Երևան
12 °C
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է ձնամաքրման աշխատանքների մասին:
«Իհարկե, վերջին շրջանում որոշակի ինտենսիվ աշխատանքներ սկսել են արվել, բայց, ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ վարչական շրջանների մեր կատարած աշխատանքից ես դժգոհ եմ։ Դժգոհ եմ մի քանի պատճառներով. առաջին հերթին, իմ կարծիքով, մենք բավարար չափով ջանք չենք գործադրել, որպեսզի մասնավոր տնտեսվարողները, որոնք ունեն պարտականություն իրենց դիմացի հատվածներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնել, այդ աշխատանքների մասին տեղեկացված լինեն։
Նման պնդում անելու հիմքն այն է, որ մենք ունենք վարչական շրջաններ, որոնք բացարձակապես որևէ վարչական տուգանք այս հոդվածով չեն գրել այս շրջանում։ Դրանք 4-5-ն են։ Եվ չկա դրան բացատրություն։
Կիևյան փողոցից երկու օր առաջ եղբորս հետ դուրս եմ գալիս իրենց շքամուտքից, այդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածը և ինձ ասում է՝ ինձ սրա համար փող պետք է տաք։ Այսինքն՝ այդ մարդը չգիտի, որ ինքը պարտավոր է դա անել, ավագանու որոշմամբ՝ մասնավոր տնտեսվարողները, որոնք առաջնային գծում ունեն օբյեկտներ, հասարակական տարածքներ, բիզնես, պարտավոր են այս ձնամաքրման աշխատանքներին մասնակցել, պարտավոր են նաև համատիրությունները։
Այն վարչական շրջանները, որոնք չգիտեմ՝ ինչ պատճառով և ինչ բացատրությամբ ու ինչ հիմնավորմամբ այս վարչական տուգանքները չեն գրել, իրականում պետք է բացատրեն և հիմնավորեն, որովհետև ինձ մոտ մեծ հարց է առաջանում։
Երկրորդը՝ երկու տարի առաջ մեր վարչական շրջաններում հատուկ աշխատակիցներ առանձնացրինք, որ հունվարի 1-3-ը վարչական շրջանները ունենան գործիք սանմաքրման հետ կապված աշխատանքները պատշաճ իրականացնելու և նմանատիպ դեպքերում մայթեր, բակեր և մնացյալ այլ տեղերում երբ ձյուն է գալիս, ունենան այդ ներուժը, որոշ չափով աշխատացնեն այդ մարդկանց, որպեսզի ծայրահեղ խնդիր չունենան։
Այս մարդիկ հունվարի 1-3-ը տանն են եղել, Նոր տարի էին անում, բայց ես տարվա վերջին հատուկ շեշտել եմ, որ մենք ունենք ձյուն և պետք է աշխատենք 24/7 ռեժիմով։
Եվ երրորդ՝ դուք ունեք մոտավորապես հանրագումարով 300 աշխատակից, որոնք պետք է զբաղված լինեն տարատեսակ վարչական խախտումներ արձանագրելով, և այդ արձանագրությունների թվերը երբ ես հանում եմ, համեմատում եմ, խայտառակ թվեր են դուրս գալիս։ Եվ ես հասկանում եմ, որ այդտեղ ունենք լուրջ փոփոխությունների կարիք, շուտով կքննարկենք անպայմանորեն։
Լավամարդ դուրս գալը լավ բան չի, այդ վարչական տուգանքները հենց այնպես չեն գրվում, դրանք նրա համար են, որ այդ խանութի տերը իմանա, որ դա իր պատասխանատվությունն է, որովհետև ինքը պարտավոր չի այս գործակարգավարականը լսել, բայց ինքը պարտավոր է ավագանու որոշումը կատարել»,- հայտարարել է Ավինյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շունը հաչում է, քարավանը` գնում. շունը Սամվել Կարապետյանի հայրենակից Սոլովյովն է, քարավանը` մեր սիրելի երկիրը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Աստիճանաբար կցրտի 10-13 աստիճանով. սպասվում են ձյուն, բուք և քամու ուժգնացում
Որևէ մեկը չի ասել՝ իրեն ստիպել են. Ջուլհակյանը՝ Վեդիի համայնքապետարանի աշխատակցի՝ պատարագին մասնակցելու մասին
Փաստաբանը տեսակցության ընթացքում փորձել է թմրամիջոց փոխանցել իր վստահորդին. նա ձերբակալվել է
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության ցածր ակտիվություն
Քանի որ նրան վճարողները հիմա խնդիրներ ունեն, եկամտի այլ աղբյուր է գտել. ընդհանուր առմամբ նա նվեր է. Դալլաքյան
Քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ. Փաշինյան
Թեհրանի ցույցերի ժամանակ մահացածների մարմինների կադրերը՝ արված դիահերձարանների մոտ, հայտնվել են համացանցում
Սոլովյովը վաղուցվա հարթուղեղն է. այստեղ նոր է ընդդիմության լռությունը, որի համար կա 2 տարբերակ. Ալեքսանյան
Դատական համակարգը մաքրվում է, պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ քննում են պարզունակ հայցեր. Գալյան
Ժամանակին շքանշաններ են կախել սոլովյովների և սիմոնյանների վզից, այսօր լռում են՝ վախենալով հակադարձել. Ղազարյան
Ողբերգական ավտովթար Եղվարդում. Հնդկաստանի 3 տուժած քաղաքացիներից մեկը մահացել է
7 օր է տևել այսքանը տովորելը. Հակոբյանն իր հագուստի մեջ «թուղթուգիր» գտնողներին հորդորել է քննարկել այդ փաստը
Թուրքագետ-ադրբեջանագետների, ցորենագետ-բենզինագետների կողքին մի 2 ռուսագետ չկա՞, որ խոսի, թե՞ կարևոր չէ. Եղոյան
Մեզնից բամբասող «տաքսու վարորդը», որը ձեռքի հետ քաղաքականությամբ է զբաղվում, Սոլովյովին ասելու բան չունի՞
Իմ կարծիքով՝ իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. վարչապետ
Եկեք հայրենիքում բնակվեք, որովհետև ապագան մշուշոտ է Սիրիայում. Զարեհ Սինանյան
Կառավարությունը հրավիրում է հասարակության ներկայացուցիչներին՝ ռազմավարությունների մշակման շուրջ քննարկումներին
Դժգոհ եմ վարչական շրջանների աշխատանքներից․ ձյուն մաքրող խանութի տերն ասում է՝ ինձ փող պետք է տաք. Ավինյան
Իրանի առաջնորդները զանգահարել են, ցանկանում են բանակցություններ վարել. Թրամփ
Փահլավին կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին ուժով զավթել երկրում իշխանությունը և գովաբանել է Թրամփին
Ուրբաթ օրվանից Իրանում հայերի վիճակի մասին տեղեկություններ չկան․ Սինանյան
Սահմանամերձ Որոտան գյուղի բոլոր երեխաները նույնպես ստացել են ամանորյա նվերներ. Խաչատրյան
Կսովորեի՞ք այս դղյակում. Հարությունյանը ցույց է տվել Աբովյանի թիվ 2 դպրոցը նախկինում և հիմա. տեսանյութ
Վաղարշապատ համայնքի թիվ 10 «Ոսկեհատ» մանկապարտեզը հիմնանորոգվել է. տեսանյութ
Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ հանուն հավատքի, գործընկերության և ընդհանուր նպատակների. Քեյն
Երևանում ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն ինչպես կարող են անցնել անկանխիկ տարբերակի. քայլեր
Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել
Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Պետք է մտնենք յուրաքանչյուր ընտանիքի դրության մեջ. Արսեն Թորոսյանը հանձնարարականներ է տվել
Հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում. վթարային դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը. Չախոյան
Ապարանում, Վարդենյաց լեռնանցքում, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին բուք է
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը
Ամեն ինչին այսպես մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այսօր այս վիճակում է. Մանավազյան
Կապի լիակատար բացակայություն, հարյուրավոր զոհեր, բախումներ. ինչ է հայտնի Իրանում մոլեգնած ցույցերի մասին
Անհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորել է Բարենորգումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT