Սահմանամերձ և այլ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի

02/03/2026 schedule14:46

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում ընտանիքներին տրամադրվում է 16 մլն դրամ սահմանամերձ գյուղական բնակավայրում տուն կառուցելու համար, կվերաբացվի:

Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման  e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 

Ծրագրից կկարողանան օգտվել՝

  • 2025թ․ մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները,
  • շահառուները, որոնք տունը կկառուցեն այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից՝ ապահովելով 10%-ի ցուցանիշը։ Ընդ որում՝ յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է (բնակավայրերի ցանկը՝ Տավուշի մարզի Այգեձոր (մինչև 32), Այգեպար (մինչև 17), Արծվաբերդ (մինչև 41), Մովսես (մինչև 49), Չինարի (մինչև 24), Չորաթան (մինչև 13), Պառավաքար (մինչև 17), Վերին կարմիր աղբյուր (մինչև 34), Բարեկամավան (մինչև 10), Ոսկեվան (մինչև 21), Ազատամուտ (մինչև 79), Կայան (մինչև 10), Վազաշեն (մինչև 14), Սյունիքի մարզի Բարձրավան (մինչև 10), Խնձորեսկ (մինչև 12), Շուռնուխ (մինչև 10), Որոտան (մինչև 10), Բարգուշատ (մինչև 10), Գեղանուշ (մինչև 10), Գոմարան (մինչև 10), Դավիթ Բեկ (մինչև 16), Դիցմայրի (մինչև 10), Եղվարդ (մինչև 10), Խդրանց (մինչև 10), Ծավ (մինչև 10), Կաղնուտ (մինչև 10), Ճակատեն (մինչև 10), Ներքին Հանդ (մինչև 10), Շիկահող (մինչև 10), Սզնակ (մինչև 10), Սյունիք (մինչև 10), Սրաշեն (մինչև 10), Վարդավանք (մինչև 10), Ուժանիս (մինչև 10), Խոտ (մինչև 10), Արավուս (մինչև 10), Խնածախ (մինչև 19), Խոզնավար (մինչև 10), Կոռնիձոր (մինչև 19), Վաղատուր (մինչև 10), Տեղ (մինչև 25), Քարաշեն (մինչև 10), Արարատի մարզի Տիգրանաշեն (մինչև 10), Գեղարքունիքի մարզի Վահան (մինչև 21), Ներքին Շորժա (մինչև 10), Նորաբակ (մինչև 10), Վերին Շորժա (մինչև 10), Վայոց ձորի մարզի Բարձրունի (մինչև 10), Խնձորուտ (մինչև 11)։
  • շահառուները, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված/կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20%-ի չափով համալրվածություն։ Ընդ որում՝ յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է (բնակավայրերի ցանկը՝ Տավուշի մարզի Դովեղ (մինչև 10), Կայան (մինչև 4), Կիրանց (մինչև 10), Սևքար (մինչև 10), Սյունիքի մարզի Խնձորեսկ (մինչև 4), Հարթաշեն (մինչև 10), Քարահունջ (մինչև 10), Ագարակ (մինչև 10), Ծավ (մինչև 4), Սյունիք (մինչև 4), Խոտ (մինչև 10), Խնածախ (մինչև 4), Կոռնիձոր (մինչև 4), Տեղ (մինչև 4), Արարատի մարզի Պարույր Սևակ (մինչև 10), Վայոց ձորի մարզի Արենի (մինչև 10) բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների համար, եթե շահառուներն ունեն առնվազն մեկ 10 տարին չլրացած երեխա, ինչպես նաև շահառու ամուսինները չունեն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք Երևան քաղաքում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
338 դիտում

Միրզոյանն ու ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Քանի դեռ ագրեսիան շարունակվի, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Զինված ուժերում 2025-ին սպանության դեպք չի արձանագրվել. ամփոփվել է Զինդատախազության նախորդ տարվա աշխատանքը

Ամիօ հիփոթեք. տուն՝ համատեղ պատմության համար

Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել ավելի քան 2 մլն դրամ արժեքով 6 հողամասի նկատմամբ

Իրանի ՀՕՊ ուժերը խոցել են 3 ամերիկյան կործանիչ. տեսանյութ

Իրենցձևովենք ասում են՝ իբր թույլ իշխանությունն է իրենց առաջնորդի ախպոր տղու էջը փակել տվել. Եղոյան

Թորոսյանն այցելել է ՀՀ ամենատարեց քաղաքացուն՝ 113-ամյա Աստղիկ տատիկին. տեսանյութ

«Սուրմալու»-ի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու համար հատկացված է 4 ամիս

Զինծառայողի մահվան դեպքով կա կալանավորված

Իրանում վերջին հրաժեշտն են տալիս գերագույն առաջնորդ Խամենեիին. տեսանյութ

Կենսաթոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի Գալյան

Սահմանամերձ և այլ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին քննարկվել ու ընդունվել են մի շարք նախագծեր

Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին. Փաշինյանը՝ Փեզեշքիանին

Մեծ Բրիտանիան թույլ է տվել ԱՄՆ-ին օգտագործել իր բազաները՝ Իրանի օբյեկտներին hարվածելու համար. Սթարմեր

Ավտովթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 քաղաքացի

ՀՀ ընդդիմադիր քաղաքական դաշտն ամեն ինչ անում է, որ Հայաստանի գլխին «կախվի պատերազմ». Վահագն Ալեքսանյան

Մեր մարզիկների նվաճումները նրանց չեն ուրախացնում. Արայիկ Հարությունյանը նշել է՝ ինչից է տխրում ընդդիմությունը

Զինվորի մահվան դեպքի հանգամանքները չեմ կարող բարձրաձայնել, ընթանում է քննություն. պաշտպանության փոխնախարար

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելեցին Ucom

Հայաստանը պատրաստ է Իրանին տրամադրել ցանկացած անհրաժեշտ մարդասիրական օգնություն. Միրզոյանը՝ Արաղչիին

Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք. զբաղվեք ձեր կյանքով. Ալեն Սիմոնյան

Իսրայելը Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման դեմ հարձակողական գործողություն է սկսել. տեսանյութ

Առաջարկում եմ ամրագրել, որ պատգամավորների մոտ ընդունելություն կարող է կազմակերպվել էլեկտրոնային կապով. Բաթոյան

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան տուժածներ

Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է

Երեխաները չպետք է դառնան քաղաքական-մեդիա թիրախավորման գործիք. ԱՍՀՆ-ն՝ ԶԼՄ-ներից մեկով ներկայացված դեպքի մասին

Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ դեսպանատանը. տեսանյութ

Մարտի 1-ի ողբերգությունից 18 տարի անց կարևոր մի արձանագրում. ժողովրդավարական ՀՀ-ում այն բացառված է. Դումանյան

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից և դեպի Երևան

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նովոռոսիյսկ նավահանգստային քաղաքի Շեշխարիս նավթային տերմինալին

Ալավերդի և Ակներ բնակավայրերում նոր ավտոբուսներով հանրային տրանսպորտը գործարկված է․ վարչապետ

Իրանը Քուվեյթում ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչ է խոցել․ ողջ մնացած օդաչուն ձերբակալվել է․ տեսանյութ

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Քաղաքացիների մեջ հանգստություն եմ տեսնում, խաղաղությունն աշխատում է․ Կոնջորյան

ՊՆ պաշտոնյան մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք է ստացել․ նախաքննությունն ավարտվել է

Պարսից ծոցի երկրները կոչ են անում Իրանին դադարեցնել հարձակումները

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձման պահանջ է ներկայացվել