Օվերչուկը հայտնել է Ադրբեջանի տարածքով Հայաստան արտահանումն ընդլայնելու ծրագրերի մասին

24/12/2025 schedule13:41

«Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի տարածքով անցնող երթուղով հացահատիկից բացի Հայաստան մատակարարել այլ ապրանքներ՝ մասնավորապես պարարտանյութեր»:

Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Վերջերս տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն. Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան հասավ ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը առաջին անգամ ավելի քան 30 տարվա ընթացքում և առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի անկախացումից ի վեր։ Նախ ռուսական հացահատիկն էր, ապա՝ ղազախական, ներկայումս քննարկում ենք փոխադրվող բեռների շրջանակի ընդլայնումը, այդ թվում՝ պարարտանյութերի»,- ասել է Օվերչուկը:

Նա նշել է, որ Ադրբեջանը միաժամանակ սկսել է իր սեփական արտահանումը Հայաստան՝ ուղարկելով նավթամթերք տեղափոխող գնացք։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ Մոսկվան և Երևանը միաժամանակ քննարկում են հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով բեռներ ուղարկելու հնարավորությունը։ «Մենք խոսում ենք երկկողմանի բեռնման միջոցով կայուն լոգիստիկայի զարգացման մասին։ Դրանք զարգացումներ են, որոնք վերջերս անհավանական էին թվում»,- ընդգծել է պաշտոնյան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը նախատեսում է մինչև 2026 թվականի հունվարի վերջը մատակարարել մոտ 132 վագոն ցորեն։

Ընդհանուր առմամբ Հայաստանը տարեկան ներմուծում է 450.000-500.000 տոննա հացահատիկ, որը գրեթե ամբողջությամբ ստացվում է Ռուսաստանից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
340 դիտում

ԶՈւ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են

Առողջության ապահովագրությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցված լինել «Արմեդ» հավելվածում․ ՀՀ ԱՆ

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայկական հիվանդանոցում տեսակցել է Պետրոս Շիրինօղլուին

2025-ին ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 3 երկրի հետ. ԱԳՆ-ն ամփոփել է տարին

2025-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը

ԱԳՆ-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան հնարավոր այցի մասին լուրերին

Քաղաքացին ոստիկաններին հայտնել է՝ ընկերոջը փոխանցել է 4 մլն դոլարի ոսկյա ձուլակտոր, իրեն սպառնացել են սպանել

Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. ազատ եք ընտրության մեջ. Պապոյան

Կյանքը մեքենայի ապակուց տեսած փափկասուն երիտասարդը մտածում է՝ ժողովուրդն ունակ չէ տրամաբանության. Վարդանյան

Արման Թաթոյանն ու Էդուարդ Շարմազանովն իրար միս են ուտում. ով ում ինչից է կախվել

Առկա անտիցիկլոնը, որն ապահովում էր արևոտ եղանակ, քայքայվում է. մոտենում է հզոր ցիկլոն, ձյուն կտեղա. Սուրենյան

Նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ. կնշանակվի գլխավոր տնօրենի պաշտոնակատար

Օվերչուկը հայտնել է Ադրբեջանի տարածքով Հայաստան արտահանումն ընդլայնելու ծրագրերի մասին

Շրջանների մեծ մասում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում

Թբիլիսյան խճուղում բախվել է 3 մեքենա. կա տուժած

Նարեկ Կարապետյանը ստում է․ ես Թուրքիայում չեմ սովորել․ Ռուբինյան. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան. սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ. Բաբաջանյան

ԱԺ ընտրությունները, հավանաբար, հունիսի 7-ին կլինեն. ԿԸՀ նախագահ

Ամուսնու կողմից նախկին կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Կիմ Չեն Ընը դստեր հետ ստուգել է Հյուսիսային Կորեայի նոր հյուրանոցները. տեսանյութ

Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է համընդհանուր ճանաչված հաջողությունների. Պուտինը՝ Ալիևին

Կարապետյան ազգանունը քոչարյանական և սարգսյանական անփառունակ ժամանակների հավաքական խորհրդանիշն է. Ղազարյան

Պայթյուն Մոսկվայի հարավում. մահացել են ՃՈ աշխատակիցներ ու ևս մեկ անձ

Ձևավորվել է ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Արարատի մարզում բախվել են մեքենաներ. դրանցից մեկը կողաշրջված հայտնվել է փոսում

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն դրամը. ՔԿ

Հայտնի է՝ ինչ մեղադրանքով են ձերբակալվել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալն ու ևս մեկ պաշտոնյա

Թուրքիայում ինքնաթիռ է կործանվել. զոհվել են Լիբիայի գլխավոր շտաբի պետը և նրան ուղեկցող անձինք

«Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել խոշոր կաշառքի և լիազորություններն անցնելու համար

Ձերբակալվել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը

ԱՄՆ նախագահը դեսպան Մկրտչյանի միջոցով անձնական մակագրությամբ նվեր է փոխանցել ՀՀ վարչապետին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թալին-Դաշտադեմ ճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ վարչապետը լավ օր է մաղթել բոլորին. տեսանյութ

ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Կոտայքի մարզի պահեստազորայինների հետ, մի շարք անձանց հանձնել արժեքավոր նվերներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր փակ կլինի

ՀԱԵ վերնախավը օտարի հրաման է կատարում, պայքարում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ. Արամ Սարգսյան

Երասխ-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. «ՈՒԱԶ»-ի վրա բարձված ջրի տարաները հայտնվել են երթևեկելի գոտում

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ. ինչ է քննարկվել