Երբ և ինչպես է սովորում հարվածային գործիքներ նվագել․ վարչապետը մանրամասնել է

11/02/2026 schedule00:22

Քննադատություն կա՝ երբ է հասցնում վարչապետը աշխատել, երբ հարվածային գործիքներ նվագել է սովորում:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ընդհանրապես բոլորին խորհուրդ է տալիս՝ եթե որևէ բան անելու համար ժամանակ չի հերիքում, արթնանալ մի ժամ շուտ, եթե էլի չի հերիքում, ուրեմն արթնանալ երկու ժամ շուտ, եթե էլի չի հերիքում, արթնանալ երեք ժամ շուտ:

«Իհարկե, քնի պակաս անպայման կառաջանա, բայց աշխատելու համար ժամանակը պետք է ստեղծել: Իմիջիայլոց, ժամանակին ես հիշում եմ, «Ելք» դաշինքի ժամանակ համաժողով էինք անում Կառավարության նիստերի դահլիճում, և այն ժամանակ ես ելույթներից մեկում խոսեցի նրա մասին, որ մեզ պետք է այնպես անել, որ Հայաստանում մարդիկ արթնանան ժամը 6:00-ին։ Այսօր ես արթնանում եմ ժամը 5:00-ին՝ իմ պատկերացրած Հայաստանից մի ժամ շուտ, եթե պետք լինի երկու ժամ շուտ կարթնանամ: Իսկ իմիջիայլոց ասեմ՝ հարվածային գործիքներով զբաղվում եմ հենց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան քնի հաշվին»,- ասաց վարչապետը։

Հարցին՝ ինչքան ժամանակ է պետք եղել, որ այդպես նվագեք, վարչապետը պատասխանեց․

«Նախ ես չեմ նվագում, ես սովորում եմ նվագել: Օնլայն վճարովի պլատֆորմ կա, որտեղ մի շատ տաղանդավոր երաժիշտ, շատ տաղանդավոր ուսուցիչ այդ դասերը տալիս է: Ենթադրում եմ՝ ինքը չգիտի, որ ես մասնակցում եմ այդ դասերին կամ, չգիտեմ, գուցե գիտի: Օնլայն պլատֆորմ է, վճարովի: Ես նախորդ տարի դեռ հունիսին այդ նվերը ստանալուց հետո 250 դոլար մեկ տարվա համար վճարել եմ և այդ դասընթացներով, այդ մոդուլով մասնակցում եմ: Նրանք, ովքեր հետաքրքրված են, կարող եմ կիսվել, որովհետև ես ավելի շատ հիացած եմ այդ մարդով և իր արած աշխատանքով, թե ինչպես կարող է ինքը զրոյից ուղղակի մարդու ձեռից բռնած ուղեկցել և հարվածային գործիքներ նվագել սովորեցնել»։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
750 դիտում

Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Արաղչիին

Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած

Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների մեծ մասն ավարտված է

Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան. դեսպանության վերջին օրերի աշխատանքը

Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը

Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու «թալանի ու պատերազմի» կուսակցությունը. Ռուբինյան

Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողություն Միջուկային էներգիայի գագաթնաժողովին. տեսանյութ

IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին

Գլուխներդ պատին եք տալիս, եթե որոշում եք՝ օտար մայրաքաղաքները պետք է միջամտեն ՀՀ ընտրություններին. Ալեքսանյան

Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան

«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է հերթական խուզարկությունը

Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. լուսանկարներ

Մակրոնն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի՝ իրական Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդը. լուսանկար Ֆրանսիայից

Թեհրանը հրթիռներ է արձակել Բահրեյնի Մանամա քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ և զոհ. տեսանյութ

2025-ին քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 464 քրվարույթ. վիճակագրություն

Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր, ով օրենք խախտեց, քրգործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր. Սիմոնյան

Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները. կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները

Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել

Բողոքի ակցիաներ Մադրիդում Իրանի ուղղությամբ հարձակումները դադարեցնելու պահանջով. տեսանյութ

Մարտի 8-ին սպանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունում. կասկածյալը կալանավորվել է

Թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի խաղասրահներից մեկից ոստիկանություն է տեղափոխվել 13 քաղաքացի. մանրամասներ

Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

ՀՀ մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը. չեն կարողանում վերադառնալ Կատարից

ԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող գործընթացների մասին

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանա հատուցումների առավելագույն սահմանաչափը

Իրանական նավերը խորտակելն ավելի զվարճալի է, քան գրավելը. 46 նավ օվկիանոսի հատակին է. Թրամփ

Թրամփը չեղարկել է մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի նկատմամբ ավելի վաղ եղած նավթային պատժամիջոցները

Ծննդկանի կողմից նորածնի սպանություն, առողջությանը ծանր վնաս. ընտանեկան բռնության 2025-ի վիճակագրությունը

Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ սկսելու հնարավորությունը. Արաղչի

Մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը դեկտեմբերից մեկնարկել է․ անպայման դիմեք պոլիկլինիկա․ Ավանեսյան

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի

Իրանի հետ պատերազմը գրեթե ավարտվել է. նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ օդուժ, ո՛չ կապի համակարգ. Թրամփ

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Սիսիանից մինչև Կապան ավտոճանապարհները և Քաջարան-Մեղրի հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա․ վարչապետ

Կոստանյանը նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմին է ներկայացրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ

Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Երևանի բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով