Ջրատարն ընկած կնոջը հաջողվել էր փրկել, ընկերոջը՝ ոչ, կա կալանավորված. ոստիկանությունը մանրամասներ է հայտնել

08/05/2025 schedule11:30

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել ջրատարն ընկած կնոջ և տղամարդու դեպքից:

«Ապրիլի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարն են ընկել կին ու տղամարդ. կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն՝ չի հաջողվել։

Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 1-ին ռազմականացված ջոկատի ծառայողները, որոնք իրականացնում են ջրատարի մոտակայքում գործող կարևոր նշանակության օբյեկտի պահպանություն։

1-ին ռազմականացված ջոկատի հրաձիգ Սարգիս Սարգսյանը վերհիշում է կատարվածի մանրամասները։

«Գործընկերոջս հետ վազեցինք ձայների ուղղությամբ։ Ջրատարում նկատեցինք մի տղամարդու և մի կնոջ, որոնք բռնվել էին ամրանից։ Ջուրը բավական վարար էր, ու նրանք հազիվ էին կարողանում իրենց պահել։ Ես անմիջապես կիսով չափ մտա ջրատարը և բռնելով կնոջ ձեռքից՝ նրան դուրս հանեցի ջրատարից։ Փորձեցի նաև դուրս բերել տղամարդուն, բայց չհաջողվեց. ջուրը նրան տարավ»,- նշում է հրաձիգ Սարգիս Սարգսյանը։

Սարգիս Սարգսյանն ու գործընկերը որոշ տարածություն վազել են ջրատարի երկայնքով, փորձել տղամարդուն փրկելու հնար գտնել, բայց չեն կարողացել։

Պարզվեց, որ ջրատարն ընկած կինը Երևանում բնակվող 48-ամյա Սյուզաննա Կ.-ն է, իսկ տղամարդը՝ նրա 42-ամյա ընկերը, որն օտարերկրյա քաղաքացի է։

Հետագայում պիտի պարզվեր նաև, որ տեղի ունեցածն ամենևին էլ դժբախտ պատահար չէ, այլ հանցանք, որի բացահայտման գործը ստանձնեցին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների հրապարակման ենթակա արդյունքները ներկայացնում է բացահայտման միջոցառումներին ներգրավված Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՄԴՈՒՀԴՊ բաժնի ծառայող Վարդան Մանուկյանը։

«Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախ պարզեցինք, որ ջրատարն ընկած կինը և նրա օտարերկրացի ընկերը Նոր Խարբերդի տներից մեկում ալկոհոլ են օգտագործել, ապա որոշել են միասին գնալ զվարճանքի վայր»,- մանրամասնում է Վարդան Մանուկյանը։

Զվարճանքի վայր հասնելու համար նրանք Արարատի մարզի Այնթապ գյուղում կանգնեցրել են պատահական ավտոմեքենա ու վարորդին խնդրել, որ իրենց տեղափոխի։ Երևանի քրեական ոստիկանները օպերատիվորեն պարզեցին ոչ միայն տվյալ ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը, այլև կատարվածի մի շարք հանգամանքներ։

Վարդան Մանուկյանը նշում է՝ «Նախ պարզեցինք, որ ջրատարն ընկած կինն ու նրա ընկերը նստել են արծաթագույն «Օպել» մակնիշի ավտոմեքենա։ Ուսումնասիրություններ կատարեցինք Նոր Խարբերդում ու հարակից թաղամասերում բնակվող և արծաթագույն «Օպել» շահագործող անձանց շրջանում։ Մեր օպերատիվ տեսադաշտում հայտնվեց 26-ամյա երիտասարդ, որը դեպքի օրն իր արծաթագույն «Օպել»-ով եղբոր հետ այդ ճանապարհով գնալիս է եղել Նուբարաշեն»։

Քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված երիտասարդը բնակվում էր Նուբարաշենի Մասիս Ա թաղամասում։ Իրավապահների առաջնային խնդիրն էր հստակեցնել նրա և եղբոր գործողությունները, նրանց և ջրատարն ընկածների փոխհարաբերությունների բնույթը, ենթադրյալ հանցանքի շարժառիթը։

«Մեզ հաջողվեց պարզել, որ նուբարաշենցի եղբայրները և ջրատարն ընկած կինն ու նրա ընկերը միմյանց չեն ճանաչել։ Ավելին՝ առաջին անգամ միմյանց տեսել են, երբ ջրատարն ընկած կինն ու նրա ընկերը զվարճանքի վայր հասնելու նպատակով կանգնեցրել են երիտասարդների «Օպելը»։ Ճանապարհին նրանց միջև վեճ է ծագել, որն ուղեկցվել է քաշքշուկով»,- նշում է քրեական ոստիկանը։

Վեճի ընթացքում վարորդն ավտոմեքենան կայանել է Արցախի 5-րդ նրբանցքի հատվածում՝ ջրատարի հարևանությամբ։ Այնուհետև կինը դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է ջրատարը, իսկ նրա օտարերկրացի ընկերոջը հրել ու դիտավորյալ ջրատարն է գցել «Օպելի» վարորդը, ինչից հետո եղբայրները հեռացել են տարածքից։

Նույն օպերատիվությամբ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերեցին ու նախաքննական մարմին ներկայացրին 21 և 26 տարեկան եղբայրներին։ Նրանցից ավագին մեղադրանք է ներկայացվել։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Փրկարար ծառայության և Ոստիկանության ուժերը ձեռնարկում են որոնողական միջոցառումներ ջրատարն ընկած տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
885 դիտում

ԲՏԱ նախարարը և AI call centre-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծերը

Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան

Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին

Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին

Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ Հովհաննիսյանը նախագահել է խորհրդի Համակարգման հատվածը

Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են փրկարար ջոկատների ցուցադրական վարժանքին․ տեսանյութ

Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ

Նոր կադրեր՝ «Վարչաբենդ»-ի համերգից

Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը

2-րդ նախագահ աշխատած ՌՔ-ն խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից․ լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ․ Միրզոյան

Մեկնարկել է «Վարչաբենդ»-ի առաջին համերգը․ հարվածային գործիքների մոտ Նիկոլ Փաշինյանն է. տեսանյութ

TRIPP-ի խափանումը պատերազմի մեկնարկն է. Քոչարյանը թող ասի՝ որ պետությանն է պատերազմ հայտարարում. տեսանյութ

Աշխատանքային խումբ է ձևավորվել՝ ՀՀ ողջ տարածքում 110/35 կՎ բարձր լարման 322 ենթակայանում ստուգումների համար

Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեր ամենամասշտաբային սոցիալական բարեփոխումներից մեկն է․ Ղազարյան

Գարեգին Բ-ի եղբոր կալանքը երկարաձգվել է

Հրապարակում եմ ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման վերաբերյալ հրամանը․ Պապիկյան

Քոչարյանը քաղաքական աղբանոցի ուղեգիր ունի. նրա կառավարման տարիներին արտագաղթում էին, որ չծառայեն. Ստեփանյան

Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասը

Դարի գողությունը․ Կոնջորյանը հիշեցրել է Քոչարյանի կառավարման «փորձառությունը»․ տեսանյութ

Հայաստանն Ուզբեկստանում նոր դեսպան ունի

Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը

Հայաստանն ԱԲ-ի կիրառման ոլորտում կարող է թռիչքային աճ ունենալ. «ռեԱրմենիա» ակադեմիայի տնօրեն

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ

Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել

Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում

Քրվարույթներով վերականգնվել է շուրջ 29 մլն 711 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 11 մլրդ 249 մլն 857 հզր դրամի վնաս

ՀՀ նախագահն ու Կուբայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի շուրջ

Մնաց 2.5 ժամ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին․ այն պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է

Բա մարդ մեծ փողեր տա, փաստաբան բերի, որը կանգնի ասի՝ եկեղեցին վեր է Սահմանադրությունից և օրենքներից․ Սաֆարյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ցուցանիշներ՝ ըստ ԲԿ-ների

Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով․ FIP

Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ուղղությամբ աշխատանքը

Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությանը. տեսանյութ

Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան

Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին

«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ

Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ