ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար

22/01/2026 schedule15:19

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է MIR Travel բազմարժութային քարտը, որը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար ուղևորություններ են կատարում դեպի Ռուսաստան, աշխատում կամ սովորում են այնտեղ: Նոր պրոդուկտն ապահովում է միջոցների հասանելիություն երկու արժույթներով, հարմարավետ անկանխիկ վճարումներ և շահավետ միջազգային փոխանցումներ:

MIR Travel-ը բազմարժութային քարտ է․ քարտապաններին միաժամանակ հասանելի են հաշիվներ ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով: Այն թույլ է տալիս ճկուն կառավարել միջոցները և կատարել գործարքներ՝ առանց լրացուցիչ փոխարկումների:

MIR Travel քարտի հիմնական առանձնահատկությունը կից քարտն է՝ հիմնական քարտի նույն հաշիվներով (մինչև 2 քարտ): Հաճախորդները կարող են քարտն անվճար համալրել ՌԴ ռուբլով Ռուսաստանում, իսկ կից քարտի քարտապանններն՝ ակնթարթորեն կից քարտից գումար հանել ՀՀ դրամով Հայաստանում: Քարտից քարտ փոխանցումները և ՌԴ տարածքում բոլոր բանկոմատներով կանխիկի մուտքագրումը հասանելի են շուրջօրյա և առանց միջնորդավճարի, ինչը ծառայությունը դարձնում է առավել շահավետ և հարմար:

MIR Travel-ով վճարումները հասանելի են Ռուսաստանի ողջ տարածքում՝ թույլ տալով հաճախորդներին ազատ օգտագործել այն ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումների համար՝ ներառյալ գնումներն ինտերնետ միջավայրում:

«Մենք նկատում ենք շահավետ և հարմար ֆինանսական լուծումների նկատմամբ մեծ պահանջարկ այն հաճախորդների կողմից, որոնց կյանքը, աշխատանքը կամ ուսումը կապված են Ռուսաստանի հետ։ MIR Travel քարտը համախմբում է նման օգտատերերի հիմնական կարիքները՝ անկանխիկ վճարումներ, անվճար փոխանցումներ և միջոցների շուրջօրյա հասանելիություն: Մեր նպատակն է ապահովել առավելագույն հարմարավետություն ամենօրյա ֆինանսական գործարքների իրականացման ժամանակ՝ անկախ գտնվելու երկրից»,  – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի -  Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, իսկ երրորդ անձի անունով կից քարտ բացելու դեպքում՝ նրա անձը հաստատող փաստաթուղթը:

Միջոցները հնարավոր է արագ կառավարել Մոբայլ բանկ հավելվածի միջոցով, որը հասանելի է հաճախորդին իրեն իսկ հարմար լեզվով՝ ցանկացած պահի ապահովելով ֆինանսների լիարժեք վերահսկողություն:

MIR Travel քարտ կարելի է պատվիրել անմիջապես Բանկի կայքում, ինչպես նաև զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով, կամ ձևակերպել Բանկի ցանկացած մասնաճյուղում: Սակագների և սպասարկման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
257 դիտում

Ճամբարակի լեռնանցքում բուք է․ փակ է Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը

Թրամփը և Փաշինյանը զրուցել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ․ տեսանյութ

Ռուբեն Ռուբինյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ՊՆ պաշտոնյան կաշառքի դիմաց վարժական հավաքներից անձանց է ազատել․ նա կալանավորվել է

Փաշինյանն ու Թրամփը Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման ժամանակ կարճ շփվել են. լուսանկարներ

Դավոսում մասնակցում եմ «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման արարողությանը. վարչապետ

Օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարացվի մինչև 2067 թվականը, կլինեն 425 մլրդ դոլարի ներդրումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար

Խաղաղության խորհուրդն արդեն պաշտոնապես հաստատված կազմակերպություն է. Թրամփ. լուսանկար

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը. տեսանյութ

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները. Թրամփ. տեսանյութ

Դավոսում սկսվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը. ներկա է ՀՀ վարչապետը

Ռուբինյանը և Մեքսիկայի խորհրդարանի բարեկամական խմբի ղեկավարը անդրադարձել են Լատինական Ամերիկայի զարգացումներին

1 տարում ստեղծվել է 44 հազար 568 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը ևս պատմական առավելագույնն է. Պապոյան

Քննարկում ենք դեպի «Շիրակ» օդանավակայան լրացուցիչ եվրոպական ուղղություն ավելացնելու հարցը. ՏԿԵ փոխնախարար

Աթենքում տեղատարափ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել. կան զոհեր. տեսանյութ

Թրամփի պաշտոնական հրավերը չի ենթադրում Հայաստանի համար 1 միլիարդ դոլարի որևէ անդամավճար. Հովհաննիսյան

Պատրաստ են 1 դրամով վարչապետ աշխատել. նույն Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ից 400 մլն դրամ աշխատավարձ է ստացել. Չախոյան

Եթե լրացումը ստորագրվի, ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում. փոխվարչապետ

Պաշտոնյաներից մեկի զանգն ու միայնակ կնոջ ամուսինը. Թորոսյանն ուշագրավ դեպք է պատմել

Զինվորի ինքնասպանության գործով 9 անձի ձերբակալման մասին լուրը ապատեղեկատվություն է. ՔԿ

Մենք դա արել և անում ենք. հեղափոխությունից մինչ օրս ստեղծվել է 275 հազար աշխատատեղ. Թորոսյանը՝ Կարապետյանին

Ինչ կապ ունեն Կալինինգրադը, Կիրիենկոն և Սրբազան պայքարը ՀՀ-ի դեմ ՌԴ-ից կառավարվող հիբրիդային պատերազմի հետ

Խաղաղության խորհրդում կան վիճահարույց մարդիկ, բայց նրանք հսկայական ազդեցություն ունեն. Թրամփ

Ակունք, Արզնի, Գառնի և Ջրվեժ համայնքները ևս կդառնան աղբահանության ինտեգրված համակարգով ծրագրի շահառու

Ամենաթանկ ղեկավարը 1-դրամանոցն է. կա՛մ ունես վճարվող իշխանություն, կա՛մ գնված իշխանություն. Կոնջորյան

Դավոսի ճանապարհին պատասխանում եմ նամակներիս. վարչապետ

Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքում

Ռուստամյանի հայտարարությունը վկայում է՝ խաղաղությունը ընդդիմադիր ուժերի քաղաքական գոյության լուրջ սպառնալիք է

Կեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասը

Հետախուզվում է Սուրեն Աբրահամյանը

COP17 համաժողովի տարբերանշանը ձեռք բերելու համար պետբյուջեից չի ծախսվել ոչ մի դրամ. ՇՄՆ-ն հերքում է պահանջել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այց է կատարել Յուտա․ համագործակցության հարցեր են քննարկվել

Տնտեսագիտական հրա՞շք, թե՞ պոպուլիզմի նոր մակարդակ. Վարդանյանը՝ 300 հազար աշխատատեղի և թոշակառուների կապի մասին

Ավտոկռունկը շինարարական աշխատանքեր իրականացնելիս կողաշրջվել է․ կա զոհ

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Աշխատանքային այցով ժամանեցի Շվեյցարիայի Համադաշնություն. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ոչ թե 74, այլ 100%-ով էիք գույք տալիս օտար պետությանը. այս պատմության մեջ «ողորմելին» ո՞վ է, ա՛յ «ողորմելիներ»

Մոլորակների շքերթը կհասնի իր գագաթնակետին․ լուսանկար

Չեմ կարողանում հավատալ, որ լուծեցիք Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը․ Թրամփը կրկին խոսել է Պուտինի մասին