Ինչի համար է ձերբակալվել Մարտակերտի նախկին քաղաքապետը․ մանրամասներ

25/05/2024 schedule11:36

Առերևույթ փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է։

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

«2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Մ. Շ-ն և Վ. Ս-ն նախնական համաձայնությամբ՝ խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի, 2010 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, 2024 թվականի հունվարի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պետական մարմին, որտեղ Վ. Ս-ն ներկայացնելով կեղծ տեղեկություններ վերոգրյալ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, նույն օրը, առանց օրինական հիմքի, հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ. Ս-ն որպես նվիրատու, իսկ Միշա Գյուրջյանը՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել են Միշա Գյուրջյանին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի վերոնշյալ ավտոմեքենան:

Այսինքն, Մ․ Գ․-ն, նախնական համաձայնությամբ, խմբով, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու միջոցով առերևույթ կատարել է խոշոր չափերով գույքի հափշտակություն:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Միշա Գյուրջյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նա ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ՝ այլ գույքերի, հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ ձերբակալվել է Մարտակերտի նախկին քաղաքապետ Միշա Գյուրջյանը։

Տպել
3018 դիտում

Մոսկվայում ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը տարհանվել է․ ռումբի մասին ահազանգ է ստացվել

Հաճելի է լինել Հայաստանում՝ ԱՄՆ-ՀՀ գործընկերության նպատակներն առաջ մղելու, ավելի լավ ապագա կերտելու համար․ Ռիչարդ Վերմա

5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս

ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալն այցելել է Ծիծեռնակաբերդ

Փոփոխություններ Հայաստանից Եվրոպական Միություն մեղրի արտահանման ծրագրում․ ինչ է իրազեկել ՍԱՏՄ-ն

40 հարկ վճարող մայիսին խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ շրջանների զգալի մասում անձրև, առանձին վայրերում՝ նաև կարկուտ կտեղա

Թուրքիայում կացնով հարձակվել են Աթաթուրքի արձանի վրա (լուսանկարներ)

Ինչ կապ ունեն Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ․ Առաքելյանը մանրամասնել է

Եթե հայտարարում ես, որ երբեք Սաշայենց տուն չես գնա, հույս կա, որ նույնն էլ ինքը կասի․ Իոաննիսյան

Խոհանոցում վիճաբանել են, այնուհետ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 33-ամյա մտերմուհուն

Ամրակից գյուղում տուն է այրվել

Քաջարան-Ագարակ հատվածում ընթանում են շինաշխատանքներ, պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը

Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել․ ինչ է հայտնաբերվել

Երևանի ոչ մի կամուրջ չունի անձնագիր, ինչքա՞ն կդիմանան այսօրվա ծանրաքաշ մեքենաների ինտենսիվությանը․ Կամո Արեյան

2024-ին Հայաստանում կարմրուկի 472 դեպք է գրանցվել

«Ծագող աստղ». Հենրիխ Մխիթարյանը՝ Էդուարդ Սպերցյանի մասին

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Գալստանյանի ակցիայի ընթացքում անկարգություններ կատարելու համար 8 անձ է կալանավորվել

15 րոպեն առավելագույն ժամկետն է մեքենաները երթևեկելի հատվածից հեռացնելու համար. Ավինյանը՝ ավտովթարների խցանումների մասին

ՔՊ-ն չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, ընդդիմության օրակարգը կեղծ է․ Արթուր Հովհաննիսյան

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն

Վարդանյանը և ևս 1 անձ կալանավորվել են․ մանրամասներ Գալստանյանի ակցիայի մասնակիցներին նյութապես շահագրգռելու վարույթից

Իր կամքով ձեր ոչ մի աջակից չի մասնակցում, պիտի «կազմակերպեիք», թե՞ ձեր հիմնական «տասովչիկը» անազատության մեջ է․ Հակոբյան

Շուռնուխ անունը լսելիս մեզ պետք էր խղճալ 30 տարի, հիմա մենք վարուցանք ենք անում, շնորհակալ ենք վարչապետին․ շուռնուխցի

Քաղաքը մի օր կանգնելու է, եթե ոչ մի միջամտություն չլինի․ Ավինյանը՝ տրանսպորտային երթուղիների առանձնացման մասին

Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է

Անի Սամսոնյանը դադարեցնում է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը

Շուռնուխի նոր թաղամասը Գորիսի, Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության նոր կյանքի խորհրդանիշն է․ վարչապետ

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը կժամանի Հայաստան

Եվրոն թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 17-ին

Աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանը մարզում է նաև կրտսեր սերնդին (տեսանյութ)

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի

Կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ․ Վրաստան ուղևորվելիս ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին

Երևանում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Սյունիքի մարզում վարչապետը ծանոթացել է կապիտալ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին

Պետք է մեկընդմիշտ պատմության աղբամանը նետենք փրկիչներ փնտրելու՝ մեր արատավոր ավանդույթը. Արմինե Մարգարյան

ՀՀ-ում 16-69 տարեկան բնակչությունը նորմայից շատ է օգտագործում․ ինչ եղավ աղի կարգավորմանն ուղղված հայտնի նախագիծը

Քննչական կոմիտեն պատասխանել է «GG» ընկերությանը

Ավտովթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ