Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստը

09/04/2024 schedule19:02

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստը:

Շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Մասնավորապես՝ քննարկումների արդյունքում խորհրդի անդամները հաստատել են խորհրդի գործող աշխատակարգում կատարված փոփոխությունները: Քննարկվել և հաստատվել է Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության բաշխման մասին ս.թ. մարտի 5-ի խորհրդի որոշմամբ համատեղ ծրագրերի համար հատկացված գումարով միջոցառում կազմակերպելու հարցը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է հաջորդ նիստի ընթացքում միջոցառման անցկացման վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որոնք միտված կլինեն այն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելուն:

Օրակարգի հարցերի շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, խորհրդի անդամ Վաչե Տերտերյանը զեկուցել է պետական բյուջեից ազգային փոքրամասնությունների համայնքներին 2024 թվականին հատկացվող ֆինանսական միջոցների և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ համայնքների խոշորացման ծրագրին չմասնակցած համայնքներն արդեն իսկ 2021 թվականից մասնակցել են սուբվենցիոն ծրագրերին: 2021 թվականին իրականացվել է 6 ծրագիր, 2022 թվականին՝ 7 ծրագիր, 2023 թվականին՝ 9 ծրագիր, 2024 թվականին 8 ծրագրի հայտ է ներկայացվել:

Ընդգծվել է, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում 2024 թվականի պետական բյուջեով բոլոր այս համայնքներին, որոնք չեն մասնակցել խոշորացմանը և ունեն փոքրաթիվ բնակչություն, դոտացիան ամրագրվել է 50 մլն դրամ: Նշվել է, որ 2024 թվականին նախատեսված ծրագրերից բացի, կա ևս 3 խոշոր ծրագիր, որոնց նախապատրաստական աշխատանքները, Վարչապետի հանձնարարությամբ, առանձին որոշումներով մեկնարկել են: Ըստ այդմ՝ նախագծման աշխատանքներ են իրականացվում Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ համայնքի և մարզի այլ համայնքների հետ հաղորդակցություն ապահովող 3 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 150 մլն դրամ, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 100 մլն դրամ և Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 400 մլն դրամ: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 1.8 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել 2021-2024 թվականներին, որից 914 մլն եղել է պետական բյուջեի համաֆինանսավորումը, 585 մլն համայնքային համաֆինանսավորումն է, ներգրավվել են նաև այլ միջոցներ:

Արայիկ Հարությունյանը կարևորել է նման զեկույցների պարբերաբար ներկայացումը, որոնք ամփոփում են ազգային փոքրամասնություններով համայնքներում և խոշորացված համայնքներում ազգային փոքրամասնություններով բնակավայրերում իրականացվող ծրագրերը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև խորհրդի անդամների կողմից բարձրացված այլ հարցեր: Արայիկ Հարությունյանն առաջարկել է հրատապ հարցեր լինելու դեպքում դրանք ներկայացնել համապատասխան ստորաբաժանում, և հաջորդ նիստերին դրանք, ըստ առաջնահերթության, կներառվեն օրակարգում և կքննարկվեն:

Տպել
440 դիտում

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը