Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել

12/01/2026 schedule10:08

Իրանական պետական IRIB ռադիոընկերությունը հայտնում է, որ Իրանի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել երկրում բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների համար։

«Իրանի կառավարությունն այսօր, ի հիշատակ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի դեմ ազգային դիմադրության ժամանակ զոհված նահատակների, եռօրյա սուգ է հայտարարում»,- հաղորդել է պետական ռադիոընկերությունը:

Մի շարք լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ երկրում ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 544 մարդ. նրանց մի մասն իրավապահներ և անվտանգության աշխատակիցներ են:

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին ասել էր հետևյալը. «Ահաբեկիչներ են բերվել երկիր արտասահմանից։ Նրանք մզկիթներ են այրում, մարդկանց են սպանում, որոշներին գլխատում։ Այս մարդիկ այս երկրում տեղ չունեն։

Նրանք, ովքեր իսկապես երկրի մասն են կազմում, կարող են արտահայտել իրենց բողոքը, մենք կլսենք նրանց, կքննարկենք նրանց պահանջները և կլուծենք խնդիրը։ Բայց տեղում անմեղ մարդկանց սպանելը, հրդեհելը և բռնի կերպով ոչնչացնելը անընդունելի են»։

Ցույցերն Իրանում սկսվել են դեկտեմբերի 28-ին տեղական արժույթի արժեզրկման դեմ, բայց շուտով հակակառավարական երանգ են ստացել։ Մինչ օրս բողոքի ցույցեր են գրանցվել Իրանի բոլոր նահանգների 185 քաղաքում: Ակտիվության տեսանելի գագաթնակետը նկատվել է հունվարի 8-ին, երբ 96 քաղաքների բնակիչներ միաժամանակ մասնակցել են կառավարության դեմ բողոքի ցույցերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
401 դիտում

Ուրբաթ օրվանից Իրանում հայերի վիճակի մասին տեղեկություններ չկան․ Սինանյան

Սահմանամերձ Որոտան գյուղի բոլոր երեխաները նույնպես ստացել են ամանորյա նվերներ. Խաչատրյան

Կսովորեի՞ք այս դղյակում. Հարությունյանը ցույց է տվել Աբովյանի թիվ 2 դպրոցը նախկինում և հիմա. տեսանյութ

Վաղարշապատ համայնքի թիվ 10 «Ոսկեհատ» մանկապարտեզը հիմնանորոգվել է. տեսանյութ

Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ հանուն հավատքի, գործընկերության և ընդհանուր նպատակների. Քեյն

Երևանում ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին

Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն ինչպես կարող են անցնել անկանխիկ տարբերակի. քայլեր

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել

Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար

Պետք է մտնենք յուրաքանչյուր ընտանիքի դրության մեջ. Արսեն Թորոսյանը հանձնարարականներ է տվել

Հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում. վթարային դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը. Չախոյան

Ապարանում, Վարդենյաց լեռնանցքում, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին բուք է

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը

Ամեն ինչին այսպես մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այսօր այս վիճակում է. Մանավազյան

Կապի լիակատար բացակայություն, հարյուրավոր զոհեր, բախումներ. ինչ է հայտնի Իրանում մոլեգնած ցույցերի մասին

Անհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորել է Բարենորգումը

Ըստ եկեղեցու սահմանված կարգերի՝ զավակ ունենալու փաստը բացառում է կաթողիկոսական օծման իրավաչափությունը. Քլոյան

Կտրիճ Տիրադավ Ներիսյանը կոմպրոմատներ է բանեցնում հոգևորականների վրա. Հարությունյան

Լճաշենում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն. մի քանի րոպե հետո նույն վայրում իրար են հարվածել 8 մեքենա

Նրանք դրսից բերված խմբեր են. մարդկանց են սպանում, գլխատում, մզկիթներ հրկիզում. Փեզեշքիանը՝ ցուցարարների մասին

Գորիսում անչափահասների միջև ծագած վիճաբանությանն ու ծեծկռտուքին միջամտել են նրանց հայրերը․ կա տուժած

Հորդորում եմ Մարուքյանին, Սարգսյանին, Քոչարյանին, Գարեգին Բ-ին՝ շտապ ճշտում անել. ագրեսիայի թեմա է, դուք՝ չկաք

Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

Ըստ ՌԴ պետական պրոպագանդիստ Սոլովյովի՝ ՀՀ-ն ոչ թե պետություն է, այլ ընդամենը ՌԴ ազդեցության գոտի. Սարգսյան

Հրդեհ Գեղակերտ գյուղի տներից մեկում

Մարզերում և Երևանում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ բաղկացած 18 վագոնից

Սուրբ և անմահ պատարագ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գողություն Մրգաշեն գյուղի բնակարաններից մեկում. տարել են գումար և զարդեր

Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ

Հանդիպեցի շուրջ 2 տասնյակ քաղաքացիների, ովքեր ՔՊ կուսակցությանն անդամագրվելու դիմումներ են գրել. Պետրոսյան

Կաթողիկոսի գիտությամբ են համացանցում հայտնվել Արշակ Սրբազանի մասին նյութերը. թող չհրապարակեին. Գևորգ եպիսկոպոս

ՀՀ վարչապետը պատարագին ներկայացել էր նոր համարանիշներով ավտոմեքենայով

Բազմիցս հայտարարվեց, որ կաթողիկոսն ու նրա եղբայրը գործակալ են, դե թող հերքեն կամ դատի տան. Գևորգ եպիսկոպոս

Սոլովյովը հատուկ ռազմական գործողություն է ցանկանում իրականացնել Հայաստանում, ինչպես Ուկրաինայում. Հակոբյան

Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF 5 մրցաշարում հաղթել է ամերիկացի Լենս Փալմերին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 2 անչափահասի

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին