարին
Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ցանկացողները անվճար ավտոբուսով վերադարձել են Երևան
Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Միշել
Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրենից բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, 179 մլն դրամ
Էդգար Ղազարյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին
Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ նրան ընդունել է նախարարը
Ցանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու
Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. ովքեր են նրանք
Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Տվյալը, թե Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը. Փաշինյան
Շենգավիթում տաջիկը սպանել է 62-ամյա տղամարդուն՝ չհավատալու համար, որ ինքը Քրիստոսն է. բացառիկ մանրամասներ
Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ
ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ
Երևի հոր 400 հազար դրամ աշխատավարձով են դարձել ոսկու հանքի տեր, սատկած առյուծ թամբել. Չախոյան
Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը. Փաշինյան
Վենսին նման գիրք նվիրելը ես համարել եմ սադրիչ գործողություն. վարչապետը՝ Էդիտա Գզոյանի ազատման որոշման մասին
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի․ Փաշինյան
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է՝ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է
Կարո՞ղ է Հայաստանում պատերազմ կա, ես տեղյակ չեմ, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT