«Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք» Քոչարյանի, Սարգսյանի, որոշ սպասավորների հետ․ Ռուբինյան

21/05/2024 schedule16:02

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում դիմեց խորհրդարանական ընդդիմության պատգամավորներին՝ առաջարկելով, որ իրենց խմբակցության համար կարող են ընտրել ավելի լավ անվանում։

Ըստ նրա՝ «Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք»․ «Ինչ վատ է որ։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դաշնակցություն, եկեղեցու որոշ սպասավորներ, հիրավի՝ «Սրբազան դաշինք», որը պետք է վերականգնի հին կարգերը»։

Այնուհետև վերջինս մեկնաբանեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հնչեցրած արտահայտությունները:

«Ասում է՝ կարող եք ցույց տալ մի օրենսդրական ակտ, որտեղ սահմանվում է սահմանների վերարտադրություն տերմինը։ Ես բացատրեմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են խորհրդային միության փլուզման պահին ԽՀ միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները, այսինքն՝ ՀՀ սահմանները համապատասխանում են ՀԽՍՀ, Ադրբեջանինը՝ ԱԽՍՀ սահմաններին, հետևաբար մենք նոր սահմաններ չենք կարող գծել, նույն սահմանը հին սահմանն է։ ԽՍՀՄ փլուզման պահին, երբ ասում ենք՝ վերարտադրում ենք, նկատի ունենք, որ սահմանազատման գործընթացում հաստատում ենք ԽՍՀՄ ժամանակ գոյություն ունեցող սահմանները։

Հիմքը Տավուշի հատվածում 1976 թվականի ԳՇ քարտեզն է, որը իր հերթին հիմնված է 1969 թվականի սահմանի վրա, երբ ասում եք՝ 88 թվականի քարտեզ, նենց տպավորություն է, որ կա ինչ-որ նոր քարտեզ, որը մեզ ավելի ձեռնտու է, բայց տենց չէ, խորհրդային շրջանի քարտեզների միջև տարբերություն չկա»,- ասաց նա:

Վերջին անդրադարձավ նաև ընդդիմության այն մեղադրանքներին, թե իշխանությունը անվանարկում է եկեղեցուն․ «Նախ որոշ եկեղեցականներ ուզում են իրենց նույնականացնել եկեղեցու հետ, դուք էլ՝ սրբազան դաշինքի անդամներդ, այդ գծի մեջ ուզում եք ձեզ նույնականացնել եկեղեցու հետ, բայց եկեղեցու հետ ոչ ոք չի կարող նույնականացվել, ինչպես և պետական պաշտոնյաները չեն կարող նույնականացվել եկեղեցու հետ։ Եթե մեր որոշ սպասավորներ ուզում են զբաղվել քաղաքականությամբ, պետք է գիտակցեն, որ կարող են ենթարկվել քննադատությունների, բայց դա չի նշանակում, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է վերցնեն որպես վահան և պաշտպանվեն քաղաքականության մեջ»։

Տպել
1588 դիտում

Հայրենիքին ծառայելը միշտ պատվի ու փառքի գործ է․ Արարատի մարզում մեկնարկել է 2024թ. ամառային զորակոչը (լուսանկարներ)

Կյանքեր փրկելը հնարավոր է դառնում միայն անձնվեր աշխատանքի շնորհիվ․ Երևանի քաղաքապետը պարգևատրել է բուժաշխատողներին

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների քրեական գործերը կուղարկվեն դատարան

Նոր մանրամասներ Երևանում «Նիսան Տենա»-ի հետապնդումից. պարզվել է հետապնդվողի ինքնությունը

Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է լայն հակամարտություն առաջացնել տարածաշրջանում․ ԱՄՆ բարձրաստիճան գեներալ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան նրան դեմարշ է հայտնել

Ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի․ առաջիկա օրերի կանխատեսումը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է

ԵՄ-ն իր դռները կփակի Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս կուրսը. Բորել

Կոտայքի մարզում ահա այսպիսի տեսանյութ նվեր ստացա՝ նկարահանված 2016 թ-ին, ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է. վարչապետ

«Կգամ». Լալա Մնացականյանին ճանապարհեցին ծափերի ներքո. հնչեց նրա ասմունքը՝ հուզելով ներկաներին

Կոնդի եկեղեցում վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ Լոս Անջելեսի միջազգային մրցաշարի հաղթող

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է

Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին այցելել է Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 46 ավտովթար. 6 մարդ զոհվել է

Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումից առաջ Բադասյանը պատկերասրահում հյուրընկալել է Երևան ժամանած հյուրերի

Սանմաքրման աշխատողները նոր հագուստ կունենան

Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել․ սպանվել են ոստիկաններ և քաղաքացի

Հրազդան գետի վրա աղբաորսիչ սարքեր կլինեն, կձեռնարկվի ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացում

«Ում դեմքով հաջորդ փուլում հանդես կգա քոչարյանասերժական ընդդիմությունը»․ Ալեն Սիմոնյանը հարցում է անցկացնում

Եվրո-2024. ինչ խաղեր են սպասվում հունիսի 24-ին

Արմավիրի մարզի մի շարք հատվածներում 36 ժամ ջուր չի լինի

Դաղստանում հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է. զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 20-ը

Վայոց ձորի Հորբատեղ համայնքում հողային զանգվածը սահել և լցվել է փողոցը

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ահաբեկչության հետևանքով զոհվածների

Եվրո-2024. Շվեյցարիան և Գերմանիան ոչ-ոքի են խաղացել, բայց նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիրը

Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է սոցցանցում տարածված հերթական խաբեության մասին

Շիրակում դանակահարություն է եղել․ հոսպիտալացվել է 37-ամյա քաղաքացի, բժիշկները պայքարում են կյանքի համար

Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարը ձերբակալվել է․ նրա երկու որդիները մասնակցել են ահաբեկչությանը

Չեմ զղջում կայացրածս որոշումների համար. Մխիթարյանը՝ ազգային հավաքականից հեռանալու մասին

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Ահաբեկչություն Դաղստանում․ զոհվել է ոստիկանության 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ

Սեյրան Օհանյանն ու կինը վարկի «տակ» են. ինչ են հայտարարագրել ամուսինները

10 տարի է՝ Երևանն առանց կրկեսի է. ինչ է կատարվում ներսում, երբ շահագործման կհանձնվի, ինչ կմատուցվի

Մենակ ժեշտանջիքով քաղաք չեմ սարքե. ինչու քաղաքապետը պատռեց գեղանկարչի դիմումը, երբ ծնվեց Գյումրու տնակային ակադեմիան

«Հեզբոլլահը» իրանական զենք ու հսկայական քանակությամբ զինամթերք է պահում Բեյրութի օդանավակայանում. Telegraph