Իրենց բնակավայրերի «զոհերը»

16/12/2011 schedule11:11

Ի՞նչ կարող է անել մարզաբնակ ուսանողը, որը դասի գնալիս հայտնվում է ավտոկայանի փակ դռների առաջ: «Երեւան գնացողները նստեն տաքսիները, միտինգ ա, մարշրուտկեքը չեն աշխատելու»,- անտանելի հրճվանքով բղավում են անհատական տաքսու վարորդները, որոնք, օգտվելով «իրենց ընձեռված հնարավորությունից», առնվազն 2 անգամ բարձրացնում են տեղափոխման վճարը` գծի տերը էսօր մենք ենք… Սրանք զերծ չեն մնում նաեւ վարորդական իրավունքները խախտելուց, օրինակ` մեքենայի ետնամասում «նստեցնում» են 5 հոգու, մերկասառույցի վրա ընթանում 120 կմ/ժամ արագությամբ, իսկ ուղեւորի դժգոհության եւ անհանգստության դեպքում` պատասխանում. «Միլպետը հորքուրիս տղեն ա», կամ նմանատիպ այլ պատասխաններ՝ բարեկամական տարատեսակ կապերի վերհանումներով:

Ո՞վ է մեղավոր այս բարձիթողի իրավիճակի համար: Ոչ ոք մեղքն իր վրա չի վերցնում՝ չցանկանալով պատասխանատվություն կրել, եւ յուրաքանչյուրը մեղադրում է իր «վերեւներին»:

Իսկ որքանո՞վ է դասախոսը պատրաստ ընդունել եւ «հարգել» ուսանողի բացակայության այս պատճառը: Դասախոսն այս դեպքում ունի մի շատ պարզ պատասխան. «Մենք ի՞նչ մեղք ունենք, էդ միտինգները հո մենք չե՞նք կազմակերպում: Ի՞նչ կարող ենք անել: Բացակայել եք ու վերջ: Ո՞նց կարող ենք դա հարգելի պատճառ համարել»: Արդյունքում տուժում է միայն ուսանողը, նախ` ֆինանսական առումով, քանի որ ոչ բոլոր ուսանողներին է «հարիր», օրինակ, Գեղարքունիքի մարզից տաքսիով, այն էլ` «աստղաբաշխական թվերով», երթեւեկել: Չենք խոսում այն մասին, որ ամեն բացակայություն այսօր «կրեդիտ արժե»:

Մի՞թե իշխանավորները կամ իշխանամետ քծնողներն այդպես էլ չհասկացան, որ ճանապարհները փակելով` մարզերից մարդկանց հոսքը չեն կասեցնի: Դա ընդդիմադիրների ցույցերը տապալելու ամենաանհաջող միջոցն է: Եթե իշխանամետները կարող են հիշատակել մի հանրահավաք, որն անցել է ժողովրդի սակավության պայմաններում, կամ էլ` չի կայացել մարդկանց բացակայության պատճառով, ուրեմն` վստահ կարող ենք ասել, որ երազանքների հետեւից գնացող իշխանավորները ճանապարհին մոլորվել են եւ գուցե իրենց զգում են «Ալիսան հրաշքների աշխարհում» մուլտի գլխավոր հերոսի դերում: Ուրեմն` hոգ չէ, թող մի փոքր երազեն, բայց չմոռանան. այս աշխարհում սկիզբ ունեցող յուրաքանչյուր բան ունի նաեւ վերջ…        

Տաթեւ Գրիգորյան

Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների նամակներում տեղ գտած փաստերի ճշգրտության համար: Մենք պատրաստ ենք տպագրել նյութում բերված փաստերի հետ անհամաձայնություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեսակետները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
861 դիտում

Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն

Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ

Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը

Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան

Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է

Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի

Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր

Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին

ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը

Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր

Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ

Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը

Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ

Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ

Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ

Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն

Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար

Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին

Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան

Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա

«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը

Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ

Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք

Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ

Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի

Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը

«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ

Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա

Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ