Եկեղեցու «ոչմիթիզականության» կուլմինացիան լինելու է զոհված զինվորների համար հոգեհանգստյան արարողակարգ կատարելը. Մկրտչյան

09/04/2024 schedule22:00

Մայր Աթոռի ակտիվությունը կարող է պայմանավորված լինել, օրինակ, Կրեմլից փակ խողովակներով եկող հրահանգներով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի այն հայտարարությանը, ըստ որի՝ «Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Տավուշի մարզից տարածքներ հանձնել Ադրբեջանին»:

«ФСБ-ի ագենտուրան «քաղաքական գործիչների» տեսքով ՀՀ-ն ապակայունացնելու և ներքին դիմադրողականությունը իջեցնելու փորձեր արեց, որոնք տապալվեցին, հիմա նույնը եկեղեցին է փորձում: Այսպիսի դրսևորումներ եղել են և՛ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ, և՛ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ սովետական ժամանակահատվածում ագենտուրայի կարկառուն ներկայացուցիչներ են եղել հոգևոր դասի ներկայացուցիչները: Ցավոք, ունեմ մտավախություն, որ այս մարդիկ շարունակում են նույն ծիրում գործել մինչև այսօր: Անգամ բառապաշարս թույլ չի տալիս բնորոշում տալու նրան, որ եկեղեցին փորձում է ՀՀ-ի ներսում սեփական հոտին՝ հավատացյալներին իրար դեմ հանել»,- նկատում է նա:

Ըստ Մկրտչյանի՝ պետությունը պիտի քայլեր ձեռնարկի, որպեսզի դուրս թողնի եկեղեցուն քաղաքական պրոցեսներից:

«Առհասարակ եկեղեցու դերը օրենքով պետք է ամրապնդվի, ես այստեղ օրենսդրական բաց եմ նկատում և օրենսդիրին կոչ եմ անում քայլեր ձեռնարկել: Եկեղեցին պետք է զբաղվի իր ներքին պրոբլեմներով, թող իր շուրջը նայի ու հասկանա, թե ինչու են օր օրի սնկի նման աճում աղանդավորական խմբավորումները, միգուցե հոգևորականներն են թերանում, իրենց բաժին հասած աշխատանքը հավուր պատշաճի չեն կատարում: Իր խնդիրները թողած՝ եկեղեցին չգիտես՝ ինչ-ինչ խնդիրներ է բարձրացնում»,- ընդգծում է նա:

Քաղաքագետը հիշեցնում է Ազգային ժողովում ընդդիմության պահանջով Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հրավիրված փակ քննարկումը, ապա նկատում. «Թող գնան Տավուշ, հանդիպեն ժողովրդի հետ, քննարկեն, Աստված մի արասցե, պատերազմի պարագայում զենք վերցնեն ու ՀՀ սահմանները պաշտպանեն»:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ եկեղեցին և խորհրդարանական որոշ ուժեր համագործակցում են, վերջինս միանշանակ այդպես է կարծում:

Զրուցակցի նկատառմամբ՝ այն, որ Տավուշի հատվածում գտնվող այդ գյուղերը մի օր պետք է հանձնվեն, փաստ է, ինչպես որ մի օր Հայաստանին պետք է վերադարձվեն օկուպացված շրջանները. «Մենք խոսում ենք փոխզիջումային տարբերակի մասին, իսկ եկեղեցին արդյոք պատրա՞ստ է ընկալելի դարձնել այն քաղաքականությունը, որը որդեգրել է օրվա իշխանությունը, թե՞ շարունակելու է «ոչմիթիզականության» դիրքերից հանդես գալ, կեղծ քարոզ տանել ՀՀ քաղաքացիների շրջանում, ու այդ ամենի կուլմինացիան լինի հոգեհանգստյան արարողակարգ կատարելը մեր զոհված զինվորների վրա»:

Ըստ քաղաքագետի՝ եկեղեցին այս ողջ շրջանում «ոչմիթիզականության» քարոզ է արել, որը ընկալելի չէ Տավուշի հարակից 4 շրջանների մասով:

«Եկեղեցին չպետք է զբաղվի պատերազմ բորբոքելով, հանրությանը պառակտելով և վերջում դիակների վրա հոգևոր ծեսեր կատարելով: Ցավոք, այսօր այդ ճանապարհն են որդեգրել՝ հոտի ներկայացուցիչներին տանել մատաղ անելու. «Որևէ մեկը եկեղեցուց կարող է պատասխանել, թե 30 տարվա ձախողված քաղաքականության մեղավորը ո՞վ է, ԼՂ հայաթափման մեղավորը ո՞վ է, որ այդքան սիրում են մատնանշել: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ Սփյուռքում միլիոնավոր դոլարներով եկեղեցիներ էին կառուցում, չէի՞ն մտածում, որ Արցախը դեռևս վիճելի գոտի է, և շատ հարցեր կան, որ պետք է պատասխաններ ստանան. առնվազն պետք էր վերազինել բանակը, չզիջել Ադրբեջանին»,- շեշտում է նա:

Հարություն Մկրտչյանի կարծիքով՝ եկեղեցին միշտ կանգնած է եղել ինչ-ինչ դավադիր ուժերի կողքին. «Որտե՞ղ էր եկեղեցին, որտե՞ղ էր նորընտիր Գարեգին Բ-ն «Հոկտեմբերի 27»-ին, որտե՞ղ էր Գարեգին Բ-ն Ապրիլի 12-ի դեպքերի ժամանակ, 2008-ի մարտի 1-ի ժամանակ, որտեղ էին այն հազարավոր հոգևորականները արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, իհարկե, եղել են մարդիկ, որոնք մասնակցել են, և փառք ու պատիվ նրանց, բայց ես մեծամասնության մասին եմ խոսում»:

Հերմինե Կարապետյան

Տպել
1355 դիտում

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են