Մասնաճյուղեր ՀՀ մարզերում և ԱՄՆ-ում, մոտ 100 աշխատակից և ռեբրենդինգ․ «Գուրուս»-ը նշում է հոբելյանական 5-րդ տարեդարձը

09/04/2024 schedule18:37

Տեխնոլոգիական ոլորտի հայ-ամերիկյան «Գուրուս» ընկերությունն իր աշխատանքը սկսել է մի փոքրիկ գրասենյակում՝ Երևանում, իսկ այսօր ընկերությունն ունի գլխամաս Երևանում և մասնաճյուղեր Վանաձորում, Իջևանում, Գյումրիում, ինչպես նաև ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում:

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները

Ընկերությունը բիոմետրիկ ծառայություններ է մատուցում միջազգային դեղագործական, կենսատեխնոլոգիական և հետազոտական ընկերություններին։

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գուրուս» ընկերության ավագ SAS ծրագրավորող Արթուր Սարգսյանը, օգտագործելով SAS և R ծրագրավորման լեզուները, «Գուրուս»-ը դեղագործական և բիոտեխնոլագիական ընկերությունների պատվերով իրականացնում է կենսավիճակագրական և կլինիկական փորձարկումների տվյալների վերլուծություն:

2021-ից ընկերությունը Հայաստանում SAS Institute-ի պաշտոնական ներկայացուցիչ է։

IMG_2736.jpeg (5.23 MB)

«Գուրուս»-ի ավագ SAS ծրագրավորող Հասմիկ Մեսրոպյանի խոսքով՝ կլինիկական փորձարկումների տվյալների վերլուծությունից և ստանդարտացումից հետո, հետազոտվող դեղերի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ ստացված արդյունքների հիման վրա պատրաստված զեկույցները պատվիրատուն ներկայացնում է համապատասխան մարմինների՝ հաստատման համար, օր․ ՝ ԱՄՆ-ում՝ FDA։

«Գուրուս»-ի դասընթացները

Ընկերությունը գլխավոր ձեռքբերումներից է համարում իր կողմից ստեղծված և մշակված թրեյնինգների ծրագիրը, որի շնորհիվ ընկերությունը համալրում է իր աշխատակիցների ցանկը ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության մարզերում։ Ինչպես նշեց ընկերության ավագ SAS ծրագրավորող Նարեկ Թորոսյանը, թիմը համալրելու նպատակով «Գուրուս»-ն արդեն իրականացրել է ավելի քան 50 անվճար դասընթաց և այժմ ունի մոտ 100 աշխատակից։

Ընկերության տնօրեն Վահե Մարտիրոսյանի խոսքով՝ կադրեր պատրաստելով և հայրենիքում բացելով մասնաճյուղեր՝ «Գուրուս»-ը նպաստում է մարզերի համաչափ զարգացմանը։

IMG_2756.jpeg (5.19 MB)

«Մենք մարզեր գնում ենք ոչ թե էժան աշխատուժ, այլ խելացի կադրեր գտնելու նպատակով, որպեսզի նաև մասնակցենք մարզերի հավասարաչափ զարգացմանը։ Վանաձորում մեր առաջին մասնաճյուղը բացելուց մենք նշել ենք, որ մարզերի մեր աշխատակիցների աշխատավարձերը չեն տարբերվելու Երևանի գլխամասից, և այսօր այդ նույն սկզբունքով առաջնորդվելով մասնաճյուղեր ունենք Իջևանում և Գյումրիում»,- ասաց նա։

Ընկերության դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է բազային կրթություն, անգլերեն լեզվի իմացություն և, ամենակարևորը, նոր մասնագիտություն ձեռք բերելու մոտիվացիա։

Մասնաճյուղ Օսթինում, Տեխաս

Ինչպես նշեց Վահե Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում մասնաճյուղը հնարավորություն կտա մուտք գործել նոր շուկաներ և աշխատել նոր ընկերությունների հետ։ Նրա խոսքով՝ Հարավային Ամերիկայում մեծ հետաքրքրություն կա թրեյնինգների ծրագրի նկատմամբ, և իրենք մտադիր են համագործակցություն հաստատել այդ ուղղությամբ։

Ինչպես նշեց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը, Օսթինում մասնաճյուղ բացելու հարցում ընկերությանն օգնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի մեր գործընկերների հետ միասին, աջակցել է «Գուրուս»-ի վերջին ընդլայնմանը դեպի ԱՄՆ՝ բացելով մասնաճյուղ Տեխասի Օսթին քաղաքում, ինչը «Գուրուս»-ը դարձնում է իրական հայ-ամերիկյան ընկերություն: Ընդունում ենք, որ Հայաստանի հզոր և զարգացող տեխնոլոգիական ոլորտը կարող է կարևոր դեր խաղալ Արևմուտքի հետ կապերի զարգացման գործում: «Գուրուս»-ի նման ընկերությունները Հայաստանի տնտեսական կայունության և տեխնոլոգիական խաչմերուկ դառնալու երկրի տեսլականի առաջամարտիկներից են»,- ասաց նա:

IMG_2742.jpeg (4.39 MB) 

Ռեբրենդինգ․ «Գուրուս»-ի նոր դեմքը

Իր հինգերորդ տարեդարձի կապակցությամբ «Գուրուս» ընկերությունը ռեբրենդինգ է կատարել՝ փոխելով տարբերանշանը և վեբ կայքի դիզայնը՝ այն դարձնելով ավելի հարմարավետ:

«Գուրուս»-ի մարքեթինգի մասնագետ Լիլիթ Սիմոնյանն ասաց, որ ընկերության տարբերանշանն ունի նոր գույն՝ կանաչ և վիճակագրական էլեմենտներ։ «Կանաչը խորհրդանշում է կենսունակություն, իսկ վիճակագրական էլեմենտները՝ աճ և կայունություն»։

IMG_2741.jpeg (1.77 MB)

Հոբելյանական մաղթանքներ

Հոբելյանական տարեդարձը ընկերության գործունեությունն ամփոփելու, հեռանկարների մասին խոսելու, ինչպես նաև ցանկությունները լսելու առիթ էր:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը «Գուրուս» ընկերությանը մաղթեց ևս հինգ տարի հետո դառնալ միաեղջյուր՝ ՏՏ ոլորտում առաջ մղելով Made in Armenia («Պատրաստված է Հայաստանում») ապրանքանիշը։

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրեն Ինգա Հարությունյանը նշեց, որ «Գուրուս»-ը պալատի 170 անդամներից ամենաերիտասարդններից է, միևնույն ժամանակ շատ հեռանկարային։

IMG_2747.jpeg (3.69 MB)IMG_2755.jpeg (3.58 MB)

«Մեր իրականության մեջ «Գուրուս»-ը փոփոխություն բերող կազմակերպություն է՝ սկսած նրանից, որ ոլորտը, որով զբաղվում է, շատ հետաքրքիր է, տեխնոլոգիական, առաջադեմ, աշխարհի համար շատ կարևոր։ Լինելով արդեն ԱՄՆ-ում հաստատված կազմակերպություն՝ Հայաստանում կարող է հնարավորություններ ստեղծել այլ ընկերությունների համար՝ կապելով Հայաստանը ավելի մեծ աշխարհի հետ և բերելով իրենց նոու-հաուն, իրենց աշխատելաոճը, իրենց գիտելիքն ու հմտությունները թե՛ մարդկանց հետ աշխատելու, թե՛ շուկայում։ Կցանկանայի, որ «Գուրուս»-ի գրասենյակները շատանան աշխարհով մեկ, որովհետև Հայաստանն այդպիսով կկապվի աշխարհի հետ ավելի շատ թելերով և ավելի ամուր, գիտելիքի հիման վրա ստեղծված մրցակցությամբ, ինչը մեր երկրի համար ամենակարևորն է»,- ասաց նա։

Տպել
981 դիտում

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են