Ինչ է ասվում Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրում

09/12/2025 schedule22:37

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպման արդյունքներով ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր:

61377_b.jpg (580 KB)

Հռչակագրում մասնավորապես նշվում է.

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (այսուհետև՝ Կողմեր) ճանաչում են Կողմերի միջև ձևավորված բազմամյա և բարեկամական հարաբերությունները։ Նրանք հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ճանաչում միմյանց նկատմամբ վստահությունը և տարբեր ոլորտներում շահերի համընկնումը։ Վկայակոչելով փոխադարձ հանձնառությունը՝ պաշտպանելու և խթանելու խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, ներառյալ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ Կողմերը վերահաստատում են իրենց համատեղ հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և խաղաղությունն ու անվտանգությունը խթանող միջազգային իրավական այլ գործիքների նպատակներին և սկզբունքներին։

Կողմերը վկայակոչում են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով («CEPA») սահմանված շրջանակը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված առաջնահերթությունները: Նրանք գոհունակությամբ նշում են Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ իր կապերն առավել ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ձգտումը, ինչպես նաև երկկողմ քաղաքական երկխոսության, զարգացման համագործակցության, անվտանգության ոլորտի աջակցության, կիբեռսպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի համատեղ ջանքերի, ինչպես նաև տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության հաստատված ձևաչափերի և նախաձեռնությունների կարևորությունը:

61376_b.jpg (473 KB)61375_b.jpg (506 KB)

Կողմերը կիսում են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ դրական գնահատականը և ողջունում Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները։ Կողմերը համակարծիք են, որ այդ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավորություններ է ստեղծում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

Կողմերը հասել են հետևյալ փոխըմբռնմանը՝

1. Կողմերը մտադիր են համագործակցել հետևյալ ոլորտներում՝ չսահմանափակվելով, սակայն, դրանցով.

ա. Քաղաքական և դիվանագիտական համագործակցություն. նախարարությունների, գործակալությունների և դիվանագիտական առաքելությունների միջև կանոնավոր խորհրդակցություններ, բարձր մակարդակի փոխայցելություններ և թեմատիկ երկխոսություններ։

բ. Տնտեսական և առևտրային համագործակցություն. երկկողմ առևտրի և ներդրումային հնարավորությունների խթանում, համագործակցություն կենսաբազմազանության ոլորտում, այդ թվում՝ Երևանում անցկացվելիք COP17-ի համատեքստում, էներգետիկայի, կապակցվածության և ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և տրանսպորտի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ոլորտներում։

գ. Զարգացում և կարողությունների ամրապնդում. շարունակական համագործակցություն՝ ի թիվս այլնի տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերի և վերապատրաստման նախաձեռնությունների միջոցով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կայուն տնտեսական զարգացումը, մասնագիտական ուսուցումը, վերականգնվող էներգիան և էներգաարդյունավետությունը, կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանությունը, կենսաբազմազանությունը և բնության պահպանումը, ջրային ռեսուրսների կառավարումը, լավ կառավարումը և մունիցիպալ զարգացումը, արդարադատությունը և սահմանադրական բարեփոխումները, օրենքի գերակայության խթանումը, համատեղ նախագծեր՝ ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը:

դ. Մշակույթ, կրթություն, լեզու և մարդկանց միջև փոխանակումներ. ակադեմիական գործընկերություններ և հետազոտական համագործակցություն, կրթաթոշակներ, քույր քաղաքներ, մշակութային փոխանակման միջոցառումներ և ծրագրեր, որոնք խթանում են փոխըմբռնումը, այդ թվում՝ երիտասարդության և սպորտի ոլորտում:

ե. Գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն. համատեղ հետազոտական նախագծեր, համագործակցություն թվային փոխակերպման, զարգացող տեխնոլոգիաների և նորարարական էկոհամակարգերի ոլորտում։

զ. Անվտանգություն և պաշտպանություն. երկխոսություն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ, ներառյալ միջուկային անվտանգությունը, կիբեռանվտանգությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, համագործակցություն անվտանգության ոլորտի բարեփոխումների և ՄԱԿ-ի կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ բանաձևի հետ կապված գործողությունների ոլորտում, տեղեկության և լավագույն փորձի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

61373_b.jpg (622 KB)

2. Այս հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ և հետևաբար չի ստեղծում իրավունքներ և պարտավորություններ՝ համաձայն ներպետական կամ միջազգային օրենսդրության: Այս հռչակագրի շրջանակներում գործողությունների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և Կողմերի համապատասխան օրենքներից ու կանոնակարգերից: Կողմերը կարող են սահմանել և փոխադարձաբար որոշել համագործակցության լրացուցիչ ոլորտներ:

61372_b.jpg (597 KB)

Այս համատեղ հռչակագիրը կարող է փոփոխվել ցանկացած պահի երկու Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել այս համատեղ Հռչակագրով նախատեսվող համագործակցությունը: Այն պետք է գրավոր տեղեկացնի մյուս Կողմին համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին առնվազն վեց ամիս առաջ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1965 դիտում

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին

Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան

Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը

Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը

Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ

Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան

Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը

Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է

Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան

ԿԳՄՍՆ-ն արձագանքել է սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունվածների ուսումնառության վերաբերյալ մտահոգություններին

Նոր զինվորական համազգեստի ազատ վաճառքը կարգելվի․ Սուրեն Պապիկյան

Պապիկյանն աշխատանքից ազատել է ՊՆ-ում աշխատող բոլոր նրանց, ում զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն

Ucom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը

Լավագույն ավանդույթները շարունակվում են. ՀՅԴ-ն դաշինք կկազմի. որտեղ կտեղավորեն Ռոբերտ Քոչարյանին

2025-ին գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որից 6-ն է ծառայության հետ կապված հանգամանքներում. նախարար

Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել. Պապիկյան

Ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում տերմինալը գողանալ փորձող երիտասարդներին

2025-ին պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով. Պապիկյան

2023-ի համեմատությամբ 2025-ին ունեցել ենք զորակոչի թվերի 19 տոկոս աճ. Պապիկյան

Ո՞վ կլինի «Մեր ձևով»-ի վարչապետի թեկնածուն. Սամվել Կարապետյանը թեկնածու չի՞ գտնում

Նոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը զգալի կնվազի, սպասվում են ձյան տեղումներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց

Կաշառքի համար մեղադրվող ամբիոնի վարիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթն ուղարկվել է դատարան

Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են. հայտնի են զոհերի թվի մասին նոր տվյալներ