Երևան
12 °C
2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել են Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Հանդիպումը համախմբել է երկու երկրների հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը։
«Հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ անցնելով պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով և անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սահմանի այս հատումն ինքնին հերթական խորհրդանշական քայլն էր «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կողմից՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմանը։
Երկու օրվա ընթացքում տեղի ունեցան քննարկումների չորս նիստեր։ Մասնակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում և դրա շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին և խաղաղության գործընթացի վրա դրանց ազդեցությանը։ Ադրբեջանցի և հայ փորձագետները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան դիրքորոշումների և տեսլականների շուրջ։
Նախքան երկկողմ երկխոսության մեկնարկը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ էին անցկացրել իրենց երկրների քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի հետ՝ խաղաղության գործընթացի վերաբերյալ հանրային սպասելիքներն ու ընկալումներն ավելի լավ հասկանալու նպատակով։ Առանձին նիստի ընթացքում նախաձեռնության մասնակիցները ներկայացրին այդ հանդիպումների արդյունքները՝ վեր հանելով իրենց հասարակությունների ներսում առկա հիմնական մտահոգությունները, սպասելիքներն ու տեսակետները։
Հաշվի առնելով հանրային այդ սպասելիքները՝ մասնակիցները եզրափակիչ նիստը նվիրեցին խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում իրականացվելիք համատեղ և անհատական հետագա քայլերի շուրջ մտքերի փոխանակմանը։
Ապրիլի 11-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության չորրորդ երկկողմ կլոր սեղանի մասնակիցներին ընդունեց Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Քննարկման առանցքում էին տարածաշրջանային անվտանգությունը, քաղաքական մակարդակում խաղաղության գործընթացի ընթացքը և քաղաքացիական հասարակության ներդրումը հարաբերությունների կարգավորման գործում։
Երկօրյա երկխոսությունն ավարտվեց մամուլի ասուլիսով, որի ժամանակ ամփոփվեցին չորրորդ հանդիպման արդյունքները։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս հանդիպումն անցավ կառուցողական երկխոսության և անկեղծ քննարկումների մթնոլորտում՝ վերահաստատելով այն համոզմունքը, որ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա։ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների աջակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված երկխոսության մասնակիցները վերահաստատեցին իրենց մտադրությունը՝ շարունակել համատեղ ջանքերը խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վաղը Շենգավիթում ենք, մյուս օրը՝ Արագածոտնում․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել
Սրանց ուղեղը թափած է. Քոչարյանին «արա» ասողը թիրախի տակ է, դեմքը սկան են արել, որ հետևից գնա ոխակալը
Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար
ՔՊ-ի վրա ջուր են լցնում, ու այդ մարդուն տան մեջ չեն սպանում. Պուտինը չի որոշողը, թե ՀՀ-ն ինչ անի. տեսանյութ
Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան
Անհրաժեշտ է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացել, առանց սահմանափակումների․ Գուտերեշ
Կենսաչափական փաստաթղթերի համակարգը ևս մեկ քայլ է ՀՀ-ն մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը․ նախարար
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 3-4 աստիճանով․ անձրև կտեղա, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ, քրեական վարույթ չի նախաձեռնվել
Քաղաքական թոթովախոսը. «հաղթարշավ» բառը սխալ արտաբերած օլիգարխը «մանթրաժ»-ից ո՞ւմ էր փորձում հայացքով նախատել
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուի գրանցումը
Ինչպես է 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին, ինչ գործառույթ ունի հայր Տիմոֆեյը․ մանրամասներ
Բոլորը պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի նոր տրամաբանության բանակ․ վարչապետ
Պատրիարքական գահի տեղապահ Շիոն ընտրվել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք
ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը
Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել․ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
Պարո՛ն վարչապետ, շատ բողոքողները հենց ձեզ են ընտրելու, դա իմացեք․ քաղաքացին՝ Փաշինյանին․ տեսանյութ
Շուկայից հետ են կանչվում ZWILLING ENFINIGY և ENFINIGY PRO մոդելների վտանգավոր թեյնիկներ․ ՇՎՏՄ
Հայաստանը չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել․ Փաշինյան
Պահանջում եմ, որ Վեդիի նման դեպքերում պատասխանատուները վարվեն այնպես, ինչպես իրենց երեխայի դեպքում. վարչապետ
Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ավտովթար Վանաձոր-Երևան ճանապարհին. կա տուժած
Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. կփոխվի վարձատրության կարգը. նախագիծ
Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք. սիրիահայերը՝ վարչապետին
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ
Իմացի՝ մենք քո կողքին ենք, գալու ենք քեզ ընտրենք. քաղաքացին՝ վարչապետին
Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում
ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Երևանում քարոզարշավ անելիս կերթևեկենք հանրային տրանսպորտով․ Նիկոլ Փաշինյան
Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ
Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ը
ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը. ինչ է առաջարկվում
«Բարեկամություն» մետրոյից վազքով եկել եմ. կարելի՞ է ձեզ հետ նկարվել. քաղաքացին՝ Փաշինյանին
Հնդկաստանի վարչապետը կոչ է անում վերականգնել կորոնավիրուսի շրջանի հեռավար աշխատանքը՝ գումար խնայելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT