Երևան
12 °C
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի կառավարությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Cruxnow-ն՝ մեջբերելով Չարլզ Քոլինզի հոդվածը։
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ, ինչպես նաև Լորդերի պալատի կաթոլիկ անդամ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին ուղղված նամակում եկեղեցիների ղեկավարները հայտարարել են, որ նման պաշտոնական ճանաչումը սոսկ խորհրդանշական չէ, այլ «հզոր հայտարարություն է վայրագությունների դեմ և քայլ դեպի ապագա ցեղասպանությունների կանխում»:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչվել աշխարհի բազմաթիվ երկրներ։
Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը հիշում է Ցեղասպանությունը, որը, ըստ եկեղեցական առաջնորդների, խորապես հուզել է միլիոնավոր մարդկանց և շարունակում է մնալ նրանց հավաքական հիշողության մեջ:
«Միացյալ Թագավորությունը միշտ եղել է համաշխարհային ասպարեզում մարդու իրավունքների և արդարության պաշտպանության առաջնագծում։ Պատմական անձինք, ինչպիսիք են նախկին վարչապետներ Դևիդ Լլոյդ Ջորջը և Սըր Ուինսթոն Չերչիլը, բացահայտ խոսել են 1915-1923 թվականներին հայերի զանգվածային սպանությունների մասին՝ դրանք անվանելով համապատասխանաբար «1915 թվականի Հոլոքոստ» և «հայերի վտարում Փոքր Ասիայից», - ասված է եկեղեցականների նամակում:
Վերջիններս Ռիշի Սունակին ուղղված իրենց նամակում նաև նշել են․ «Ձեր նախորդների այս հաստատումներն ընդգծում են տեղի ունեցած իրադարձությունների նշանակությունը և դրանց պաշտոնական ճանաչման կարևորությունը: Վերջին տարիներին համաշխարհային հանրությունը զգալի հաջողությունների է հասել պատմական անարդարության ճանաչման հարցում, այդ թվում՝ առանցքային դաշնակիցներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և մի քանի եվրոպական երկրներ, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»։
Նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին։
Նրանք նշում են, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի ավերիչ պատերազմից հետո Ադրբեջանը 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ արշավ սկսեց, որի նպատակն էր ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելը։
Նրանք նաև հիշեցրել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակումը՝ շեշտելով, որ դա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության սկիզբն էր։
Նրանք ընդգծել են, որ հայկական սփյուռքը ձևավորվել է ոչ թե բնական գաղթի արդյունքում, այլ այն պատճառով, որ հայ ժողովուրդը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը՝ մահվան երթերի ուղարկվելով դեպի սիրիական անապատներ, իսկ նրանց եկեղեցիներն ու տները այրվեցին ու հիմնովին ավերվեցին։
«Նույնը կատարվում է հիմա։ Այսօր Ադրբեջանի կառավարությունը՝ Թուրքիայի աջակցությամբ, շարունակում է սպառնալ Հայաստանին և ճնշում է գործադրում Հայաստանի ավելի շատ տարածքների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար։ Ճանաչման նման ակտը ոչ միայն կհարգեր տուժածների հիշատակը և կհաստատեր արդարությունը, այլև կհաստատեր Մեծ Բրիտանիայի հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հստակ ազդակ կհանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ դադարեցնելու իրենց ագրեսիան Հայաստանի դեմ»,- նշել են եկեղեցականները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՔՊ թիմն ու ՀՀ վարչապետը Եղվարդում են. տեսանյութ
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են
Շնորհակալ ենք խաղաղության ու մեր առողջության համար. քաղաքացիները՝ վարչապետին
Դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր. վարչապետը հիշել է իր հետ լուսանկարվող տղային
Ապրիլի 12-ին և 13-ին ողջ ՀՀ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ. մի շարք մարզերում ձյուն կտեղա, կդիտվի բուք
Եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ` Հայաստանի պատվիրակի հագուստին. տեսանյութ
Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից
Աբովյան. ՀՀ վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումներից տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում 21 ժամ բանակցել, բայց չեն կարողացել համաձայնության հասնել. որ կետերն են վիճահարույց
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. Ազիզյան
Գյումրիում բախվել են «Մերսեդես»-ներ. դրանցից մեկը հարվածել է երկաթե սյանը․ կա վիրավոր
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը Գագարինում են. տեսանյութ
Հորմուզի նեղուց ժամանելուն պես 2 խոշոր տանկեր հետ է վերադարձվել՝ չհասնելով վերջնակետին
Աչաջուրի միջնակարգ դպրոցից քթոսկրերի կոտրվածքով «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Վարչապետի ու ՔՊ կուսակիցների առաջին կանգառը Սևանում է. տեսանյութ
Նախաճաշ Ծովագյուղում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ
Հրդեհ Իջևանի շենքերից մեկում, հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՔՊ-ի «ուրախ ավտոբուս»-ից
Մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրվի ՀՀ քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել էին. ովքեր կարող են ստանալ
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի
Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին քաղաքացիներ բերող ավտոբուսները՝ Երևանի տարբեր փողոցներում․ Factor․ տեսանյութ
Իսլամաբադում տեղի են ունեցել Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցություններ
Կալուգեցի Սամոյի «պատմական» հանրահավաքը․ ասում են առաջին անգամ խոսալու է, իսկ չոչ ե՞րբ է անելու․ Չախոյան
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը
Խաղաղությունը բոլորիս համար առաջնահերթություն է. վարչապետ․ տեսանյութ
Գրկեմ Ձեզ, էլի, ոնց եմ Ձեզ սիրում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին․ տեսանյութ
Առողջ ըլնես, բիլակդ տեղը, մեր գլխից էլ՝ անպակաս․ վարչապետն այցելել է Սպիտակ․ տեսանյութ
Կրակոցներ են հնչել Վաղարշապատում․ կա ձերբակալված. տուժած քաղաքացիներ չկան
Ադրբեջանում հանդիպումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում․ «Խաղաղության կամուրջ»
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել․ սպասվում է ձյուն, մի քանի մարզում բուք կլինի
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին վայրերում կդառնան առատ
Ապատեղեկատվություն է, թե ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել․ ՆԳՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT