Հայաստանում զբոսաշրջիկներին վանում են գները, գրավում՝ մարդիկ, հյուրասիրությունը, ուտելիքը. Սոլոմոնյան

07/07/2024 schedule21:00

«Google որոնողական համակարգում Հայաստանի ու հայկականի մասին անգլերենով ցանկացած ինֆորմացիա փնտրելու պարագայում կարելի է ստանալ ոչ այնքան ամբողջական, եթե չասեմ՝ կցկտուր տեղեկատվություն. «առաջին քրիստոնյա երկիր», ազգային երգ ու պար, գորգագործություն, կարպետագործություն, խաչքար, խոհանոց: Սրանք ամենաշատ հանդիպող բնութագրիչներն են, որոնցով էլ զբոսաշրջիկը, ըստ երևույթին, կարծիք է կազմում, ապա մտորում՝ գա՞լ Հայաստան, թե՞ ոչ: Իսկ Հայաստան գալով՝ շատերը տպավորվում, հիանում, անգամ զարմանում են տեսածով, համտեսածով, երկրին հատուկ համ ու հոտով, գույներով ու նիստուկացով»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը:

«Բնականաբար, նախևառաջ շատ զարմանում են, անակնկալի են գալիս մեր բնությամբ, մեր պատմական, հնագիտական ժառանգությամբ, վանքերով և եկեղեցիներով, հուշարձաններով, շատ են հավանում մեր խոհանոցը և ուտեստները, որ բավական համեղ են, և, իհարկե, մարդկանց (- հեղ. ծիծաղում է): Միշտ ասում են, թե որքան լավն են ու բարեհամբյուր, հյուրասեր ու ընկերասեր: Հատկապես մարզերում, փոքր բնակավայրերում շատ ավելի ուշադիր ու ջերմ են հյուրերի հանդեպ»,- նշում է ոլորտի մասնագետը:

Հարցին, թե ո՞րն է մեր երկրի այցեքարտը, հարցի շուրջ նա երկար չի մտածում, հիշում է զբոսաշրջիկներից ստացած, այսպես ասած, արձագանքները: Սոլոմոնյանի խոսքով՝ բոլոր զբոսաշրջիկներն են նկատում օդը, արևը, հյուրասիրությունը, վերաբերմունքն ու ժպիտները, վերջինի մասին հաճախ են խոսում: Նա հիշում է նաև ամենատպավորիչ և հետաքրքիր արձագանքը Հայաստանի մասին, որը լսել է գերմանացի զբոսաշրջիկից. «Մի անգամ մի գերմանացու հետ շրջում էինք Հայաստանով, երբ խոսեցի այն մասին, որ ՀՀ-ն փոքր երկիր է, մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր, գերմանացին ասաց՝ «մի բան հասկացա, չնայած նրան, որ լայնությամբ՝ տարածքով ՀՀ-ն փոքր է, բայց իր խորությամբ անծայրածիր է»: Շատ խորիմաստ արտահայտություն էր, որ ինձ տպավորել է»:

Միաժամանակ, վերջինիս խոսքով, զբոսաշրջիկների աչքից չեն վրիպում նաև բացասական երևույթները, այդ թվում՝ Հայաստանում ծառայությունների գները, ինչն էլ իր հերթին բացասաբար է ազդում զբոսաշրջության վրա:

«Վերջին տարիներին որոշակի «հարկային բարեփոխումների», ինչպես նաև դրամի արժեզրկման արդյունքում բավական թանկացել են ծառայությունները ՀՀ-ում, կարելի է ասել՝ տարածաշրջանում ամենաբարձր փաթեթներ առաջարկող երկիրն ենք դարձել: Այսօր եվրոպական շատ երկրներից շատ ավելի էժան ու հասանելի է մարդկանց համար թռչել, հասնել Միջին Ասիա, քան Հայաստան, նաև ավիատոմսերի թանկ լինելու խնդիրը կա: Այստեղ պետությունը բավականաչափ աշխատանք ունի անելու: Այս պահին որոշակի քայլեր արվում են, բայց պետք է արագ անել, որպեսզի չկորցնենք մեր այն ձեռքբերումները, ռազմավարական մրցակցային առավելությունները, որոնք տարիների ընթացքում կարողացել ենք մասնավոր ոլորտում ձեռք բերել հարևան պետությունների հանդեպ»,- նկատում է նա:

Սոլոմոնյանի խոսքով՝ ոչ պակաս ցավալի երևույթ է բնության ու հուշարձանների աղտոտվածությունը. «Սարսափելի է, հատկապես այն վայրերում, որտեղ մեր տեղացի հովեկները անցկացնում են իրենց հանգիստը: Ուղղակի ահավոր է, եղկելի վիճակ, որը չի վրիպում զբոսաշրջիկի աչքից, նկատում են, բարձրաձայնում»:

Ըստ զրուցակցի՝ երկրորդ բացասական ֆակտորը մեքենաների, մասնավորապես՝ տաքսիների մաշվածությունն է, նաև զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունների ավտոպարկի հնությունը և դրա հետևանքով առաջացած անվտանգային խնդիրները, որը նույնպես անհանգստացնում է հյուրերին:

«Մեր՝ Երևան քաղաքի փողոցները ահավոր անհարմար են հետիոտների համար, և ես սրա մասին քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել եմ, փողոցային լուսավորությունը դեռ մի կողմ, որ կենտրոնից դուրս արդեն խնդիր է, բայց անգամ կենտրոնում այդ մայթերը ուղղակիորեն մեծ մասամբ հարմարեցված չեն ապահով քայլելու համար: Եթե ուշադիր չլինես, մեծ հավանականությամբ քայլելիս մի տեղ ընկնելու ես: Երբ որ եվրոպական մայթերին սովոր մարդիկ են գալիս այստեղ, երբեմն ջարդուփշուր են լինում, էլ չեմ ասում, որ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար մենք շատ խնդիրներ ունենք, այսինքն՝ մեր քաղաքը այդ առումով բացարձակ հարմար չի հետիոտնի համար. փողոց անցնել չես կարողանում, և լիքը այլ խնդիրներ»,- ընդգծում է Սոլոմոնյանը:

Խոսելով զբոսաշրջիկների հոսքերի մասին՝ վերջինս ասում է, որ հիմնականում ավանդական երկրներից են գալիս ՀՀ, մասնավորապես՝ ՌԴ-ից, Իրանից, Վրաստանից, եվրոպական որոշ երկրներից, բայց այս իմաստով էլ որոշակիորեն դիվերսիֆիկացիա է իրականացվում, որի վառ ապացույցը վերջին տարիներին Արաբական ծոցի, ասիական որոշ ուղղությունների ակտիվացումն է, ասենք, օրինակ, Հնդկաստան, Թայվան, Չինաստան, Կորեա և այլն, որտեղից զբոսաշրջիկները բավական աճում են. «Հյուրերը հիմնականում նախապես կողմնորոշված գալիս են, թե ուր են գնալու, թեժ կետերը շարունակում են մնալ առաջին հերթին մայրաքաղաքը՝ շրջակա հուշարձաններով, իսկ ավելի հեռավոր մարզերը՝ Սյունիքը, Տավուշը, Լոռին, Շիրակը, համեմատաբար ավելի քիչ այցելվող են»:

Յաշա Սոլոմոնյանի խոսքով՝ պրոֆեսիոնալ զբոսավարների առումով տարածաշրջանում ամենաբարձր որակի մասնագետները հենց Հայաստանում են, և դրա մասին են փաստում տարածաշրջան այցելող զբոսաշրջիկները:

«Չեմ վախենա ասել, որ տարածաշրջանում ամենաբարձր որակի մասնագետները և՛ օտար լեզվի իմացության, և՛ զբոսավարի գիտելիքների, և՛ հմտությունների մասով և մրցունակ մասնագետները հենց ՀՀ-ում են, և դա նաև մեր հյուրերի հետարձագանքն է, որոնք տարածաշրջանային տուր են անում Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան, և ահավոր տպավորվում են, թե ինչ «level up» է այստեղ»,- նշում է նա:

Խոսելով ներքին զբոսաշրջության մասին՝ Սոլոմոնյանը նկատում է, որ հաճախ է ճամփորդում երկրի ներսում և տեսնում է բավական շատ հանգստացող տեղացիների, իսկ հատուկ տոնական օրերին մարզային հյուրանոցներում գրեթե տեղ չի լինում: Սրան զուգահեռ, ըստ ոլորտի մասնագետի, հասարակության կոնկրետ շերտերի համար որոշ ուղղություններ և ծառայություններ մեր երկրում շատ ավելի թանկ և անհասանելի են, քան, օրինակ, հարևան Վրաստանում:

«Այդ իմաստով լավագույն «ֆիդբեքը» ամանորյա տոներին այն կիլոմետրանոց հերթերն էին հայ-վրացական սահմանին, որ այդ մարդիկ 10 ժամ հերթ էին կանգնում, որպեսզի գնան Վրաստան, դրանից ավելի վառ «ֆիդբեք» դժվար է գտնել: Նույն Երևանում միջին որակի ռեստորանների ու սրճարանների արժեքը եկել հասել է Լոնդոնի, Փարիզի ու եվրոպական քաղաքների միջին գներին, սա ուղղակի աբսուրդ է, նույնը՝ հյուրանոցների մասով, որոնք բավական թանկ են»,- շեշտում է նա:

Սոլոմոնյանի կարծիքով՝ թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես պետություն նախևառաջ պետք է հասկանանք զբոսաշրջության շատ կարևոր երկու բաղկացուցիչ. «Առաջինը՝ ազդեցությունը տնտեսության և զբաղվածության վրա, որովհետև զբոսաշրջային ոլորտը այն ոլորտն է, որն ապահովում է զբաղվածություն, երկրորդը՝ զբոսաշրջությունը փափուկ ուժ է՝ soft power, որի միջոցով դու կարողանում ես քո երկրի համար դրսում ռազմավարական հարցեր լուծել, զբոսաշրջության միջոցով կարող ես դեպի թիրախային երկրներ արտահանել գաղափարներ, իմիջ, քո երկրի մասին կարծիք, ու շատ կարևոր բան է նաև դիվանագիտական առումով: Եթե մենք սա հասկանանք, շատ լավ կլինի»:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2801 դիտում

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով

Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ