Թրամփի վարչակազմը բացահայտել է՝ ինչ շահ ունի ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտության լուծմամբ. ինչ է առաջարկվել Կիևին

16/02/2025 schedule19:20

Թրամփի վարչակազմն առաջարկել է Միացյալ Նահանգներին տրամադրել Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղների 50 տոկոսը, հայտնում է NBC News-ը։ Փոխարենը՝ պաշտպանության համար ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինայում զորքեր տեղակայել հակամարտության ավարտից հետո։ Զելենսկին հրաժարվել է այս համաձայնագրից։

Թրամփի վարչակազմը նշել է, որ ամերիկյան զորքերը կարող են տեղակայվել հանքարդյունաբերության աշխատանքներն անվտանգ ապահովելու համար, եթե Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր ձեռք բերվի, NBC-ին հայտնել են աղբյուրները:

ԱՄՆ չորս պաշտոնյա հաստատել է Թրամփի վարչակազմի առաջարկն ու պլանը։ Նշվել է, որ պատրաստ են ամերիկյան զորքեր տեղակայել դրանք պաշտպանելու համար, եթե Ռուսաստանի հետ հակամարտության դադարեցման մասին համաձայնություն ձեռք բերվի:

Գույքի փոխանցման պայմանագիրը Ուկրաինայի համար միջոց կլինի ԱՄՆ-ին փոխհատուցելու միլիարդավոր դոլարների զենքի և օգնության համար, որը երկիրը տրամադրել է Կիևին 2022 թվականի փետրվարից՝ հակամարտության սկսվելուց ի վեր, ասել են վարչակազմի պաշտոնյաները:

Առաջարկն ու փաստաթուղթը Կիև է հասցրել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը համաձայնագրի նախագիծ է ներկայացրել նախագահ Վլադիմիր Զելենսկիին չորեքշաբթի օրը Կիևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Այն պարունակել է առաջարկ՝ փոխանցել ԱՄՆ-ին Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղների ուղիղ կեսի նկատմամբ սեփականության իրավունք։

Հանդիպումից հետո Բեսենթն ասել է, որ հազվագյուտ հողային մետաղների մասին ԱՄՆ-ի և Ուկրաինայի համաձայնագրի նախագիծը համահունչ է նախագահի նպատակին, սակայն նա չի ներկայացրել վարչակազմի առաջարկի մանրամասները:

Զելենսկին հրաժարվել է ստորագրել Բեսենթի առաջարկած փաստաթուղթը, ըստ հանդիպման մասին տեղեկացված ամերիկացի ութ պաշտոնյաների հավաստման։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել այն և ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն։

Ուրբաթ օրը՝ փետրվարի 14-ին, Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը թեմայի առնչությամբ մեկնաբանություններ տալու հարցումներեն ստացել լրատվամիջոցներից և բոլոր հարցումները թողել անպատասխան:

Զելենսկին նույն օրը  անվտանգության համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է, որ իր փաստաբանները կվերանայեն Բեսենթի բերած փաստաթուղթը և առաջարկություններ ու որոշ փոփոխություններ կանեն։ Նա առաջարկն անվանել է հուշագիր ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև, այլ ոչ թե անվտանգության համաձայնագիր:

«Որտեղ է թաքնված շան գլուխը» կամ ինչու էր Թրամփը խիստ շահագրգռված հակամարտության լուծման հարցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջին ամիսներին շահագրգռվածություն է հայտնել Ուկրաինայի հետ գործարք կնքելու հարցում։ Դա Միացյալ Նահանգներին հնարավորություն կտա զգալի հասանելիություն ունենալ հազվագյուտ հողային մետաղների նկատմամբ, որոնք օգտագործվում են բարձր տեխնոլոգիական արտադրության մեջ:

Fox News-ին տված վերջին հարցազրույցում Թրամփը բացահայտ ասել է՝ ցանկանում է, որ ԱՄՆ-ը ստանա 500 միլիարդ դոլարի ուկրաինական հազվագյուտ հողային մետաղներ: Նա հասկացրել է իր խոսքում, որ Կիևը «հիմնականում համաձայնել է դրան»:

այս ամիս ավելի վաղ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է, որ հանքանյութերի հասանելիությունը դիտարկում է որպես «անվտանգության» ձև:

«Ես ուզում եմ ապահովել հազվագյուտ հողային տարրերի անվտանգությունը։ Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ներդնում դրանում։ Նրանք ունեն շատ հազվագյուտ երկրային մետաղներ, և ես ուզում եմ համոզվել, որ հազվագյուտ հողային տարրերն անվտանգ են ու պաշտպանված»,- ասել է Թրամփը։

Ինչ տարբերակ ունի Զելենսկին՝ գործելու առանց ամերիկյան օգնության

Ուկրաինայի հանքային հարստության մի մասը այժմգտնվում է այն տարածքներում, որոնք վերահսկվում են ռուսական ուժերի կողմից, ասել են ամերիկացի 3 պաշտոնյա: Ուկրաինացի պաշտոնյաներն էլ հավաստիացնում են, որ Զելենսկին երկար ժամանակ պաշտպանել է ԱՄՆ-ի հետագա օգնության համար «կարևոր ռեսուրսների» առևտրի գաղափարը: Նա այդ գաղափարը անվանել է «հաղթանակի պլանի» մի մաս, որը նա ներկայացրել էր Թրամփին անցյալ աշնանը կայացած հանդիպման ժամանակ:

Ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովին տված բացառիկ հարցազրույցում Զելենսկին NBC News-ին ասել է, որ Ուկրաինայի համար «շատ, շատ դժվար» կլինի գոյատևել առանց ԱՄՆ ռազմական աջակցության:

«Ցանկացած բարդ իրավիճակից դուրս գալու հնարավորություն միշտ կա: Բայց մենք քիչ հնարավորություններ կունենանք, առանց ամերիկյան օգնության գոյատևելու քիչ հնարավորություն կա: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է, չափազանց կարևոր»,- ասել է Զելենսկին:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը այս շաբաթ ասել է, որ անվտանգության որևէ երաշխիքով ոչ մի դեպքում ամերիկյան զորքեր չեն տեղակայվի Ուկրաինայում։

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ The Wall Street Journal-ին ասել է, որ ամերիկյան զորքեր ուղարկելը Ուկրաինա կքննարկվի այն դեպքում, եթե Ռուսաստանը չկարողանա բարեխղճորեն բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ:

Թրամփը վաղուց վրդովված է Ուկրաինային ամերիկյան օգնության ծավալից: Հիշեցնենք՝ ընտրություններից առաջ վերջին նախընտրական միջոցառման ժամանակ Զելենսկիին Թրամփն անվանել էր «բոլոր ժամանակների մեծագույն առևտրականը»:

«Ամեն անգամ, երբ Զելենսկին գալիս է Միացյալ Նահանգներ, նա հեռանում է 100 միլիարդ դոլարով: Կարծում եմ՝ նա աշխարհի մեծագույն առևտրականն է։ Բայց եթե ես չդառնամ նախագահ, ապա մենք խրված կլինենք այս հակամարտության մեջ»,- հայտարարել էր Թրամփը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12038 դիտում

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է