ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը Հնդկաստանում մասնակցում է «AI Impact Summit 2026» գագաթնաժողովին

20/02/2026 schedule18:03

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն աշխատանքային այցով մեկնել է Նյու Դելի՝ մասնակցելու փետրվարի 16-20-ը «AI Impact Summit 2026» բարձր մակարդակի միջազգային գագաթնաժողովին։

Գագաթնաժողովը կազմակերպել է Հնդկաստանի Հանրապետության Էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և համախմբել է պետությունների ու կառավարությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների։ Քննարկումների առանցքում եղել են արհեստական բանականության (ԱԲ) զարգացման համաշխարհային միտումները, դրա կիրառման հեռանկարները և ազդեցությունը պետական կառավարման, տնտեսության ու կայուն զարգացման գործընթացների վրա։

gallery_1771576362177157636269981c2a97a01.jpg (237 KB)

Փետրվար 19-ին պաշտոնական բացման արարողությունից հետո կայացել է պետությունների և կառավարությունների ղեկավարների լիագումար նստաշրջանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության գլոբալ կառավարման, դրա պատասխանատու և անվտանգ կիրառման, ինչպես նաև միջազգային համագործակցության խորացման ռազմավարական ուղղություններին։ Ծրագրի շրջանակում անցկացվել են թեմատիկ ԱԲ նստաշրջաններ, կլոր սեղան քննարկումներ և ցուցահանդեսային միջոցառումներ, որտեղ ներկայացվել են առաջատար տեխնոլոգիական լուծումներ և նորարարական նախագծեր։

Գևորգ Մանթաշյանը մասնակցել է մի շարք երկկողմ և բարձր մակարդակի աշխատանքային հանդիպումների՝ քննարկելով արհեստական բանականության, թվային փոխակերպման, նորարարական տեխնոլոգիաների զարգացման և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես նա հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության թվային փոխակերպման և կառավարության արդիականացման դաշնային նախարար Կարստեն Վիլդբերգերի, Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են թվային ենթակառուցվածքների զարգացման, տեխնոլոգիական նորարարությունների խթանման, արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնման և միջազգային գործընկերության խորացման հնարավորությունները։ Տեղի են ունեցել հանդիպումներ նաև Եգիպտոսի Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռաֆաթ Հենդիի, ինչպես նաև Կանադայի արհեստական բանականության և թվային նորարարության նախարար Էվան Սոլոմոնի հետ։

gallery_1771576330177157633069981c0a06c16.jpeg (229 KB)

Գևորգ Մանթաշյանը հանդիպել է նաև Ավստրիայի թվայնացման և թվային կառավարման պետական քարտուղար Ալեքսանդեր Պրյոլի, Եվրոպական հանձնաժողովի տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկկունենի, Meta-ի փոխնախագահ և գործադիր տնօրեն Սանդյա Դևանաթանի, Microsoft-ի և LinkedIn-ի տարածաշրջանային տնօրենների, OpenAI-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի, Anthropic-ի գլխավոր գործադիր տնօրենի Դարիո Ամոդեիի, ինչպես նաև Mistral AI-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենի Արթուր Մենշի հետ և մի շարք այլ գործընկերների հետ։

Գագաթնաժողովի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր («Summit Declaration»), որով մասնակից երկրներն ու միջազգային կազմակերպությունները վերահաստատել են ԱԲ ոլորտում համագործակցության ընդլայնման իրենց հանձնառությունը և սահմանել ընդհանուր տեսլական՝ ուղղված արհեստական բանականության պատասխանատու, անվտանգ և վստահելի կիրառմանը։

Հռչակագրում առանձնացվել են համագործակցության մի շարք առաջնահերթ ուղղություններ՝ ԱԲ ռեսուրսների ժողովրդավարացում և հասանելիության ընդլայնում, ԱԲ կիրառումը տնտեսական աճի և սոցիալական բարեկեցության խթանման նպատակով, անվտանգ և վստահելի ԱԲ համակարգերի զարգացում, գիտահետազոտական գործունեության մեջ ԱԲ-ի արդյունավետ օգտագործում, սոցիալական ներառականության ապահովում, մարդկային կապիտալի զարգացում և հմտությունների կատարելագործում, ինչպես նաև էներգաարդյունավետ և դիմակայուն ԱԲ ենթակառուցվածքների ձևավորում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
272 դիտում

Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են․ երկիր մտել, դուրս են եկել «Բագրատաշեն»-ի անցակետով․ ԱԱԾ

Կարող են լավ հնարավորություններ ի հայտ գալ․ Անկարան աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

ՀՅԴ արդյունքի ականջից ձգած՝ կոալիցիա են սարքել. սեփական երկրի դեմ գործ են տալիս, չունեն կարմիր գիծ. տեսանյութ

2025-ին Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ աճել է 7,2%-ով․ Պապոյան

Հնդկաստանը դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին

Ինչ խուզարկություններ են Երևանում․ Քննչական կոմիտեն մանրամասնել է

Այս պահին Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ

Զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից. ԲԴԽ

Անդամախեղման դեպք է եղել, Կտրիճը ծածկադմբոց է արել. իշխանությունը զսպում է նրա գազանությունները. տեսանյութ

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան

Հասանք տուն․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կարևորվել են Հայաստանի Դիվանագիտական դպրոցի և Կիպրոսի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև կանոնավոր շփումները

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարին․ ինչ է քննարկվել

Խաղաղությունը սահմաններ չունի․ Հակոբյանը հանդիպել է Պատկառելի վանական Պանակարայի և նրա հոգևոր եղբայրների հետ

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը Հնդկաստանում մասնակցում է «AI Impact Summit 2026» գագաթնաժողովին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան

Հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ 37-ամյա տղամարդը կալանավորվել է․ տեսանյութ

Արել եք առավելագույնը․ Հասմիկ Ավագյանն ընդունել է գեղասահորդներ Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին

Պայքար վայրի բնության ապօրինի առևտրի դեմ․ Կովկասյան տարածաշրջանի համագործակցությունը

2025-ին Վայք համայնքին է վերադարձվել 1.0172 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք․ ամփոփում

Մեծ կարևորություն ունի ՀՀ-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցումը․ Խուդաթյանը՝ Մարիամ Քվրիվիշվիլիին

Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ

Փոխվարչապետն ու Քվրիվիշվիլին քննարկել են երկկողմ առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, կապի վերաբերյալ հարցեր

Այն հատվածները, որտեղ առանց բիտումի փոսալցում է արվել, կքանդվեն շինարարի հաշվին. փոխքաղաքապետ

ԱՄՆ ներգաղթային վիզայի՝ 16 տարին լրացած դիմորդները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք

Երևանի փոխքաղաքապետը չի բացառել գալիք տարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության համար մրցույթի մեկնարկը

Աբովյանի կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել

2025 թվականին եղել է աննախադեպ ձյան քանակ, որը ազդել է փոսերի գոյացման վրա. Արմեն Փամբուխչյան

Խայտառակություն և թագավորական ընտանիքի համար վատ իրադարձություն է Չարլզ 3-րդի եղբոր ձերբակալումը. Թրամփ

Կարևորվել է տարբեր սցենարային իրավիճակներում փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդումը

Քննարկումները, թե 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը

Սովորել պատմության դասերը և ստեղծել ոչ թե անցյալի, այլ այսօրվա պատմություն. սա ենք անում ամեն օր. վարչապետ

Մահացել է Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը

Քոբուլեթիում վեց բալանոց փոթորիկ է եղել. վնասվել են ափամերձ ենթակառուցվածքներ

Երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյանը մանրամասնել է

Մեղրի համայնքին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. վճիռները մտել են ուժի մեջ

Պապոյանի հրավերով Հայաստանում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը. ինչ է քննարկվել

Չեղարկված և ուշացած թռիչքներ, 8-9 բալանոց խցանումներ. Մոսկվայում կրկին անոմալ առատ ձյուն է տեղում

Կամրջի վրա հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար մեքենայում