Եթե Քոչարյան ավագը Ոսկեպարի «անկլավը» ճանաչել է ՀՀ-ի կողմից օկուպացված, ի՞նչ երեսով են գնում Ոսկեպար և Տավուշ․ Սաֆարյան

09/04/2024 schedule20:53

Իմացա, որ Լևոն Քոչարյանը Իշխան Սաղաթելյանի ուղեկցությամբ գնացել են Կիրանց ու Ոսկեպար։ Շատ կուզեի, որ հատկապես այդ երկու գյուղերից տեղացիներից որևէ մեկը նրանց երկուսին էլ տային հետևյալ հարցը․ բա որ թուրքաբնակ Ներքին Ոսկեպարը, Խեյրմլին հայկական էին, ինչո՞ւ 2000-ականներին Լևոնի հայրիկ Ռոբերտ Քոչարյանը հենց Կիրանց-Խեյրմլի խաչմերուկից Ոսկեպար գնացող 5 րոպեանոց կարճ ճանապարհը փակեց, փոխարենը Կիրանցի մեջով 30 րոպեանոց ոլորաններով հասավ սարի գագաթը, ապա նույնքան ոլորաններով՝ Ոսկեպարի մոտ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Ավելին, հենց Լևոն Քոչարյանին պետք է հարցնեին, որ իր հայրը Հայաստանի միակ ղեկավարն է եղել, որը Արցախի կարգավորման համար Մինկի խմբի պատրաստած 2 տարբերակում՝ Մեղրիի ու Քիվեսթի տարբերակներում, Հայաստանի անունից պաշտոնապես ճանաչել է, որ Ադրբեջանի Ղազախի շրջանից 8 գյուղեր ենք «օկուպացրել ու դրանք ենթակա են վերադարձման»․․․ Չգիտի՞ Լևոն Քոչարյանը այս մասին․․․․ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քարտեզն էլ չգիտե՞ր․․․

Հայր ու որդի կբարեհաճեն վերջապես պատասխանել, թե այդ ի՞նչն էր օկուպացված Տավուշի մարզում ու խոսքը որ գյուղերի մասին է․․․

Ես իհարկե, գիտեմ, որ դա ալիևի ասած 8 գյուղերի մասին է․․․ Հիմա, եթե Քոչարյան ավագը ընդհուպ Ոսկեպարի «անկլավը» ճանաչել է Հայաստանի կողմից օկուպացված, այդ ինչո՞ւ ու ի՞նչ երեսով են այցելում Ոսկեպար ու Տավուշ․․․ Թե՞ գիտեն՝ ես կամ այլ Տավուշցի տեղյակ չենք այս ամենին․․․ Ու ողբերգությունն այն է, որ Քոչարյան ավագն է հենց Հայաստանի կողմից հավանություն տվել այդ տարբերակներին, իսկ ալիևը ավագը՝ մերժել էր․․․

Ի դեպ, Լևոն Տեր Պետրոսյանից սկսած /ում երկարամյա վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ այցելել էր Ոսկեպար ու նրանց հրավիրել Հանրապետության Հրապարակ/, Ռոբերտ Քոչարյանով շարունակած ու Սերժ Սարգսյանով ավարտած, ընդունել, փոփոխել ու հաստատել են Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքը։ Վերջին անգամ այդ փոփոխությունը կատարվել է 2010-ին, որին միայն դեմ են քվերկել ես՝ Ստեփան Սաֆարյանս, Անահիտ Բախշյանը և Արմեն Մարտիրոսյանը։ Այդ խնդրի մասին, ցավոք, հայ հասարակությունը միայն իմացավ 44-օրյա պատերազմից հետո․․․

Հիմա հարց այդ բոլոր ուժերի ներկայացուցիչներին՝ բա ինչո՞ւ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում չէիք ներառել նաև թուրքաբնակ ներքին Ոսկեպարը, թուրքաբնակ վերին Ոսկեպարը, Խեյրմլին, Կիզիլ Հաջիլին, եթե դրանք Տավուշի մարզի մեջ էին․․․ Ինչո՞ւ ձեր բոլորի օրոք անգամ հայկական Ոսկեպարի կամ Կիրանցի որոշ տները կադաստրի վկայական չէին ստանում, որովհետև պաշտոնապես պատճառաբանվում էր, թե դրանք չեն մտնում Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ․․․

Չգիտե՞ք սրա մասին։ Դժվար թե․․․ Իսկ Տավուշում դեռ 2000-ականներից գիտեին, թե ինչո՞ւ է փոխվել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը՝ Քրքորյանի փողեր և ասֆալտ, ապա՝ «հայկական օկուպացիա», որը ճանաչել եք պաշտոնապես։

Պարզ է չէ՞, որ ազնիվ նպատակներով չեք այցելել Տավուշ․․․ Ափսոս, որ այս հարցերը չեն տրվել դեմ առ դեմ․․․»,- ասված է գրառման մեջ։

Տպել
1062 դիտում

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը