Երևան
12 °C
ԱՄՆ-ում տեղակայված արհեստական բանականության (ԱԲ) ամպային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների Firebird ընկերությունը հայտարարեց իր ԱԲ գերհամակարգչային մեգանախագծի երկրորդ փուլի մասին՝ ստանալով ԱՄՆ արտահանման լիցենզավորման և կարգավորող մարմինների հաստատումը՝ Հայաստանին լրացուցիչ 41,000 NVIDIA GB300 գրաֆիկական պրոցեսորների (GPU) վաճառքի և մատակարարման համար։
Ընդլայնված կլաստերը նշանակալի ձեռքբերում է, որը Հայաստանը դասում է աշխարհի հինգ խոշորագույն ԱԲ GPU կլաստերների շարքին։ 4 միլիարդ դոլար արժողությամբ այս նախագիծը երկրի պատմության մեջ տեխնոլոգիական ոլորտի ամենանշանակալի կապիտալ ներդրումներից մեկն է:
Հայտարարությունն արվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, NVIDIA-ի Omniverse և սիմուլյացիոն տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանի, ինչպես նաև Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի և Ալեքսանդր Եսայանի մասնակցությամբ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախությամբ եմ արձանագրում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտներում ստորագրված հուշագիրը կյանքի կկոչի Firebird-ի մեգանախագիծը Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու ուղղությամբ: Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա մեզ հետագայում ևս զարգացնել և ամրապնդել փոխշահավետ գործընկերությունը հայկական և ամերիկյան ընկերությունների միջև»:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է. «Այսօր նոր սկիզբ է դրվում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության համար: Վարչապետը նշեց այս անհավանական տեխնոլոգիական գործարքի մասին. Միացյալ Նահանգները հպարտությամբ հաստատել է NVIDIA-ի հետ կապված այս հրաշալի տեխնիկական համաձայնագիրը: Սա նշանակում է նոր շուկաներ և նոր աշխատատեղեր ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների, այնպես էլ Հայաստանի համար: Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի երկրների մեծ մասում. դրանք այժմ զարգացվելու են, և այդ չիպերն օգտագործող տվյալների կենտրոնները կառուցվելու են Հայաստանում շնորհիվ վարչապետի առաջնորդության»:
ԱՄՆ արտահանման նոր ստացված լիցենզիան թույլատրում է NVIDIA-ի առաջադեմ սարքավորումների վաճառքն ու ներկրումը Հայաստան՝ վերահաստատելով նախագծի լիարժեք համապատասխանությունը ԱՄՆ կարգավորող դաշտին և ընդգծելով նախաձեռնությանն աջակցող ինստիտուցիոնալ վստահության բարձր մակարդակը:
Երկրորդ փուլը հիմնված է Firebird-ի՝ նախկինում հայտարարած առաջին փուլի վրա, որը 500 միլիոն դոլարի ներդրում էր և հիմք դրեց Հայաստանի առաջին բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային կլաստերի ստեղծմանը: Միասին այս երկու փուլերը որակական փոփոխություն են ենթադրում Հայաստանի տեխնոլոգիական ենթակառուցվածքներում՝ հնարավորություն տալով հետազոտություններ իրականացնելու կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության, տիեզերական հետազոտությունների և հաջորդ սերնդի ԱԲ հավելվածների ոլորտներում:
Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը հավելել է. «Firebird-ը համաշխարհային մակարդակով ընդլայնում է ԱՄՆ-ի առաջատար դիրքերը ԱԲ տեխնոլոգիաների ոլորտում՝ համահունչ մեր տեսլականին՝ ծառայեցնել ԱԲ-ն ի շահ բոլորի: Այս նոր կլաստերը Հայաստանը դարձնում է գերհամակարգչային համաշխարհային հանգույց՝ ցույց տալով, թե ինչպես ԱՄՆ վստահելի ենթակառուցվածքները կարող են հզորացնել զարգացող տնտեսությունները: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ և Հայաստանի կառավարություններին իրենց գործընկերության համար, որը հնարավորություն տվեց ամերիկյան տեխնոլոգիաներին՝ գործելու գլոբալ մասշտաբով»:
Firebird-ի մեգանախագիծը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու կայուն, համաշխարհային մակարդակով մրցունակ տեխնոլոգիական էկոհամակարգ, որի հիմքում ընկած են անվտանգ ենթակառուցվածքները, միջազգային գործընկերությունը և երկարաժամկետ տնտեսական արժեքը:
Մինչ Firebird-ը թևակոխում է երկրորդ փուլ, նախաձեռնությունը շոշափելի օրինակ է այն բանի, թե ինչպես անդրսահմանային համագործակցությունը, համապատասխանեցված կարգավորող դաշտը և նորարարությանը միտված համատեղ հանձնառությունը կարող են վերածվել ազգային նշանակության տրանսֆորմացիոն ազդեցության:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վիետնամում մնացած, Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիները վերադարձել են
Օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունը ընտրական պրոցեսներին նպատակ ունի ՀՀ-ն վերածել գուբերնիայի
Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիան՝ որպես էներգետիկ անվտանգության գործոն պահպանելու քաղաքականություն
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Արաղչիին
Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած
Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների մեծ մասն ավարտված է
Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան. դեսպանության վերջին օրերի աշխատանքը
Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը
Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու «թալանի ու պատերազմի» կուսակցությունը. Ռուբինյան
Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողություն Միջուկային էներգիայի գագաթնաժողովին. տեսանյութ
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
Գլուխներդ պատին եք տալիս, եթե որոշում եք՝ օտար մայրաքաղաքները պետք է միջամտեն ՀՀ ընտրություններին. Ալեքսանյան
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է հերթական խուզարկությունը
Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. լուսանկարներ
Մակրոնն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի՝ իրական Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդը. լուսանկար Ֆրանսիայից
Թեհրանը հրթիռներ է արձակել Բահրեյնի Մանամա քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ և զոհ. տեսանյութ
2025-ին քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 464 քրվարույթ. վիճակագրություն
Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր, ով օրենք խախտեց, քրգործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր. Սիմոնյան
Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները. կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները
Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել
Բողոքի ակցիաներ Մադրիդում Իրանի ուղղությամբ հարձակումները դադարեցնելու պահանջով. տեսանյութ
Մարտի 8-ին սպանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունում. կասկածյալը կալանավորվել է
Թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի խաղասրահներից մեկից ոստիկանություն է տեղափոխվել 13 քաղաքացի. մանրամասներ
Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
ՀՀ մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը. չեն կարողանում վերադառնալ Կատարից
ԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող գործընթացների մասին
ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանա հատուցումների առավելագույն սահմանաչափը
Իրանական նավերը խորտակելն ավելի զվարճալի է, քան գրավելը. 46 նավ օվկիանոսի հատակին է. Թրամփ
Թրամփը չեղարկել է մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի նկատմամբ ավելի վաղ եղած նավթային պատժամիջոցները
Ծննդկանի կողմից նորածնի սպանություն, առողջությանը ծանր վնաս. ընտանեկան բռնության 2025-ի վիճակագրությունը
Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ սկսելու հնարավորությունը. Արաղչի
Մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը դեկտեմբերից մեկնարկել է․ անպայման դիմեք պոլիկլինիկա․ Ավանեսյան
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի
Իրանի հետ պատերազմը գրեթե ավարտվել է. նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ օդուժ, ո՛չ կապի համակարգ. Թրամփ
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Սիսիանից մինչև Կապան ավտոճանապարհները և Քաջարան-Մեղրի հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա․ վարչապետ
Կոստանյանը նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմին է ներկայացրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT