«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելեցին Ucom

02/03/2026 schedule13:30

Ucom-ի աջակցությամբ՝ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից արդեն երկրորդ տարին կազմակերպվող «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակցիներն այցելեցին Ucom-ի գրասենյակ, որտեղ հանդիպեցին ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին։ 

«Արդյունավետ կառավարում և առաջնորդություն» թեմայի շուրջ զրույցի ընթացքում պարոն Յիրիկյանը ներկայացրեց  կառավարման՝ տասնամյակների փորձի ընթացքում ձևավորված իր սկզբունքները, կիսվեց հետաքրքիր դրվագներով և պատասխանեց մասնակիցների հարցերին։ 

600.png (922 KB)

Այցն իրականացվել է մեկ տարի տևողությամբ «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի շրջանակում։ Այս ընթացքում կազմակերպվել են անհատական դասընթացներ, մենթորության սեսիաներ, ստեղծվել են տարբեր համագործակցությունների հաստատման հնարավորություններ։ Տրանսֆորմացիոն այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կանաչ նորարարների նոր սերնդի ձեռնարկատերերին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ՝ շրջակա միջավայրի կայունության համար, այդ թվում կանաչ էներգիայի, ագրոտեխնոլոգիաների, էկոտուրիզմի և շրջանաձև տնտեսության ոլորտներում:  

«Որպես կանաչ ընկերություն՝ Ucom-ը կարևորում է այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ նորարարական տեխնոլոգիաները կարող են առանցքային դեր ունենալ կանաչ լուծումների ստեղծման գործում, և ուրախ ենք աջակցելու այն ձեռնարկատերերին ու նորարարներին, որոնք իրենց գաղափարներով նպաստում են Հայաստանի ավելի կայուն և էկոլոգիապես պատասխանատու ապագային», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

601.png (957 KB)

«Իմփաքթ Հաբ Երևանի համար առանցքային նշանակություն ունի մեր ծրագրերի մասնակիցներին ոչ միայն տեսական գիտելիքներով, այլև իրական փորձով զինելը։ Ռալֆ Յիրիկյանի հետ այս անմիջական հանդիպումը մեր ֆելոուների համար բացառիկ հնարավորություն էր։ Նմանատիպ փորձի փոխանակումը վճռական դեր ունի մեր կանաչ նորարարների համար, քանի որ օգնում է նրանց տեսնել իրենց ստարտափների աճի հեռանկարը և գաղափարները վերածել կայուն, լայնածավալ ազդեցություն ունեցող բիզնեսների», - ասել է Իմփաքթ Հաբ Երևանի ծրագրերի տնօրեն Թիջեյ Ճղըլեանը:

Նախաձեռնությանը մասնակցելու համար ընտրվել էր տասը գաղափար, այդ թվում՝ նեյլոնե հնամաշ զուգագուլպաների վերամշակմամբ ստեղծվող դիմացկուն գորգերի Eco Habit-ը,  բազմակի օգտագործման մեղրամոմե սննդի փաթեթավորման միջոցներ արտադրող Bee Green-ը, արհեստական բանականության վրա հիմնված ուսուցման հարթակ SeElabUS, և այլ գաղափարներ:

602.png (1.20 MB)

Նախագծի ավարտին թիմերը կներկայացնեն այս ամիսների ընթացքում իրենց մշակած պրոդուկտները, իսկ լավագույն նախագիծը կստանա ֆինանսական մրցանակ՝ այն կյանքի կոչելու համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
515 դիտում

ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը

Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ

Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով

Գյումրու երկու մանկապարտեզում խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար

ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը

Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան

Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են կինս, քույրս, նրա փոքրիկը, մյուս քրոջս ամուսինը․ Խամենեի

Չենք հրաժարվի նահատակների վրեժխնդրությունից, թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները․ Իրանի գերագույն առաջնորդ

ՀՖՖ-ն անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը․ հերքում-պարզաբանում

Առանձին դաժանությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել․ 62-ամյա տղամարդուն սպանած տաջիկը կալանավորվել է

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը

Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին

Պատահականություն չի լինում․ 2021-ի Քոչարյանի «Դեպի ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանի՝ 2026-ի «Ուժեղ Հայաստան»-ն է

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է «BEDEX» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարին

Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ցանկացողները անվճար ավտոբուսով վերադարձել են Երևան

Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Միշել

Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրենից բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, 179 մլն դրամ

Էդգար Ղազարյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին

Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ նրան ընդունել է նախարարը

Ցանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու

Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. ովքեր են նրանք

Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Տվյալը, թե Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը. Փաշինյան

Շենգավիթում տաջիկը սպանել է 62-ամյա տղամարդուն՝ չհավատալու համար, որ ինքը Քրիստոսն է. բացառիկ մանրամասներ

Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ

ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ

Երևի հոր 400 հազար դրամ աշխատավարձով են դարձել ոսկու հանքի տեր, սատկած առյուծ թամբել. Չախոյան

Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը. Փաշինյան

Վենսին նման գիրք նվիրելը ես համարել եմ սադրիչ գործողություն. վարչապետը՝ Էդիտա Գզոյանի ազատման որոշման մասին

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի․ Փաշինյան

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է՝ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է

Կարո՞ղ է Հայաստանում պատերազմ կա, ես տեղյակ չեմ, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք. Փաշինյան

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ հետախուզվող անձը կալանավորվել է