Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

30/01/2026 schedule10:55

«Հայաստանի հարկադիր մերձեցումը Եվրամիության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշինքի, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար»:

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

Մեկնաբանելով Երևանի՝ Եվրամիությանը միանալու մտադրությունը՝ նա նշել է, թե հաշվի առնելով «ԵՄ-ի արագ վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի» և Ռուսաստանի հետ դիմակայությանը ուղղված նրա ռազմավարական կուրսը՝ այս կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, հասկանում է Բրյուսելի հետ հարկադիր մերձեցման հնարավոր բացասական հետևանքները ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար»,- ընդգծել է Մասլեննիկովը։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական գործերի վարչության ղեկավարը կրկին նշել է, որ չնայած Ռուսաստանը հարգում է այլ պետությունների ինքնիշխան իրավունքը՝ մասնակցելու ինտեգրացիոն միավորումներին և հատկապես «նրանց ցանկությունը՝ լրացուցիչ հնարավորություններ ստանալու տնտեսական զարգացման և սեփական բնակչության բարեկեցությունը բարելավելու համար», Հայաստանի ղեկավարությունը հստակորեն ազդարարում է իր հետաքրքրության մասին՝ առավելագույնի հասցնելու Եվրամիության հետ մերձեցումը։

«Այս ջանքերին համապատասխան՝ 2025 թվականի ապրիլին երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց «ՀՀ-ի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը նախկինում հաստատել էր խորհրդարանը»,- հիշեցրել է նա։

Այսպիսով, Մասլեննիկովի խոսքով՝ Բրյուսելն արդեն սկսել է «ակտիվորեն դրդել Երևանին ընդունել քաղաքականապես մոտիվացված անցում ԵՄ չափանիշներին, որը հիմնարար կերպով անտեսում է այս անդրկովկասյան հանրապետության անդամակցությունը ԵԱՏՄ-ին և դրա հետ կապված պարտավորությունները»։

«Փաստը մնում է, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունը անհնար է»,- հայտարարել է դիվանագետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
442 դիտում

Եվրամիությունը Հայաստանի Զինված ուժերի կարողությունների ուժեղացման նպատակով 20 մլն եվրո կհատկացնի

Թվերն աննախադեպ են և վկայում են, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ մենակ չեն մնում. Կոնջորյան

Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին

Արտաշատի ԲԿ-ն վերազինվել է նորագույն համակարգչային տոմոգրաֆիկ սարքով. վարչապետ

Առողջապահության նախարարի հետ քննարկում ենք ապահովագրության համակարգի գործարկման ընթացքը. Հովհաննիսյան

Մենք պարտավոր ենք ԱՄՆ փոխնախագահի այցին պատրաստվել հստակ օրակարգով՝ ինչ արդյունք ենք պահանջում, ինչ ժամանակով

Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

Ֆուտզալի մեծերի հետ՝ նույն շարքում. ասել, որ սա լուրջ արդյունք է, ուրեմն՝ ոչինչ չասել. Հարությունյան

Երևանում հայտնի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը

ԱՄՆ պատվիրակությունն ու ՊԵԿ նախագահը դիտարկել են Հայաստանում ինտեգրացիոն հարթակի ներդրման աշխատանքները

Ովքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Թորոսյանը մանրամասնել է

Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

Առաջարկում եմ այսուհետ «Բարև»-ից հետո «ո՞նց ես»-ի փոխարեն իրար հարցնենք՝ «հիմա ի՞նչ ես կարդում». Աննա Հակոբյան

Ռազմական ակադեմիայում էական աշխատանք է արվել բարեկարգման և ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ․ Պապիկյան

Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, կդիտվեն տեղումներ, քամու ուժգնացում և բուք. Սուրենյանը՝ եղանակի մասին

65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4.3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. վարչապետ

Սիրելի՛ դպրոցականներ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ․ նախարար

Վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը․ Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյին

Արագածոտնում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 1-ը մահացել է

Ընտրությունը ինքնիշխան ժողովրդավարության կամ ավտորիտար ուղու միջև է, մենք կատարել ենք ընտրությունը․ Միրզոյան

Դրվագ վաղվա ֆլեշմոբից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առուշանյանը չի մասնակցել, մահացածը վարորդն էր, վիրավորը մարզիչ է․ ով է եղել «Լեքսուս»-ով․ մանրամասներ դեպքից

Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա

Գյումրիում շնամարտ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին․ տեսանյութ

Խնամատարության ինստիտուտի զարգացումը ոլորտային առաջնահերթություններից է․ Արսեն Թորոսյան

2026-ից ռազմական ակադեմիան ավարտող կուրսանտը կստանա բնակարան․ Սուրեն Պապիկյան․ տեսանյութ

ՀՀ-ում Նիպահ վիրուսով հարուցված վարակի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են․ ՀՎԿԱԿ

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները․ Պապիկյան․ տեսանյութ

Քոչարյանի գործը սատկած առյուծի վրա նկարվելն է. ՌԴ-ն ուզում է իր խամաճիկներին բերել իշխանության. Սաֆարյան

Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է

Երանի է տվել АФК-ի տարիներին, թե բա՝ լավ փող էի աշխատում․ դու ՀՀ նախագահի պաշտոնում էլ էիր լավ փող աշխատում

Արարատ Միրզոյանի աշխատանքային հանդիպումները շարունակվում են Բրյուսելում․ տեսանյութ

Թաթուլ Ասիլյանը դատապարտվել է ազատազրկման

Նպատակը մեկն է՝ ոչնչացնել Հայաստանը. «Մեր ձևովը» դիմակով գայլ է, որ օգնում է Սերժին ու Քոչարյանին. Ավետիս

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին

29 հզր քառակուսի կմ-ից մեծ Հայաստան ուզողներն ինչո՞ւ չէին ապրում Արցախում, ինչո՞ւ էին թոռները ծնվում ԱՄՆ-ում

«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». մեկնարկել է ներառական ծրագիր, բացվել է ցուցադրություն

Քոչարյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի․ Ալեն Սիմոնյանը կդիմի դատարան․ տեսանյութ

Մերժելի է Եպիսկոպոսաց ժողովը Աւստրիոյ մէջ գումարելու որոշումը, անհանդուրժելի՝ ողորմելի պատճառաբանութիւնները