«Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել խոշոր կաշառքի և լիազորություններն անցնելու համար

24/12/2025 schedule10:21

Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի մեղադրական վերդիկտով մեղադրյալ, ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետև՝ Կենտրոն) նախկին տնօրեն Ս.Խ.-ն մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ 

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Ս.Խ.-ն, 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը զբաղեցնելով Կենտրոնի տնօրենի պաշտոնը, Կենտրոնի խնամարկյալ Ա.Թ.-ին պատկանող, Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցում գտնվող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերին՝ իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, Ա.Թ.-ի հորաքույրներ Վ.Թ.-ից և Է.Թ.-ից պահանջել էր 6000 ԱՄՆ դոլար կաշառք՝ վերջիններիս հետ պայմանավորվելով 2000 ԱՄՆ դոլարը ստանալ մինչև լիազորագրի տրամադրումը, իսկ մնացածը՝ բնակարանը վաճառելուց հետո:

Կենտրոնի տնօրեն Ս.Խ.-ն, վերոնշյալ պայմանավորվածության համաձայն, ստացել է 2000 ԱՄՆ դոլարը և խնամակալության և հոգաբարձության մարմնի համապատասխան թույլտվություն չունենալու պայմաններում (Կենտրոնը, հանդիսանալով Ա.Թ.-ի խնամակալ, իրավունք չունի առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության կնքել խնամարկյալի գույքի օտարման վերաբերյալ գործարքներ) 2 տարի ժամկետով տվել է լիազորագիր՝ լիազորելով Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի հորաքրոջը՝ Վ.Թ.-ին հանդես գալ որպես Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի շահերի ներկայացուցիչ:

2020 թվականի հուլիսի 6-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր 12 միլիոն 63 հազար դրամով, որի 2/3-րդ մասնաբաժինը չի հատկացվել Ա.Թ.-ին կամ վերջինիս խնամակալ հանդիսացող Կենտրոնին:  

Դատախազի նախաձեռնությամբ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Ս.Խ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

2024 թվականի սեպտեմբերի 24-ին դատախազը հաստատել էր Ս.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատախազությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ առուվաճառքի պայմանագիրն առ ոչինչ ճանաչելու ուղղությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
326 դիտում

Կյանքը մեքենայի ապակուց տեսած փափկասուն երիտասարդը մտածում է՝ ժողովուրդն ունակ չէ տրամաբանության. Վարդանյան

Արման Թաթոյանն ու Էդուարդ Շարմազանովն իրար միս են ուտում. ով ում ինչից է կախվել

Առկա անտիցիկլոնը, որն ապահովում էր արևոտ եղանակ, քայքայվում է. մոտենում է հզոր ցիկլոն, ձյուն կտեղա. Սուրենյան

Նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ. կնշանակվի գլխավոր տնօրենի պաշտոնակատար

Օվերչուկը հայտնել է Ադրբեջանի տարածքով Հայաստան արտահանումն ընդլայնելու ծրագրերի մասին

Շրջանների մեծ մասում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում

Թբիլիսյան խճուղում բախվել է 3 մեքենա. կա տուժած

Նարեկ Կարապետյանը ստում է․ ես Թուրքիայում չեմ սովորել․ Ռուբինյան. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան. սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ. Բաբաջանյան

ԱԺ ընտրությունները, հավանաբար, հունիսի 7-ին կլինեն. ԿԸՀ նախագահ

Ամուսնու կողմից նախկին կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Կիմ Չեն Ընը դստեր հետ ստուգել է Հյուսիսային Կորեայի նոր հյուրանոցները. տեսանյութ

Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է համընդհանուր ճանաչված հաջողությունների. Պուտինը՝ Ալիևին

Կարապետյան ազգանունը քոչարյանական և սարգսյանական անփառունակ ժամանակների հավաքական խորհրդանիշն է. Ղազարյան

Պայթյուն Մոսկվայի հարավում. մահացել են ՃՈ աշխատակիցներ ու ևս մեկ անձ

Ձևավորվել է ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Արարատի մարզում բախվել են մեքենաներ. դրանցից մեկը կողաշրջված հայտնվել է փոսում

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն դրամը. ՔԿ

Հայտնի է՝ ինչ մեղադրանքով են ձերբակալվել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալն ու ևս մեկ պաշտոնյա

Թուրքիայում ինքնաթիռ է կործանվել. զոհվել են Լիբիայի գլխավոր շտաբի պետը և նրան ուղեկցող անձինք

«Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել խոշոր կաշառքի և լիազորություններն անցնելու համար

Ձերբակալվել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը

ԱՄՆ նախագահը դեսպան Մկրտչյանի միջոցով անձնական մակագրությամբ նվեր է փոխանցել ՀՀ վարչապետին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թալին-Դաշտադեմ ճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ վարչապետը լավ օր է մաղթել բոլորին. տեսանյութ

ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Կոտայքի մարզի պահեստազորայինների հետ, մի շարք անձանց հանձնել արժեքավոր նվերներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր փակ կլինի

ՀԱԵ վերնախավը օտարի հրաման է կատարում, պայքարում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ. Արամ Սարգսյան

Երասխ-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. «ՈՒԱԶ»-ի վրա բարձված ջրի տարաները հայտնվել են երթևեկելի գոտում

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ. ինչ է քննարկվել

Հայաստանի ղեկավար են ուզում կարգել մեկին, որը Տաշիր Սամոյի մարիոնետն է. Տաշիր Սամոն ո՞ւմ մարիոնետն է. Չախոյան

Մեզ համար գնահատելի է յուրաքանչյուրիդ ներդրումն ու ջանքը. Շիրակի մարզպետը՝ 2025-ի մրցանակակիր մարզիկներին

-55 °C. Յակուտիայում ցրտերը սաստկացել են

Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով. վարչապետ

Շրջանառությունից հանվել է 1 կիլոգրամից ավելի թմրամիջոց. երիտասարդներ են կալանավորվել. տեսանյութ

Լուվրի թանգարանը հայտնի կողոպուտից հետո մետաղական ձողեր է տեղադրել «Ապոլլոն» պատկերասրահի պատուհաններին

2025թ.-ի երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն էր. ծրագրի ամփոփում

Գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերն արդեն հասանելի են երեխաներին ու դեռահասներին