Երևան
12 °C
Դեկտեմբերի 23-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցներն այցելել են Ինժեներական քաղաք՝ տեղում ծանոթանալու գործող ինժեներական, գիտատեխնիկական և բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքներին։
Նախարարության պատվիրակությանը դիմավորել է Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը, որը ներկայացրել է Ինժեներական քաղաքի գործունեության հիմնական ուղղությունները, զարգացման տեսլականը և առաքելությունը։
Այցի շրջանակում ԲՏԱՆ աշխատակիցները շրջայց են կատարել Ինժեներական քաղաքի մի շարք առանցքային կառույցներում՝ այցելելով Ինժեներական քաղաքի թանգարան, արտադրամաս, NI Emerson ընկերություն, ինչպես նաև Գիտության և տեխնիկայի և Տիեզերքի թանգարաններ։ Շրջայցի ընթացքում նրանք տեղում ծանոթացել են իրականացվող ծրագրերին, առկա ենթակառուցվածքներին և զարգացման հնարավորություններին։
Այցի ընթացքում ներկայացվել է նաև Գերհամակարգչային կենտրոնի գործունեությունը, ինչպես նաև իրականացվել է շրջայց Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում։ Բացի այդ, Yerevan Aerospace Engineering ընկերության տնօրեն Գևորգ Առաքելյանն իր հերթին ԲՏԱՆ աշխատակիցներին ներկայացրել է ընկերության կողմից մշակված դրոնները՝ ընդգծելով տեղական ինժեներական լուծումների, տեխնոլոգիական ներուժի և նորարարական մշակումների կարևորությունը։
ԲՏԱ նախարարության աշխատակիցների այցն Ինժեներական քաղաք ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի՝ «Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը․ Հայաստանի դերը կիսահաղորդչային արտադրության արժեշղթայում» թեմայով դասախոսությամբ: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում կիսահաղորդչային ոլորտի զարգացման ողջ պատմությունը, Հայաստանում գործող վերազգային կազմակերպությունների գործունեությունը և իրականացված աշխատանքները, որոնց շնորհիվ Հայաստանը կարողացել է ամրապնդել իր դիրքերը կիսահաղորդչային ոլորտում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարտի 1-ից 6 ամիս անց Կարեն Կարապետյանը նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար. ոչ մի կապ նախկինների հետ
ԳՇ պետը մասնակցել է N զորամիավորման անցած ուսումնական տարվա ամփոփմանը
Eleveight AI-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է ՀՀ-ում ԱԲ տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունը
Ինչ ծրագրի շուրջ են բանակցում Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը. Զելենսկին մանրամասներ է ներկայացրել
Հարգել Սուրբ Ծնունդը որպես խաղաղության օր. Հռոմի Պապը կոչ է արել տոներին համաշխարհային հրադադար հաստատել
Որ դեպքում կվճարի պետությունը, որ դեպքում՝ քաղաքացին. առողջապահական ապահովագրության մանրամասները. տեսանյութ
ԲՏԱՆ աշխատակիցները ծանոթացել են Ինժեներական քաղաքի տեխնոլոգիական ներուժին
Բարձր եմ գնահատել կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ. Պապիկյանը շրջայց է կատարել N զորամասի տարածքում
Հայկ Մարությանը կմասնակցի 2026-ի ընտրություններին
Կաթողիկոսի դուստր ունենալը անհերքելի փաստ է. լուրջ հոգևորականներին թուլացնելու խնդիր կա. Տեր Տարոն. տեսանյութ
Էրդողան-Ալիև հեռախոսազրույց է կայացել. Թուրքիայի նախագահը խոսել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացից
Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը ՔՊԿ համամասնական ցուցակում է
ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում
2026-ը լինելու է ռազմավարությունների պլանավորման տարի. Սրբուհի Գալյանն ընդունել է ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատել է Սերգեյ Բագրատյանի առաջադրումը
Կեղծ է տեղեկությունը՝ իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում. Թորոսյանը հերքել է տարածվող լուրերը
«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուները ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձերի փոխհատուցում
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՊՆ N ուսումնական զորամասի նորակառույց ճաշարանի բացմանը. լուսանկարներ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը
Քննարկվել են Հայաստան-Իսրայել տնտեսական համագործակցության հեռանկարները. Պապոյանն ընդունել է դեսպան Յոել Լիոնին
Առանց սեփականության իրավունքի. Մայր Աթոռին հողեր տրամադրելու կարգը կփոխվի. օրենքի նախագիծ է մշակվել
Խորհրդարանականներն այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացել իրականացվող ծրագրերին
24-ամյա վարորդը մեքենայով բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր
Բենզինը՝ քաղաքական շահարկման առարկա. որդու հարսանիքը՝ ադրբեջանցու ռեստորանում. Կարապետյանների «ձևը»
Դոլարն ու ռուբլին էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 24-ին
Ամիօ փաթեթներ․ նոր սերնդի բանկային լուծում՝ Ամիօ բանկից
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են
Առողջության ապահովագրությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցված լինել «Արմեդ» հավելվածում․ ՀՀ ԱՆ
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայկական հիվանդանոցում տեսակցել է Պետրոս Շիրինօղլուին
2025-ին ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 3 երկրի հետ. ԱԳՆ-ն ամփոփել է տարին
2025-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը
ԱԳՆ-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան հնարավոր այցի մասին լուրերին
Քաղաքացին ոստիկաններին հայտնել է՝ ընկերոջը փոխանցել է 4 մլն դոլարի ոսկյա ձուլակտոր, իրեն սպառնացել են սպանել
Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. ազատ եք ընտրության մեջ. Պապոյան
Կյանքը մեքենայի ապակուց տեսած փափկասուն երիտասարդը մտածում է՝ ժողովուրդն ունակ չէ տրամաբանության. Վարդանյան
Արման Թաթոյանն ու Էդուարդ Շարմազանովն իրար միս են ուտում. ով ում ինչից է կախվել
Առկա անտիցիկլոնը, որն ապահովում էր արևոտ եղանակ, քայքայվում է. մոտենում է հզոր ցիկլոն, ձյուն կտեղա. Սուրենյան
Նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ. կնշանակվի գլխավոր տնօրենի պաշտոնակատար
Օվերչուկը հայտնել է Ադրբեջանի տարածքով Հայաստան արտահանումն ընդլայնելու ծրագրերի մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT