Եթե լրացումը ստորագրվի, ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում. փոխվարչապետ

22/01/2026 schedule12:55

Նախատեսվում ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը կնքել:

Ըստ այդմ՝ ակնկալվում է կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված ներքին շահութաբերության և վնասների հատուցման բանաձևերն ուժը կորցրած ճանաչել, կոնցեսիոն պայմանագրի՝ անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի կետը ևս ուժը կորցրած ճանաչել:

Այս մասին Կառավարության նիստին ասել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Արձանագրվում է, որ կողմերը՝ Կառավարությունը և կոնցեսիոները, միմյանց նկատմամբ երկարաձգման գործերի կնքման դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն, Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջ, կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել 425 մլն դոլարի չափով կապիտալ ներդրումներ: Մաստեր պլանը և ներդրումային այն ծրագիրը, որով պետք է իրականացվի, կներկայացվեն Կառավարության համաձայնեցմանը, և այդ մաստեր պլանում կներառվեն նաև 2023 թվականից իրականացված կապիտալ ներդրումները»,- մանրամասնել է նա:

Ըստ նախարարի տեղակալի՝ գործող սակագների փոփոխությունները կիրականացնեն ամենամյա սկզբունքով, համապատասխան բանաձևով ճշգրտելու եղանակով՝ ելնելով ԱՄՆ սպառողական գների ինդեքսների, եվրոպական երկրներում միջին գնաճի և ՀՀ-ում սպառողական գների ինդեքսների ցուցանիշներից:

Սահմանվում է կանոն այն մասին, որ եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարում անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4 մլն ուղևորից պակաս, ապա Կառավարությունը պետք է կրած վնասի համար կոնցեսիոներին փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով:

Կարգավորվում են նաև կոնցեսիոների կողմից 425 մլն դոլարից ավելի ներդրում իրականացնելու դեպքում Կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագիրը երկարացնելու կամ սակագնային փոփոխություններ իրականացնելու հետ կապված հարցերը: Ըստ փոխնախարարի՝ վերահաստատվում է, որ թե՛ օդանավակայանի ենթակառուցվածքը, թե՛ շահագործումն ամբողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտներին:

Նախատեսվում է 1 ամսվա ընթացքում ստորագրել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը»։

425 մլն դոլարի չափով ներդրումները, ըստ նախարարի տեղակալի, պետք է իրականացվեն մինչև 2033 թվականը: Մաստեր պլանը Կառավարությանը ներկայացնելուց հետո 4 ամսվա ընթացքում Կառավարությունը կա՛մ պետք է հաստատի, կա՛մ հիմնավոր մերժի այն:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքել է, որ եթե լրացումը ստորագրվի, այդ օրվանից սկսած՝ Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան:

«Այսինքն՝ ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»,- նշել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1207 դիտում

Մ-23 ԵԱ․ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել

Կոնվերս Բանկ. փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ

Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ

Առաջիկա օրերին առատ տեղումներ են սպասվում նաև Մերձավոր Արևելքում

Փեզեշքիանը հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ

Երբ ասում ենք արցախյան հիմնախնդիր, պետք է հասկանանք՝ խոսքն ունի արժեք, հետևանք. պատերազմի և խաղաղության մասին

Ավտովթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ

«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան

Արյան վրա իշխանություն կիսածները պետք է դուրս շպրտվեն խորհրդարանից. մի՛ տվեք ձեր տան բանալին գողին. Կոնջորյան

Իրանին հասցված հրթիռային հարվածների հետևանքները Թեհրանում. Al Jazeera-ի հերթական ֆոտոշարքը

Խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է. ԿԲ

Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Պապիկյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան. Միրզոյան

Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

Ադրբեջանի պաշտպանnւթյան ազգային համալսարանում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ

Հնարավոր է՝ Ալի Խամենեիի կինը ողջ է

Էրբիլի ռազմական բազայի վրա իրանական հարվածի հետևանքով զոհվել է ֆրանսիացի զինվորական. կան տուժածներ

«Ժողովուրդ» օրաթերթի նյութը մանիպուլյացնող է. ԱՆ-ն մանրամասնել է առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննության ավարտ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

ՊԵԿ-ում քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները

Իրանն ԱԹՍ-ով հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին

2025-ին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին. Խուդաթյան

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարը Պարեկային ծառայությունում ծանոթացել է ստորաբաժանումների աշխատանքին

Վերահաստատվել է Հայաստանի՝ բռնությունից զերծ միջավայր ձևավորելու հանձնառությունը

405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկում, ինչ 2026-ին է. Մեսրոպ Մաշտոցի ուղերձը. վարչապետ

Սուրենյանը զգուշացրել է սպասվող առատ տեղումների և նոր կանխատեսումների մասին. տեսանյութ

Հերթական դղյակը, այս անգամ՝ հրազդանցի 432 աշակերտի համար. Չախոյան

ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և պատրաստ է ներդրումների. Բրուններ

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կան տուժածներ

Միջերկրական ծովից ներթափանցող նոր ցիկլոնը առաջիկա օրերին բերելու է առատ ձյան տեղումներ. որոշ տեղերում՝ բուք

Միչիգանում անհայտ անձը մեքենայով մխրճվել, ապա կրակ է բացել սինագոգի մեջ․ տեսանյութ

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում

Տարածաշրջանը պետք է վերադառնա բնականոն հուն․ Անկարան թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել․ Ֆիդան

Վստահ եմ՝ Էդգար Ղազարյանը կլրացնի Նարեկ Կարապետյանի կրկեսային ելույթները. Չախոյան