Երևան
12 °C
Վերջին օրերին միջազգային հանրությունն ու լրատվամիջոցներն ականատես են ուշագրավ իրադարձությունների, որոնց մասին թեև ուղղակի կերպով չի ասվում, սակայն պարզ ու տեսանելի է ամեն բան:
Խոսքը Ուկրաինայի հակամարտության, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ուղղվող օգնության դադարի, ռուս-ամերիկյան հարաբերությունների հարաբերական բարելավման և Զելենսկիին ուղղված «ուլտիմատում»-ների մասին է:
Իրադարձությունների պիկը դարձավ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում առանց Ուկրաինայի մասնակցության Ուկրաինայի հարցով բանակցություններն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Զելենսկիի հասցեին արդեն անթաքույց մեղադրանքները:
Ըստ Թրամփի՝ 350 միլիարդ դոլարը կորել է, Զելենսկին վարկանիշ չունի, նրա կառավարումը լեգիտիմ չէ
Նախ՝ Թրամփն իր երդմնակալությունից անմիջապես հետո որոշում կայացրեց, համաձայն որի՝ Վաշինգտոնը 90 օրով սառեցրել է այլ երկրներին տրամադրվող ողջ մարդասիրական օգնությունը՝ որոշելու համար, թե որ ծրագրերը կշարունակեն ֆինանսավորվել։ Նախագահի պաշտոնը ստանձնելու հենց հաջորդ օրը նա տարակուսանք հայտնեց Ուկրաինայի ուղղված միջոցների չափերի և նպատակային օգտագործման վերաբերյալ:
Թրամփը նաև մեղադրել է հակամարտության սկզբից ի վեր մաս-մաս Կիևին տրամադրված 350 միլիարդ դոլար ԱՄՆ-ի օգնությունը ոչ թափանցիկ կերպով ծախսելու համար և ասել, որ Զելենսկիի վարկանիշը նվազել է մինչև 4 տոկոս՝ կոչ անելով Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել։
Ուշագրավ է, որ այս հայտարարությունը Թրամփի շուրթերից հնչել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից նույնաբովանդակ հայտարարությունից հետո:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային նախորդ տարվա գարնանը, սակայն ռազմական դրության պատճառով չկայացան։ Քվեարկությունը հետաձգվեց, քանի որ երկրի Սահմանադրությունը թույլ չի տալիս ընտրություններ անցկացնել ռազմական դրության պայմաններում, որը հայտարարվել էր 2022 թվականի փետրվարի 24-ին՝ այն օրը, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում սկսեց Ուկրաինայի ուղղությամբ՝ այն անվանելով «Հատուկ գործողություն»։
Ռուսաստանը, օգտագործելով ընտրությունների չկայացման այս փաստը, քանիցս հայտարարել է, որ Զելենսկիի լեգիտիմությունը «խիստ կասկածի տակ է»: Թրամփը, ինչպես տեսանելի է, համաձայն է Պուտինի ու ՌԴ իշխանությունների պնդման հետ:
Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը (KIIS) Թրամփի հայտարարությունից հետո շտապել է տվյալներ հրապարակել, որոնց համաձայն՝ ուկրաինացիների 57%-ը վստահում է Զելենսկիին։
Ուկրաինայի նախագահն էլ Թրամփի հայտարարությունը «Ռուսաստանից եկող» ապատեղեկատվություն է անվանել:
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է փոխարինել ինձ հենց հիմա, ապա հիմա ոչ մի կերպ չի կարող դա անել»,- հավելել է նա։
Այս հայտարարությունից հետո «բոշա՛», «բոշան դո՛ւ ես» սկզբունքով Թրամփը Զելենսկին անվանել է «առանց ընտրությունների իշխանության նստած բռնապետ»՝ սրելով լարվածությունը Ուկրաինայի շուրջ, որն առանց այն էլ սրվել էր Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններից հետո:
«Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել, նրա երկիրը ավերված է, և միլիոնավոր մարդիկ անտեղի են մահացել: Զելենսկին ավելի լավ է արագ գործի, այլապես նրան երկիր չի մնա»,- շարունակելով Զելենսկիի քննադատությունը՝ ասել է Թրամփը Truth Social կայքում հրապարակված գրառման մեջ։
Ուկրաինան ի՞նքն է մեղավոր պատերազմի համար
Էր Ռիադում Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների 5-ժամյա հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևն ինքն է մեղավոր պատերազմ սկսելու համար, իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ եթե հնարավոր լինի պայմանավորվել հակամարտությունը դադարեցնելու շուրջ, դա «անհավանական հնարավորություններ կբացի ռուսների հետ գործընկերության համար»։
Առանց Ուկրաինայի մասնակցության բանակցությունները ուղղված էին արևելյան Ուկրաինայում պատերազմին վերջ տալուն։ Զելենսկին ինքն էր հայտարարել, որ չի ընդունում և չի ճանաչում այդ հանդիպման ոչ մի քննարկում:
Թրամփը կարճ ու կոնկրետ մերժել է ընդունել Ուկրաինայի առարկությունները՝ կապված Վաշինգտոնի և Մոսկվայի միջև Սաուդյան Արաբիայում կայանալիք բանակցություններում իրենց մասնակցության հետ: Նա նաև բարձրաձայն ենթադրել է, որ պատերազմ սկսելու մեղավորը հենց Կիևն է։
Մար ա-Լագոյի իր կալվածքում լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է. «Այսօր ես լսել եմ հետևյալը՝ «Օ՜, մեզ չեն հրավիրել», բայց դուք այնտեղ էիք 3 տարի: 3 տարի ի՞նչ էիք արել, պետք է արդեն ավարտած լինեիք կամ՝ առհասարակ չսկսեիք հակամարտությունը»:
Թրամփը նախկինում ևս բազմիցս ասել է, որ Ուկրաինայի առաջնորդները չպետք է թույլ տային հակամարտության սկսումը և պետք է զիջումներ անեին Ռուսաստանին՝ նախքան 2022 թվականին նա զորքեր կմտցներ Ուկրաինա:
Նման մեկնաբանությունները և Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու ամերիկացի նախագահի ցանկությունը կարող են թանկ արժենալ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև անդրատլանտյան դաշինքի վրա և էապես խարխլել Վաշինգտոնի դիրքերը Ուկրաինայի, ինչպես նաև այլ երկրների հետ հարաբերություններում, որոնք հույսեր են կապում ԱՄՆ-ի առաջնորդության համար ՆԱՏՕ-ում, հետևաբար՝ իրենց անվտանգության ու պաշտպանության համար։
«Նույնիսկ վատ բանակցողը կարող էր լուծել այս հարցը տարիներ առաջ՝ չկորցնելով շատ հող կամ կորցնելով շատ քիչ հող՝ առանց կյանքեր կորցնելու»,- ասել է Թրամփը՝ կրկնելով իր հաճախակի պնդումը, որ կարող էր կանխել ռուսական ներխուժումը։
Թրամփը նաև նշել է՝ հավատում է, որ ունի «լավ հնարավորություն»՝ վերջ դնելու պատերազմին, բայց նա նաև վրդովմունք է հայտնել, որ Ուկրաինան դեր չի խաղում ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններում և տպավորություն է՝ չի ուզում դադարեցնել մարտերը:
«Նստել 2 աթոռի», կամ՝ ԱՄՆ-ը մտադիր չէ Եվրոպային դուրս թողնել գործընթացից
Ո՛չ Ուկրաինան, ո՛չ եվրոպական երկրները չեն հրավիրվել այս շաբաթ Էր-Ռիադում կայացած բանակցություններին, սակայն ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ մտադիր չեն նրանց բացառել խաղաղ բանակցություններից, եթե դրանք գործնականում սկսվեն:
«Ոչ ոք ետևում չի նստում: Ակնհայտ է, որ բանակցություններ և խորհրդակցություններ կլինեն Ուկրաինայի, մեր Եվրոպայի գործընկերների և այլոց հետ: Բայց, ի վերջո, ռուսական կողմի աշխատանքն անփոխարինելի կլինի այս ջանքերում»:
Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը նշել է, որ Թրամփը խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ անցյալ շաբաթ Պուտինի հետ իր հեռախոսազրույցից անմիջապես հետո, և որ փոխնախագահ Ջեյ դի Վենսը և պետքարտուղար Ռուբիոն օրերս Գերմանիայում հանդիպել են Ուկրաինայի նախագահի հետ։
Այնուամենայնիվ, Զելենսկին ակնհայտորեն զայրացած էր հանդիպմանը չհրավիրվելու պատճառով և հետաձգել է Սաուդյան Արաբիա այցելելու պլանները՝ խուսափելու իր այցի և Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների միջև որևէ կապից:
Հաշվի առնելով այս ամենը և Թրամփի կարծիքը, թե ռազմական գործողությունների մեկնարկի մեղավորը Կիևն է, ենթադրելի է, որ բանակցություններն ի սկզբանե կարծես հօգուտ Ռուսաստանի են ընթանում:
Ռուբիոն, օրինակ, չի էլ թաքցրել, որ ուկրաինական հակամարտության լուծումն իրենց ձեռնտու է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարում:
Օգնությունը կդադարեցնենք, չենք ֆինանսավորի, չենք զինի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկ անգամ չէ, որ ասել է ամերիկյան օգնության, օժանդակության կարևորության մասին: Նա շեշտել է, որ պատերազմական պայմաններում առանց ԱՄՆ-ի օգնության երկրի «գոյատևման» շանսերը շատ ցածր են։
Չնայած սրան՝ ԱՄՆ Կոնգրեսում մտադիր չեն Ուկրաինային ֆինանսավորելու նոր օրինագիծ սահմանել: Այս մասին ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը։
«Մենք պետք է վերջ տանք հակամարտությանը։ Եվ ես կարող եմ ձեզ ասել, որ մեր եվրոպացի դաշնակիցները նույնպես հասկանում են դրա անհրաժեշտությունը։ Սա շարունակվում է չափազանց երկար»,- ասել է Ջոնսոնը:
Միաժամանակ, Ուկրաինայի Գերագույն Ռադան հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինայի կողմից գնված զենքի մատակարարումը։
«Իմ տեղեկություններով՝ վաճառքի հանվող զենքերը դադարել են։ Այն ընկերությունները, որոնք վաղը պատրաստ էին փոխանցել այս զենքերը, հիմա սպասում են, քանի որ որոշում չկա։ Եվ բոլորը սպասում են, թե արդյոք որոշում կլինի՞ գոնե փողի դիմաց զենք մատակարարել»,- ասել է Ռադայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Ռոման Կոստենկոն։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու մասին հարցին, հաստատել է, որ այս գործընթացում «ուշացումներ» կան։
«Մեր զենքի մեծ մասը, որը մենք մատակարարել ենք Ուկրաինային, եղել է պաշարների կրճատման ծրագրի մի մաս, որտեղ մենք բառացիորեն դրանք հանել ենք մեր պահեստներից, իսկ հետո, ի վերջո, հատկացումների միջոցով սկսել ենք դրանք հետ գնել՝ մեր պաշարները համալրելու համար: Պարզապես նշեմ, որ շատ դեպքերում այս գործընթացի ձգձգումներ են եղել։ Երբ մենք նայում ենք մեր գործունեությանը ամբողջ աշխարհում, մեր պաշարներից շատերը գնալով սպառվում են»,- ասել է Ուոլցը Սպիտակ տան մամուլի ասուլիսում:
Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ դա եղել է հակամարտության ավարտի ժամկետների վերաբերյալ մտահոգությունների պատճառներից մեկը։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կենտրոնացած է մարտերը դադարեցնելու վրա։
Հավելենք և հիշեցնենք, որ ուկրաիանական հակամարտությունը դադարեցնելու բարիու մարդասիրաիկան պլանների հետևում Թրամփի վարչակազմն ունի սեփական շահը, որը ուղիղ կերպով ասվել է պաշտոնական Կիևին և որի մասին մենք ավելի վաղ գրել ենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը
Վերականգնվել է Ավշար համայնքի սեփականության իրավունքը Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ վարչապետ
2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում
Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է
Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում
Քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել
IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
Մ-23 ԵԱ․ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել
Կոնվերս Բանկ. փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ
Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը
Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ
Առաջիկա օրերին առատ տեղումներ են սպասվում նաև Մերձավոր Արևելքում
Փեզեշքիանը հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ
Երբ ասում ենք արցախյան հիմնախնդիր, պետք է հասկանանք՝ խոսքն ունի արժեք, հետևանք. պատերազմի և խաղաղության մասին
Ավտովթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան
Արյան վրա իշխանություն կիսածները պետք է դուրս շպրտվեն խորհրդարանից. մի՛ տվեք ձեր տան բանալին գողին. Կոնջորյան
Իրանին հասցված հրթիռային հարվածների հետևանքները Թեհրանում. Al Jazeera-ի հերթական ֆոտոշարքը
Խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է. ԿԲ
Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Պապիկյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան. Միրզոյան
Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
Ադրբեջանի պաշտպանnւթյան ազգային համալսարանում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ
Հնարավոր է՝ Ալի Խամենեիի կինը ողջ է
Էրբիլի ռազմական բազայի վրա իրանական հարվածի հետևանքով զոհվել է ֆրանսիացի զինվորական. կան տուժածներ
«Ժողովուրդ» օրաթերթի նյութը մանիպուլյացնող է. ԱՆ-ն մանրամասնել է առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննության ավարտ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
ՊԵԿ-ում քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները
Իրանն ԱԹՍ-ով հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
2025-ին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին. Խուդաթյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT