Մեզ համար գնահատելի է յուրաքանչյուրիդ ներդրումն ու ջանքը. Շիրակի մարզպետը՝ 2025-ի մրցանակակիր մարզիկներին

23/12/2025 schedule22:20

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել 2025 թվականի Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ու համաշխարհային ունիվերսիադայում հաղթող և մրցանակակիր դարձած Շիրակի մարզի մարզիկների, նրանց անձնական մարզիչների և սպորտի ոլորտի պատասխանատուների համար։

«Մենք քննարկում էինք հանդիպման ֆորմատը, ինձ համար նախընտրելի տարբերակն այն եղավ, որ հանդիպմանը բոլորդ մասնակցեք, բոլորիդ հետ ունենանք ջերմ ու անմիջական շփում՝ մեր սկսնակ մարզիկներից մինչև վետերաններ։ Մեր մարզիկները, մարզիչներն ու վետերաններն ահռելի գործ են արել Շիրակի մարզն ու Գյումրին մարզական մայրաքաղաք կոչելու, մեր գլուխը բարձր պահելու համար, շատ դեպքերում մեր մարզիկների հետևում մարդիկ են, որոնք քիչ եռանդ չեն խնայել, և մեզ համար գնահատելի է յուրաքանչյուրիդ ներդրումն ու ջանքը։ Դուք եք Գյումրու, Շիրակի մարզի հպարտությունը, մեր բերանը լեզու դնողը, մեր գլուխը գովելու առիթն ու պատճառը։ Սերունդները կփոխվեն, բայց ձեր շնորհիվ մեր նորեկները ձեզանից շատ սովորելու բան կունենան, ու դուք եք լինելու այն ուղենիշը, որը տանելու է նոր սերնդին դեպի հաղթանակ ու ձեռքբերումներ։ Մենք հպարտ ենք ձեզանով»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ մարզական տարբեր առաջնություններում մեդալներ ու մրցանակներ շահած մարզիկներին նոր հաղթանակներ, մարզիչներին ոգևորվելու շատ առիթներ մաղթելով։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Շիրակի մարզպետին հուշանվեր է փոխանցել՝ սպորտի զարգացման գործում մեծ ներդրման համար։ Ֆեդերացիայի անունից հուշանվերը հանձնել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը։

2025-ը մարզական ասպարեզում ձեռքբերումների տարի է եղել Շիրակի մարզի համար։ «Մրցաշրջան-2025»-ին ՀՀ պաշտոնական առաջնություններում շիրակցի մարզիկները շուրջ 500 մեդալ են վաստակել՝ 166 ոսկի, 146 արծաթ, 183 բրոնզ։

Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, Բալկանյան խաղերում նվաճած մեդալների թիվը 102-ն է եղել՝ դրանցից 55-ը ոսկի, 20-ը արծաթ, 27-ը բրոնզ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1125 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել