Երևան
12 °C
«Մեր ձևով» շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը, հիմնվելով նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարության վրա, այսօր իր տեսաուղերձում սխալ պնդումներ է արել։
Այս մասին գրել է «Փաստերի ստուգման հարթակը»՝ նշելով, որ նախ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստանի հետ միջուկային ոլորտում համագործակցության վերաբերյալ նախօրեին հնչեցված հայտարարության համաժամանակյա թարգմանությունը շփոթ էր առաջացրել հայաստանյան տեղեկատվական դաշտում։
Փետրվարի 9-ին ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
Ի՞նչ է ասել Վենսը, ի՞նչ է թարգմանվել
«Ստուգված է»-ի (media.am) մեր գործընկերներն արդեն հրապարակել են Վենսի խոսքերի ճշգրիտ թարգմանության վերաբերյալ փաստերի ստուգման հոդվածը։
Վենսը մասնավորապես ասել է․ «Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարելու, որ մեր երկրները ավարտել են բանակցությունները «1, 2, 3 քաղաքացիական միջուկային համագործակցության» համաձայնագրի շուրջ։ Երբ դա ամբողջությամբ կարգավորվի, ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ գործարքներ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի շուրջ։ Դա նշանակում է նախնական մինչև 5 միլիարդ դոլարի ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ Սա դասական փոխշահավետ գործարք է և՛ Հայաստանի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»։
Անգլերեն՝ «That means up to $5 billion in initial US exports, plus an additional 4 billion in long-term support through fuel and maintenance contracts»։
Մինչդեռ համաժամանակյա թարգմանիչը «արտահանում» բառը թարգմանել է որպես «ներդրում», ինչի վրա հիմնվելով՝ հայաստանյան ԶԼՄ-ները գրել են, որ ԱՄՆ-ն այս ոլորտում «իրականացնելու է 9 միլիարդ դոլարի ներդրում»։
Փաստացի նշվածից 5 միլիարդը միջուկային համագործակցության ոլորտում երկկողմ պայմանագրերի արժեքն է, և միայն 4 միլիարդն է ամերիկյան կողմի երկարաժամկետ աջակցությունը Հայաստանին։
Նարեկ Կարապետյանը սխալ է․ Կառավարությունը չի ստել
Արդեն փետրվարի 10-ին «Մեր ձևով» շարժման համակարգող, ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը մի շարք կեղծ պնդումներ արեց՝ անդրադառնալով Վենսի խոսքերի թարգմանության պատմությանը։
Նա մասնավորապես պնդում էր, թե Կառավարությունը «միտումնավոր խաբել է» հանրությանը՝ նշելով, թե ԱՄՆ-ն 9 միլիարդ դոլարի ներդրում է կատարում Հայաստանում։
Մինչդեռ Կառավարությունն ի սկզբանե պաշտոնական կայքում տեղադրել է ճշգրիտ սղագրությունը․ սրան զուգահեռ Կառավարության կայքում Վենսի՝ սխալ համաժամանակյա թարգմանությամբ տեսանյութն է։

Արտապատկերումը՝ Կառավարության կայքից:
«Համաժամանակյա թարգմանիչը ամերիկյան կողմից է»
Ավելի ուշ ՀՀ կառավարությունը «Արմենպրեսին» տված պարզաբանման մեջ հայտարարեց, որ «Վենսի խոսքի թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը»։
«Տեղեկացնենք, որ ԱՄՆ փոխնախագահի թարգմանությունը, ընդունված ընթացակարգի համաձայն, իրականացրել է հյուրընկալվող կողմի թարգմանիչը: Միաժամանակ Կառավարությունը հրապարակել է ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների, հարցուպատասխանի թարգմանությունն ու սղագրությունը»,- նշել էին գործադիրից:
Ինչպես նշեցինք վերևում, ըստ Կառավարության պարզաբանման՝ համաժամանակյա թարգմանիչը ոչ թե Կառավարության, այլ ամերիկյան կողմից է եղել։
Այսպիսով, Կառավարությունը չէր կարող «միտումնավոր ստել»՝ հրապարակելով ճշգրիտ թարգմանության սղագրությունը․ միևնույն ժամանակ համաժամանակյա թարգմանիչը ևս հայկական կողմը չի ներկայացրել, հետևաբար Կարապետյանի պնդումը սխալ է։
4 միլիարդի աջակցությունը՝ «պետական պարտք» ներկայացնելով
Հաջորդիվ Կարապետյանը, անդրադառնալով ամերիկյան կողմի 4 միլիարդ դոլարի աջակցությանը, որի մասին Վենսը հայտարարել էր նախօրեին, ներկայացրել է այն որպես «պետական պարտք», որը ՀՀ-ն պետք է վճարի իր բյուջեից մոդուլյար ատոմակայանի կառուցման համար։
Այս պնդումը հակասում է Վենսի ուղիղ խոսքին, քանի որ ԱՄՆ փոխնախագահը հստակ հայտարարել է էներգետիկ ոլորտում ՀՀ-ին «4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցության մասին վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։
Անգլերեն՝ «plus an additional 4 billion in long-term support through fuel and maintenance contracts»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փաշինյանն ու Գրոսսին խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Ես մեղավո՞ր եմ, որ գագաթնաժողովում խնձորն առանց կտրելու են բերում․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Հաղորդումը ստացվել է, ուսումնասիրվում է․ ՔԿ-ն՝ ընտրական գործընթացներին միջամտելու հայտարարության մասին
Հանդիպում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ․ վարչապետ․ տեսանյութ
Վիետնամում մնացած, Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիները վերադարձել են
Օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունը ընտրական պրոցեսներին նպատակ ունի ՀՀ-ն վերածել գուբերնիայի
Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիան՝ որպես էներգետիկ անվտանգության գործոն պահպանելու քաղաքականություն
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Արաղչիին
Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած
Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների մեծ մասն ավարտված է
Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան. դեսպանության վերջին օրերի աշխատանքը
Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը
Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու «թալանի ու պատերազմի» կուսակցությունը. Ռուբինյան
Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողություն Միջուկային էներգիայի գագաթնաժողովին. տեսանյութ
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
Գլուխներդ պատին եք տալիս, եթե որոշում եք՝ օտար մայրաքաղաքները պետք է միջամտեն ՀՀ ընտրություններին. Ալեքսանյան
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է հերթական խուզարկությունը
Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. լուսանկարներ
Մակրոնն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի՝ իրական Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդը. լուսանկար Ֆրանսիայից
Թեհրանը հրթիռներ է արձակել Բահրեյնի Մանամա քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ և զոհ. տեսանյութ
2025-ին քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 464 քրվարույթ. վիճակագրություն
Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր, ով օրենք խախտեց, քրգործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր. Սիմոնյան
Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները. կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները
Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել
Բողոքի ակցիաներ Մադրիդում Իրանի ուղղությամբ հարձակումները դադարեցնելու պահանջով. տեսանյութ
Մարտի 8-ին սպանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունում. կասկածյալը կալանավորվել է
Թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի խաղասրահներից մեկից ոստիկանություն է տեղափոխվել 13 քաղաքացի. մանրամասներ
Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
ՀՀ մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը. չեն կարողանում վերադառնալ Կատարից
ԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող գործընթացների մասին
ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանա հատուցումների առավելագույն սահմանաչափը
Իրանական նավերը խորտակելն ավելի զվարճալի է, քան գրավելը. 46 նավ օվկիանոսի հատակին է. Թրամփ
Թրամփը չեղարկել է մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի նկատմամբ ավելի վաղ եղած նավթային պատժամիջոցները
Ծննդկանի կողմից նորածնի սպանություն, առողջությանը ծանր վնաս. ընտանեկան բռնության 2025-ի վիճակագրությունը
Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ սկսելու հնարավորությունը. Արաղչի
Մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը դեկտեմբերից մեկնարկել է․ անպայման դիմեք պոլիկլինիկա․ Ավանեսյան
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի
Իրանի հետ պատերազմը գրեթե ավարտվել է. նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ օդուժ, ո՛չ կապի համակարգ. Թրամփ
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT