Ո՞նց ես դու էդ մարդկանց կողքին, նրանց նազիր-վեզիրների խառնամբոխում խոսում Վազգենից և ուրանալուց. Մկրտչյանը՝ Գալստանյանին

21/05/2024 schedule11:16

«Վազգեն Գալստանյանին փոխանցեք, որ ինքը Մովսեսը չի, իսկ Նիկոլ Փաշինյանն ու Արամ Զավենի Սարգսյանը ամենևին էլ փարավոններ չեն»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը:

«Բայց որպես հոգեւորական պիտի գոնե թե իմանար, որ ամեն ադամորդի, ով լույս աշխարհ է գալիս, փարավոն է, ում միշտ հասունության հասնելուց հետո ուղեկցում է սեփական Մովսեսը, այն է՝ ներքին խիղճը...

Տաճարը սարքել են կռատուն, ուր քննարկում են ոչ թե Աստծո հետ հաղորդակցությունը, հավատացյալ հոտի համար հաղորդություն, փրկություն, ներքին խաղաղություն խնդրելը, օրհնություն հնչեցնելը, այլ հայհոյանքների հայոց մեգաաստղի «լայվերը»... ու է՞ս տաճարն են ուզում, որ հաղթի փողոցին...

Եղբայրուրաց են կոչում մի մարդու, ում եղբորը երրորդ երկրի ու տեղական ներքինիների ձեռամբ սպանել են՝ Մեղրիի, Հայաստան-Իրան պետական սահմանի անձեռնմխելիության, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, տարածաշրջանում հայկական գործոնի մոլեռանդ պաշտպանը լինելու համար, ու էդ նույն բաներն է այսօր պաշտպանում նույն այդ երրորդ երկրից ու նույն այդ տեղական ներքինիներից նույն այդ եղբայրը...

Իսկ դու որտե՞ղ ես, Բագրատ...

Դրանց կողքին ես, դրանց ազդեցության տակ ես, դրանց խամաճիկն ես, հաճկատարը...

...ժեստերով ես դրանց պատվերները մեկնում ու կատարում...

Նույն այդ մարդկանց, ովքեր Վազգեն Սարգսյանին ու մյուս նվիրյալներին ֆիզիկապես վերացնելուն փաստացի գոնե թե չեն խոչընդոտել... էլ չեմ ասում, որ շահառուներ ու պատվիրատուներ են...

Նույն այդ երկրի շահերի պաշտպանության դաշտում ես գործում, որին Վազգենը խանգարում էր...

Ո՞նց ես դու էդ մարդկանց կողքին, նրանց նազիր-վեզիրների խառնամբոխին խառնված, էդ երրորդ երկրի արտաքին-քաղաքական, հակահայկական թեզերը շուրթերիդ խոսում Վազգենից... խոսում ուրանալուց...

Ձեր իսկ Մովսեսը՝ ձեր ներքին խիղճը, ձեզ ըսկի չի՞ տանջում»:

Հիշեցնենք՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը իր հավաքի ընթացքում անդրադարձ էր կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին։

Վերջինս նշել էր, թե իր սկզբունքին դեմ է որևէ մեկի մասին խոսել, բայց հոգին թելադրում է, որ հնչեցնի այդ խոսքերը, ու թեև չի ուզում վիրավորել Սարգսյանին, սակայն նրա հասցեին թույլ էր տվել վիրավորական արտահայտություններ։

Նա մասնավորապես հայտարարել էր․ «Այս մարդը՝ Արամ Զավենի Սարգսյանը, այնքան համարձակություն ունի, ցինիզմով պարուրված, ես չեմ տեսել, բայց տեղեկատվությունը փոխանցել են, որ օրը 4 անգամ անընդհատ ինձ է անդրադառնում։ Հստակ ասում եմ՝ ես մյուսների պես քեզ չեմ ասելու՝ «մեր Սպարապետի քույր», «հոպլո», ինձ թույլ չեմ տա դրանք ասել քեզ, որովհետև չեմ ուզում վիրավորած լինեմ, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել, իմ սպարապետի արձանն են պղծել, իմ եղբոր վաստակը չեն փաթաթել և արծաթի հետ մի կշռի վրա դրել։

Մի մոռացիր՝ ոնց էիր խոնարհվում աջիս վրա՝ Գրետա հոգելույս մայրիկիդ ողջույները հղելով։ Այդ նույն խաչի մասին, որ խոսում ես, դա միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Խնդրում եմ, որ, ցեմենտից բացի, ուրիշ բաների մասին էլ մտածես կյանքում, այն ճանապարհը, որ դու անցել ես, որևէ մարդու այդ ճանապարհով կենսագրությունը ամոթ կբերեր, հնարավորինս պետք է գաղտնի պահել, որ մարդիկ չիմանային։ Շատ պարզ եմ ասում, նաև քո արբանյակներին եմ ասում՝ դուք ընդունակ չեք գաղափարի, դուք փողոցային մարդիկ եք։ Այդ մարդը անդադար տվայտանքների մեջ է, երևի ամենաշատը դրանից է դարդոտվել, աթոռից է զրկվել՝ վարչապետի է եղել երկրի, ծիծաղելի, էն էլ ում հաշվին, թող ինքը ասի»։

Գալստանյանը խոստացել էր, թե այսուհետ որևէ մեկին անձնապես այլևս չի անդրադառնալու, որովհետև ինքը համբերող մարդ է, կփորձի ավելի լավը տեսնել։

Տպել
1433 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին