Ամեն ինչին այսպես մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այսօր այս վիճակում է. Մանավազյան

12/01/2026 schedule00:12

«Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համակարգից գումարներ դուրս բերելու մեխանիզմները բազմազան և շատ ավելի խորքային են եղել։ Այսօրվանից սկսում եմ անդրադառնալ այդ մեխանիզմներին մաս առ մաս, բացառապես փաստերի հիման վրա»։

Այս մասին գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:

«Մինչ ՀԷՑ-ը տոկոսով վարկեր էր վերցնում՝ իր հիմնական գործունեությունը և համակարգի պահպանումը ֆինանսավորելու համար, նույն ժամանակահատվածում նաև անտոկոս փոխառություններ է տրամադրել փոխկապակցված ընկերություններին։

Մասնավորապես «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրամադրվել է 6 մլրդ 373 մլն դրամ, «Հիդրո Ինվեստ Գրուպ» ընկերությանը՝ 72 մլն դրամ անտոկոս փոխառություն։ Առաջին ընկերության գլխավոր տնօրենը Նարեկ Կարապետյանն է, երկրորդինը՝ ՀԷՑ-ի նախկին ղեկավար կազմի անդամների որդիները։

Այդ գումարները պետք է դառնային ներդրումներ՝ մաշված մալուխների, ենթակայանների և ամբողջ էլեկտրացանցի արդիականացման համար։ Փոխարենը դրանք դուրս են բերվել ՀԷՑ-ից՝ մասնավոր շահերի սպասարկման նպատակով՝ խորացնելով համակարգի տեխնիկական և ֆինանսական խնդիրները։

Հ. Գ. Նկատեցի, որ Նարեկ Կարապետյանը խոսել է վարորդական իրավունքից զրկվածների վարելու իրավունքը վերականգնելու մասին։ Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես են խորքային փաստերը թողած փորձում սոցիալական զգայուն հարցերով շեղել և դիվիդենդներ հավաքել։

Ինչո՞ւ է հանրային ռազմավարական օբյեկտ հանդիսացող ընկերությունը՝ ՀԷՑ-ը, քո ղեկավարած ընկերությանը միլիարդավոր դրամների անտոկոս վարկ տվել։ Կարո՞ղ է պետական պարտքից հաճախ խոսում եք, որովհետև նույն տրամաբանությամբ ուզում եք՝ պետությունն էլ տոկոսով վարկ վերցնի և ձեր անձնական բիզնեսներն անտոկոս ֆինանսավորի։ Եվ վերջում. եթե խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկված մարդը վաղը հետ ստանա այդ իրավունքը, և ինչ-որ քաղաքացու կյանքին վտանգ սպառնա, այդ ժամանակ ո՞վ է պատասխան տալու։

Ամեն ինչին այսպես մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այսօր այս վիճակում է»,- գրել է Մանավազյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1669 դիտում

Միանշանակ վստահեցնում եմ՝ եթե չլիներ խաղաղության միջավայրը, առնվազն Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա. վարչապետ

Պապիկյանը հրապարակել է զինված ուժերի պաշտպանական կառույցների մասին երկրորդ տեսանյութը

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում․ վարչապետ

Երբ և ինչպես է սովորում հարվածային գործիքներ նվագել․ վարչապետը մանրամասնել է

Կա ինֆորմացիա, ճշտվում է, այդ թվում՝ ՀԱՍԵ ձևաչափով․ քաղաքական նպատակով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ

ՀՀ քաղաքացին ընտրություններին առաջինը՝ տեր պիտի կանգնի իր ջանքերով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը

Այդ 1 դրամները պետությունն արժեզրկելու մասին են, պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին են

Չենք գործելու ՌԴ-ի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի․ սա մեր ռազմավարությունն է

Մենք առնվազն սկսել ենք շոշափել այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է․ վարչապետ

Հարցը կար օրակարգում, քննարկվել է․ վարչապետը՝ Վենսի հետ հանդիպմանը Բաքվում անազատության մեջ պահվողների մասին

Ընկել են ցնցումների մեջ, փակվում է հարստանալու հնարավորությունը. ՀՀ-ն հետաքրքրում է աշխարհին. տեսանյութ

«Էրեբունի» ԲԿ-ում հետևել եմ ռոբոտային վիրաբուժական համակարգով կատարվող վիրահատության ընթացքին․ Ավանեսյան

Երևանի քաղաքապետարանը ծառերի կենսունակությունը ստուգող գերժամանակակից սարք է ձեռք բերել

Air Canada-ն դադարեցրել է թռիչքները Կուբա․ նավթային էմբարգոյի պատճառով նախատեսված վառելիքը սպառվում է

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

1 պահածոյի ժանգոտած տարայի արժեք ուներ հայ զինվորի կյանքը՝ երբ դուք էիք իշխանություն․ տեսել եմ սեփական աչքերով

ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել

Վենսի այցի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները, մանավանդ ռազմական համագործակցության մասով․ տեսանյութ

Դիլիջանի ոլորաններում, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հայաստանը մեր աչքի առաջ և մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն․ վարչապետ

Սա ձևական այցելություն չէր. Վենսի այցը այլ կերպ, քան պատմական, հնարավոր չէ բնորոշել. Բադալյան. տեսանյութ

Հանրապետությունում 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարար

Կկարգավորվեն ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերը սահմանին․ մանրամասներ

Առաջին անգամ ներկայացնում ենք զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները․ Պապիկյան․ տեսանյութ

ԲՏ ոլորտը ՀՀ-ԱՄՆ գործընկերության անկյունաքարերից է․ կայացել է տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը

Սևանը կանաչում է, Հայաստանը ողբերգության մեջ է, և մարդիկ չեն գիտակցում՝ յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է

Ջեյ Դի Վենսը ժամանել է Բաքու, հանդիպել Իլհամ Ալիևի հետ

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը․ հայտնի է հեռարձակման ժամը

Որպես անհետ կորած որոնվում է 2006թ. ծնված Լիանա Արաբյանը

Հայտնի կենտրոնների հրահանգներով ընդդիմադիր որոշ շրջանակներ փորձելու են արժեզրկել ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը

Վենսի այցը Հայաստան առանցքային իրադարձություն էր երկրի, միաժամանակ տխուր թեմա՝ ընդդիմության համար․ Մանավազյան

Ապահով և եկամտաբեր ներդրում դրամով և դոլարով. Ամիօ բանկը թողարկել է պարտատոմսեր

ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Բաքու՝ ամփոփելով հայաստանյան այցը

Նախագահն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին․ Մարկուս Ռիտերը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

Շրջակա միջավայրի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անկասկած, կքննարկվի․ Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին․ ինչ են քննարկել կողմերը

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել մոտ 1,95 մլն դոլար արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ