Գյումրու նորընտիր ավագանու նիստը կվարի Վարդան Ղուկասյանը. ինքնաբացարկ Մարտուն Գրիգորյանից և մանդատների բաշխում

14/04/2025 schedule14:15

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ հանձնեց Գյումրու նորընտիր ավագանու անդամներին։

489966092_2055450961605870_1899953314903715226_n.jpg (132 KB)

«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Եվս մեկ ինքնաբացարկի դիմում ավելի վաղ ներկայացրել էր «Իմ հզոր համայնք»-ի ավագանու թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը:

Երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ, ուժը կորցրած ճանաչվեց:

490975343_1127553795803610_636101645159205137_n.jpg (142 KB)

Այնուհետև հանձնաժողովն անցավ մանդատների բաշխման գործընթացին:

Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա թվով ամենաշատ մանդատները՝ 14, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը»՝ 6, «Մայր Հայաստան»-ը՝ 2, «Իմ հզոր համայնք»-ին բաժին կհասնի 3 մանդատ:

489567375_1626539368039929_2695264639063942220_n.jpg (120 KB)490984174_4098578677092212_1019259995030095002_n.jpg (193 KB)

«Քաղաքացիական պայմանագիր»-ը իր 14 մանդատով ավագանու կազմում կլինի հետևյալ անձանցով.

1. Մինասյան Սարիկ -  Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

2. Մկրտչյան Վահագն - Գյումրի համայնքի ղեկավարի օգնական

3. Բարսեղյան Էմմա - Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ

4. Անանյան Լևոն - ՀՀ էկոնոմիկայի նախարարությյան ներդրումային քաղաքականության բաժնի պետ

5. Արամյան Շավարշ - ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

6. Հարությունյան Քնարիկ - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

7. Մանուկյան Հովհաննես - ՀԱՊՀ ԳՄ, ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն

8. Բաղդասարյան Էդգար - «ՍԷԲ» ՍՊԸ-ի տնօրեն

9. Հայրապետյան Գալյա - ԱՁ «Գալյա Հայրապետյան», տնօրեն

10. Հակոբյան Անդրանիկ - չի աշխատում

11. Բեգզադյան Նարեկ - Գյումրու համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ

12. Բեյբուտյան Աստղիկ - «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա»-ի տնօրեն

13. Դավթյան Վահան - «Կարիտաս-Արեգակ» բարեգործական  հիմնադրամի տեխնիկական ղեկավար, կառավարիչ

14. Նազարյան Լուսինե- ՔՈԱՖ ՀՄՀ , հաղորդակցման և օտար լեզվի մասնագետ

«Հայաստանի կոմունիստական» կուսակցության՝  8 մանդատ

1. Ղուկասյան Վարդան- չի աշխատում

2. Առաքելյան Ավետիս - Վարդան Ղուկասյանի փեսան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարագետ-չափագետ

3. Անանյան Լուսինե - չի աշխատում

4. Ղուկասյան Գևորգ - Վարդան Ղուկասյանի եղբորորդին, չի աշխատում

5. Սահակյան Սեդրակ - չի աշխատում

6. Մեսրոպյան Նարինե - չի աշխատում

7. Հարությունյան Արտակ -չի աշխատում

8. Լալազարյան Կարինե- չի աշխատում

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ

1. Սիմոնյան Կարեն - Քարհատ մեքենա ՓԲԸ-ի տնօրեն

2. Մուրադյան Աննա - չի աշխատում

«Մեր քաղաքը» դաշինք՝ 6 մանդատ

1. Ադամյան Սվետլանա - ԱՁ-ի տնօրեն

2. Գևորգյան Հովհաննես - չի աշխատում

3. Գասպարյան Լիզա - Մարտուն Գրիգորյանի օգնական

4. Գրիգորյան Կարեն - Մարտուն Գրիգորյանի որդին, Տրանս-Ակնթարթ ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչ

5. Բադալյան Կարեն - չի աշխատում:

6. Եդիգարյան Վարդան - «Դուստր Ալիկա» ՍՊԸ-ի տնօրեն

«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 մանդատ

1. Մխիթարյան Ռուբեն Դավթի - պրոդյուսեր, «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրեն

2. Կիրակոսյան Վահե Սամվելի - «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի տնօրեն:

3.Մոսոյան Սուսաննա - «Սիմոնյան կրթական հիմնադրամ», դասընթացավարների թիմի ղեկավար:

491011179_1205550240963103_5366341005637820220_n.jpg (98 KB)

Լրագրողների հետ զրույցում ԸԸՀ նախագահն ասաց՝ մինչ ավագանու նիստի օրը մանդատներ ստացած անձինք կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել իրենք, եթե ընտրվի համայնքապետ, և դրանից հետո նման ցանկություն ունեցողներ լինեն, արդեն դիմումը կներկայացվի համայնքապետին:

Ապրիլի 16-ին կկայանա նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Այն, ըստ օրենքի, վարելու է տարիքով ավագը:

Այս դեպքում, ըստ Տիգրան Ղազարյանի, այդ անձը Վարդան Ղուկասյանն է:

491093584_9611363428954919_8221703294612863152_n.jpg (185 KB)

Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ՝ պարզ էր դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու՝ հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:

Արդյունքների ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ձայնը տալու առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:  

«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ 

Մի քանի օր անց «Մեր քաղաքը» դաշինքը ևս, ի դեմս Մարտուն Գրիգորյանի, հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել:

Ընտրությունների արդյունքում գյումրեցիների քվեները բաշխվել էին հետևյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակացություն՝ 17 հազար 188 քվե,

ՀԿԿ-ն՝ 9 հազար 727

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 հազար 904

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 հազար 380

«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 հազար 739 քվե:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5653 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ