«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». մեկնարկել է ներառական ծրագիր, բացվել է ցուցադրություն

29/01/2026 schedule18:25

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մեկնարկել է «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագիրը և բացվել ցուցադրություն:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, «Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» ծրագրի փորձագետ Սիփան Ասատրյանը:

623364038_1218211803834365_8314423803470383705_n.jpg (1.20 MB)

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Մատենադարանի թիմին և գործընկերներին՝ ստեղծագործական ջանքի և արժեքավոր արդյունքի համար. «Այսօրինակ նախաձեռնությունների շնորհիվ Մատենադարանի հատկապես թանգարանային հատվածն առավել տեսանելի է դառնում մեր հանրային և մշակութային կյանքում, և մենք անընդհատ Մատենադարան վերադառնալու առիթներ ենք ունենում: Արված աշխատանքը թույլ է տալիս ավելի սերտ հաղորդակցվելու հանրության հետ, ավելի տեսանելի դարձնելու այն ժառանգությունը, որը կա Մատենադարանում, և ավելի բազմաշերտ խոսել իրականության մասին՝ այդպիսով առավել խորությամբ ճանաչելով ինքներս մեզ»։

622850636_1218211630501049_549218221587008930_n.jpg (1008 KB)623281147_1218211640501048_7354514967034541499_n.jpg (1.48 MB)

Նրա խոսքով՝ ներառականությունը հասարակության զարգացման համար անգերազանցելի արժեք է, քանի որ այդ ուղղությամբ իրականացվող յուրաքանչյուր գործընթաց վերաբերում է ոչ միայն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց ներառմանը, այլ նաև էապես փոխում է հանրության արժեհամակարգը։ Նախարարը հույս է հայտնել, որ այս ծրագիրն էլ մի հերթական ուղենիշ կդառնա համընդհանուր ներառման գործընթացի երկար ճանապարհին:

Արա Խզմալյանն իր ելույթում ընդգծել է, որ այսօրինակ նախաձեռնությունները լինելու են շարունակական. «Այս նախաձեռնությունը նախևառաջ քաղաքակրթական հայտ է, որովհետև յուրաքանչյուր հասարակությունում քաղաքակրթված լինելու չափանիշը նաև այն է, թե տվյալ երկրի յուրաքանչյուր քաղաքացու որքանով են հասանելի մշակույթը, կրթությունը՝ անկախ նրա սեռական պատկանելությունից, տարիքից, ֆիզիկական հնարավորություններից և այլն»։

623363756_1218211643834381_2483060161907894163_n.jpg (1.21 MB)623359500_1218211937167685_1682284760337876202_n.jpg (1.30 MB)

Ելույթներով հանդես են եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, «Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» ծրագրի փորձագետ Սիփան Ասատրյանը:

«Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» թեմատիկ կրթական ծրագիրը նվիրված է ձեռագրաստեղծման արվեստին շոշափելի կրկնօրինակների միջոցով (կաշվե կազմ, եղեգնյա և փետուրե գրիչներ, մագաղաթի նմուշ, վուշե թելեր, կապտալ, միջուկ տախտակ, աստառ, տողաշար)։ Միջնադարի շունչը փոխանցելու նպատակով մասնակիցները կունկնդրեն միջնադարյան երաժշտություն, կշնչեն միջնադարյան անուշահոտ եթերայուղեր։

Ծրագրի թիրախային խումբը Երևանում և ՀՀ մարզերում բնակվող, տեսողության 1-ին և 2-րդ աստիճանի խանգարում ունեցող 4 տարեկանից բարձր անձինք են: Թանգարանում տեղադրվել են ցուցադրության նմուշների շոշափելի մանրակերտեր: Պատրաստվել են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն», Մալաթիայի Ավետարան, Ֆիրդուսի «Շահնամե» ձեռագրերի շոշափելի կրկնօրինակները:

623364397_1218211620501050_6468194840835110831_n.jpg (1000 KB)623559217_1218211800501032_2447931678364767144_n.jpg (1.16 MB)

Ծրագրի իրականացման ընթացքում ոլորտի փորձագետները կանցկացնեն խորհրդատվություն՝ ցուցանմուշների և կրթական ծրագրի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

Ծրագրի բացման արարողությանը ելույթ է ունեցել «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնի սան Արեգ Գալստյանը՝ «Չինար ես», «Հով արեք, սարեր ջան» ստեղծագործություններով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
237 դիտում

ՀՀ-ում Նիպահ վիրուսով հարուցված վարակի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են․ ՀՎԿԱԿ

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները․ Պապիկյան․ տեսանյութ

Քոչարյանի գործը սատկած առյուծի վրա նկարվելն է. ՌԴ-ն ուզում է իր խամաճիկներին բերել իշխանության. Սաֆարյան

Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է

Երանի է տվել АФК-ի տարիներին, թե բա՝ լավ փող էի աշխատում․ դու ՀՀ նախագահի պաշտոնում էլ էիր լավ փող աշխատում

Արարատ Միրզոյանի աշխատանքային հանդիպումները շարունակվում են Բրյուսելում․ տեսանյութ

Թաթուլ Ասիլյանը դատապարտվել է ազատազրկման

Նպատակը մեկն է՝ ոչնչացնել Հայաստանը. «Մեր ձևովը» դիմակով գայլ է, որ օգնում է Սերժին ու Քոչարյանին. Ավետիս

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին

29 հզր քառակուսի կմ-ից մեծ Հայաստան ուզողներն ինչո՞ւ չէին ապրում Արցախում, ինչո՞ւ էին թոռները ծնվում ԱՄՆ-ում

«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». մեկնարկել է ներառական ծրագիր, բացվել է ցուցադրություն

Քոչարյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի․ Ալեն Սիմոնյանը կդիմի դատարան․ տեսանյութ

Մերժելի է Եպիսկոպոսաց ժողովը Աւստրիոյ մէջ գումարելու որոշումը, անհանդուրժելի՝ ողորմելի պատճառաբանութիւնները

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ որ երկրները կլինեն էպիկենտրոնում

Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում

Որ գիրքը կընթերցի Աննա Հակոբյանը փետրվարին

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քոչարյանը քայլող սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գլխին․ Չախոյան

Գերմանիան Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի

Շերամի փողոցում հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ է հայտարարվել․ դեպքի վայրում է 15 մարտական հաշվարկ․ տեսանյութ

Դպրոցների համար էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել

Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

Հայկ Կոնջորյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Պատասխանեցի լրագրողների հարցերին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է բարդության «Թիվ 3» կանչ

Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ կապերին առնչվող հարցեր

Դատախազությունը հորդորում է Աթանեսյանի կնոջ գործողություններից տուժածներին դիմել իրավապահներին. մանրամասներ

Հուսով ենք՝ ՌԴ գործընկերները չեն հապաղի. վարչապետը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմում երկաթգծի վերականգնման մասին

Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում

«Հայկական ժամանակն» է գումար տվել, ոչ թե «Հայկական ժամանակին» են տվել, և դա փաստում են հաշվապահական թղթերը

Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնություններին Վենետիկի հանձնաժողովի ներդրումը․ Միրզոյան

Չպետք է սահմանափակվենք 29 հազար կմ-ով... 800 քանի կամ 700 քանի. Քոչարյանը հստակ չգիտի ՀՀ սուվերեն տարածքի չափը

Ես էլ եմ մի շարք որոշումների վերաբերյալ գոհունակություն հայտնել. վարչապետը՝ նախագահի «շնորհակալության» մասին

Քոչարյանը հայտարարել է, թե ինչի է սպասում, որ որոշի՝ ընտրություններին ցուցակ կգլխավորի, թե ոչ

Եկեղեցի-պետություն հակամարտություն չկա, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ. Փաշինյան

Կտրիճ Ներսիսյանը, Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելով, փաստում է՝ չի ճանաչում Սահմանադրությունը. Առաքելյան

Մենք համագործակցությունը զարգացնում ենք միջուկային տեխնոլոգիաների տիրապետող տարբեր երկրների հետ. վարչապետ

Ռոբերտ Քոչարյանը ՀԱՊԿ-ից մի քիչ է նեղացած. հույսը չի կորցնում կրկին հարաբերվելու

Իլոն Մասկը հայտարարել է Tesla Model S-ի և Model X-ի արտադրության ավարտի մասին. փոխարենը ռոբոտներ կթողարկվեն