Մեր ներդրած ներուժից է կախված, թե մենք՝ քաղաքացիներս, ինչպիսի ծառայություն կստանանք ոստիկանությունից. նախարար

07/12/2024 schedule16:36

Դեկտեմբերի 6-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

«Արփինե Սարգսյանն իր խոսքում կարևորել է միասնական կառավարում ունեցող ուսումնական հաստատության գաղափարը՝ նշելով, որ կրթական միջավայրի բարելավումը և ոլորտային բարեփոխումները նախարարության և պետության համար ռազմավարական գերակա ուղղություններից են, քանի որ այն հանրության անվտանգության ապահովման կազմակերպման նոր մոտեցում և հնարավորություն է։

Նա նաև նշել է, որ ՆԳ նախարարության կողմից կրթական բարեփոխումների նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան, մրցունակ մասնագետներ պատրաստելն է թե՛ ոստիկանական, թե՛ փրկարարական ոլորտում։

Ներկայացվել է կրթական համակարգի ինստիտուցիոնալ փոփոխությունների հայեցակարգը, որն ուղղված է կրթության որակի լավարկմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Ընդգծելով, որ ցանկացած համակողմանի փոփոխության հիմքում մարդկային ներուժն է որպես շարժիչ ուժ՝ ՆԳ նախարարը շեշտել է, որ հենց նախարարության ներդրած ջանքից է կախված, թե վաղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչպիսի ծառայություն կարող են ստանալ ոստիկանությունից և փրկարար ծառայությունից:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ միասնական կրթահամալիրը պետք է նաև գիտահետազոտական լաբ հանդիսանա, որը միտված կլինի յուրաքանչյուր իրավախախտման կանխարգելմանը, որովհետև, ի վերջո, գիտական աղբյուրներից կտրվելն ու միայն առկա վիճակագրության հիման վրա լուծումներ նախատեսելը լիարժեք չէ:

Մասնակիցները ներկայացրել են ուսումնական միջավայրի, նյութատեխնիկական բազայի զարգացման, կրթական գործընթացի թափանցիկության վերաբերյալ առաջարկներ:

Հանդիպումներին առցանց ձևաչափով մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
842 դիտում

Դատախազությունը պահանջում է Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 տուն

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և սպառնացել՝ որպես թիրախ կդիտարկեն ու կհրդեհեն անցնող ցանկացած նավ

ԱՄՆ-ն մտադրություն չունի ներգրավվել նոր երկարատև հակամարտության մեջ. Վենս

Նախորդ օրերի մեր մարզային այցերի մթնոլորտը մեկ կադրում. ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել

Օմանի մայրաքաղաքից Երևան հատուկ չվերթ կիրականացվի

Կեղծ, ֆեյքերի ֆաբրիկայով քաղաքականություն անել նշանակում է կարմիր գծեր չունենալ և ամեն ինչ կեղծել. Սաֆարյան

Ծրագրել էինք մարտական գործողությունն ավարտել 4-5 շաբաթում, բայց երևում է՝ այն պլանավորածից երկար կտևի. Թրամփ

ՆԳՆ ոստիկանությունը շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ է առգրավել

Իրադրությունը, որ արտաքին քաղաքական միջավայրի առումով այսօր ունենք ՀՀ-ում՝ բավական մեծ ձեռքբերում է. վարչապետ

Կապանից և Սիսիանից ժամանակավորապես դադարեցվել են կցորդիչով բեռնատարների երթևեկությունը

Ասում են՝ վարչապետը կարկանդակ է ուտում․ չէ որ կարելի էր ուտել երկրի բյուջեն, ինչպես իրենք էին անում. տեսանյութ

Կատարը հայտարարել է իրանական Սու-24 ինքնաթիռներ խոցելու, հրթիռներ ու ԱԹՍ-ներ որսալու մասին

Խաղաղությունը պետք է փրկել Քոչարյանից և 2 օլիգարխից, նրանց նպատակը հաստատված խաղաղությունը խափանելն է․ Չախոյան

Որքան կտևի Իրանում պատերազմը. ինչ հետևանք կունենա այն Հայաստանի վրա. տեսանյութ

Արտաշատի խանութը ինչպես գործել է անխափան, հիմա էլ նույն կերպ գործում է․ Խաչատրյանը տեսանյութ է հրապարակել

Ալի Խամենեիի կինը՝ հիվանդանոցում գտնվող Մանսուրա Խոջաստեհ Բաղերզադեն ևս մահացել է

Շատերին անհանգստացնում է այն, որ աշխարհում անհանգիստ է, Հայաստանում՝ կասկածելի հանգիստ․ սովորական վիճակ չէ

Ինչքան շատ ենք անվտանգությունը կապում բանակի հետ, այնքան նշանակում է, որ անվտանգության պակաս կա․ վարչապետ

ԶՈՒ ԳՇ պատվիրակությունն այցելել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարություն

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկվել

Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան․ ԱԳՆ

Ավարտվել է ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Իրանը լեգիտիմ իրավունք ունի պաշտպանվելու, իրականացնում է օրինական պաշտպանության իրավունքը. ՀՀ-ում Իրանի դեսպան

Փոփոխվել է կրթության չափորոշիչը. 4-10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան. մանրամասներ

Մարդկանց տներում ու սրտերում խաղաղություն կա. շրջեք Հայաստանով ու կտեսնեք՝ ինչքան բան է փոխվել. Կոնջորյան

ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 26 հարց

Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կատարի էներգետիկ օբյեկտների վրա

Միրզոյանն ու ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Քանի դեռ ագրեսիան շարունակվի, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Զինված ուժերում 2025-ին սպանության դեպք չի արձանագրվել. ամփոփվել է Զինդատախազության նախորդ տարվա աշխատանքը

Ամիօ հիփոթեք. տուն՝ համատեղ պատմության համար

Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել ավելի քան 2 մլն դրամ արժեքով 6 հողամասի նկատմամբ

Իրանի ՀՕՊ ուժերը խոցել են 3 ամերիկյան կործանիչ. տեսանյութ

Իրենցձևովենք ասում են՝ իբր թույլ իշխանությունն է իրենց առաջնորդի ախպոր տղու էջը փակել տվել. Եղոյան

Թորոսյանն այցելել է ՀՀ ամենատարեց քաղաքացուն՝ 113-ամյա Աստղիկ տատիկին. տեսանյութ

«Սուրմալու»-ի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու համար հատկացված է 4 ամիս

Զինծառայողի մահվան դեպքով կա կալանավորված

Իրանում վերջին հրաժեշտն են տալիս գերագույն առաջնորդ Խամենեիին. տեսանյութ

Կենսաթոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի Գալյան

Սահմանամերձ և այլ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի