Երևան
12 °C
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում Հայաստանի զանգվածային լրատվության տարբեր միջոցներից ընտրված 15 լրագրողներ ապրիլի 13-15-ը կմասնակցեն «Oxford Training Centre» ընկերության կողմից կազմակերպվող «Advanced Communications and Public Relations Management» (Առաջադեմ հաղորդակցություն և հանրային կապերի կառավարում) թեմայով միջազգային մասնագիտական վերապատրաստման դասընթացին, որը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Նախքան մեկնումը «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հանդիպում է ունեցել ծրագրի մասնակիցների հետ՝ նրանց փոխանցելով տիկին Աննա Հակոբյանի ուղեցույցները, որոնք նա ավանդաբար տրամադրում է արտասահման մեկնող պատվիրակություններին։ Փոխտնօրենը կոչ է արել մասնակիցներին լինել պարտաճանաչ և առավելագույնս օգտվել դասընթացի ընձեռած հնարավորություններից՝ ընդգծելով, որ հիմնադրամը ծրագրի իրականացման համար ներդրել է զգալի ռեսուրսներ և շատ է կարևորում այս փորձը, քանի որ այն կարող է նպաստել անձի, տեղեկատվական ոլորտի ու երկրի զարգացմանը:
Լրագրողները իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են սպասում առաջիկա վերապատրաստմանը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կանդրադառնան մի շարք առանցքային թեմաների, այդ թվում՝ հաղորդակցության առաջադեմ ռազմավարությանը, հանրային կապերի առաջնորդությանը, մեդիա հարաբերություններին և հեղինակության կառավարմանը, ճգնաժամային հաղորդակցությանը, շահակիցների ներգրավմանը, ռազմավարական PR-ին և կազմակերպության դիրքավորմանը, բրենդավորմանը և հանրային պատմությունների ձևավորմանը, ինչպես նաև հաղորդակցության պլանավորմանն ու գնահատմանը։

Ուսուցման մեթոդաբանությունը ներառում է ինտերակտիվ քննարկումներ, իրական դեպքերի վերլուծություն և գործնական վարժություններ, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև կիրառել դրանք պրակտիկ միջավայրում։
Պատվիրակության անդամներն են՝
Տիգրանուհի Բադալյան - «Սյունիք» հեռուստաընկերություն, լրագրող, հաղորդավար
Էմմա Կարապետյան - «Նոր Հայաստան» հեռուստաընկերություն, լուրերի խմբագիր, մեկնաբան
Կարինե Սարգսյան - «Զրույց» թերթ, լրագրող («Սպառողների ասոցիացիա»)
Աստղիկ Սարգսյան - Հանրային ռադիո (Voice of Yerevan), զրուցավար, Հատուկ նախագծերի բաժնի ղեկավար
Հերմինե Կարապետյան - «Հայկական ժամանակ», լրագրող, քաղաքական մեկնաբան
Անահիտ Մարգարյան - Հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն, լրագրող
Գոհար Սարգսյան - «Շանթ» հեռուստաընկերություն, լրագրող, խմբագիր
Վարդիթեր Գիշյան - «Շանթ» հեռուստաընկերություն, առավոտյան ծրագրի խմբագիր
Գիտա Էլիբեկյան Հայաստանի Հանրային ռադիո, Վրաստանի թղթակից
Անահիտ Հակոբյան - «Շանթ» հեռուստաընկերություն, «Հորիզոն» լրատվական, միջազգային լուրերի պատասխանատու, SHANTNEWS.am-ի թողարկիչ/խմբագիր
Անահիտ Կարապետյան – «Շանթ» հեռուստաընկերություն, PR և Digital Marketing մասնագետ
Լուիզա Սարգսյան - «Շանթ» հեռուստաընկերություն, լրագրող
Հասմիկ Վիրաբյան - Ambion.news լրատվական կայք, խմբագիր
Ադրինե Թորոսյան - «Փաստ» օրաթերթ, լրագրող
Իրինա Մկրտչյան - Հանրային հեռուստաընկերություն։
Ստացել ենք 3 ահազանգ դպրոցներում, բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին․ նախարար
Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր
Դատավոր Մեխակ Գևորգյանին խիստ նկատողություն է հայտարարվել․ ԲԴԽ
Վաղը Շենգավիթում ենք, մյուս օրը՝ Արագածոտնում․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ
Սրանց ուղեղը թափած է. Քոչարյանին «արա» ասողը թիրախի տակ է, դեմքը սկան են արել, որ հետևից գնա ոխակալը
Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար
ՔՊ-ի վրա ջուր են լցնում, ու այդ մարդուն տան մեջ չեն սպանում. Պուտինը չի որոշողը, թե ՀՀ-ն ինչ անի. տեսանյութ
Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան
Անհրաժեշտ է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացել, առանց սահմանափակումների․ Գուտերեշ
Կենսաչափական փաստաթղթերի համակարգը ևս մեկ քայլ է ՀՀ-ն մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը․ նախարար
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 3-4 աստիճանով․ անձրև կտեղա, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ, քրեական վարույթ չի նախաձեռնվել
Քաղաքական թոթովախոսը. «հաղթարշավ» բառը սխալ արտաբերած օլիգարխը «մանթրաժ»-ից ո՞ւմ էր փորձում հայացքով նախատել
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուի գրանցումը
Ինչպես է 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին, ինչ գործառույթ ունի հայր Տիմոֆեյը․ մանրամասներ
Բոլորը պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի նոր տրամաբանության բանակ․ վարչապետ
Պատրիարքական գահի տեղապահ Շիոն ընտրվել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք
ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը
Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել․ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
Պարո՛ն վարչապետ, շատ բողոքողները հենց ձեզ են ընտրելու, դա իմացեք․ քաղաքացին՝ Փաշինյանին․ տեսանյութ
Շուկայից հետ են կանչվում ZWILLING ENFINIGY և ENFINIGY PRO մոդելների վտանգավոր թեյնիկներ․ ՇՎՏՄ
Հայաստանը չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել․ Փաշինյան
Պահանջում եմ, որ Վեդիի նման դեպքերում պատասխանատուները վարվեն այնպես, ինչպես իրենց երեխայի դեպքում. վարչապետ
Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ավտովթար Վանաձոր-Երևան ճանապարհին. կա տուժած
Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. կփոխվի վարձատրության կարգը. նախագիծ
Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք. սիրիահայերը՝ վարչապետին
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ
Իմացի՝ մենք քո կողքին ենք, գալու ենք քեզ ընտրենք. քաղաքացին՝ վարչապետին
Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում
ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Երևանում քարոզարշավ անելիս կերթևեկենք հանրային տրանսպորտով․ Նիկոլ Փաշինյան
Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ
Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT