Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

18/03/2024 schedule22:30

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինն ստացել է տոտալիտար լիդերին բնորոշ ձայներ:

«Դեմոկրատիայի հետ որևէ առնչություն չունի, հավանաբար ավելի ագրեսիվ է դառնալու: Ըստ էության՝ լեգիտիմություն Է տվել ինքն իրեն՝ այլանդակությունները՝ պատերազմը շարունակելու համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սուքիասյանը:

Խոսելով Պուտինի՝ այսպես կոչված՝ մրցակիցների՝ Վլադիսլավ Դավանկովի, Լեոնիդ Սլուցկիի և Նիկոլայ Խարիտոնովի մասին՝ վերջինս նկատում է՝ եթե նրանք կասկածի տակ դնեն ընտրության արդյունքները, ապա կասկածի տակ կդրվի վերջիններիս գոյությունը:

«Ֆեյք դեմքեր են, ձեռքի հետ «մասովկա» են ապահովել, դրել՝ որպես ընդդիմադիրների: ՌԴ-ն իրականում բռնապետական պետություն է, այնտեղ խոսքի ազատությունը խիստ կաշկանդված է: Եթե այդ մարդիկ արդյունքները կասկածի տակ չեն դնում, մենք ընդհանրապես խնդիր չունենք: Մեր խնդիրը մեր պետությունը այդ գիշատչից (-խմբ. նկատի ունի Պուտինին) պաշտպանելն է: Լավ է, որ այդ առումով քիչ թե շատ մոբիլիզացիա ունենք, իսկ ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. իրենց ընտրած ճանապարհն է»,- ասում է նա: 

Ըստ նրա՝ ամբողջ աշխարհը մոբիլիզացվել է Պուտինի դեմ. «Նա կարողացավ այնպես անել, որ ամբողջ Եվրոպան մոբիլիզանա իր դեմ: Մակրոնը հայտարարեց, որ ՌԴ-ն չի հաղթելու, հետևապես գործընթացները շարունակվելու են այնքան՝ մինչև ՌԴ-ն արնաքամ լինի: Շանս չունի Արևմուտքի և ընդհանրապես առաջավոր աշխարհի ճիրաններից պրծնելու»:

Ըստ նրա՝ Ռուսաստանը ոչ մի պատերազմ միայնակ չի հաղթել, նույնիսկ՝ Երկրորդ համաշխարհայինը: Այժմ նա միայնակ է, և հետևանքը կարելի է կանխատեսել:

«Իհարկե, ձիու վրա է իրեն զգում, բայց հավանաբար Ռուսաստանի պատմությունը լավ չգիտի: Չի բացառվում, որ ՌԴ-ի ներսում որոշեն, որ սրան պետք է գահընկեց անեն, Ռուսաստանի կյանքում նման բան եղել է. Լենինը չէ՞ ցարին «գցել», ինքը կարո՞ղ է ցարից ավելի լուրջ ցար է, մի Լենին ոնց էլ լինի, կարող է հայտնվել, որովհետև այն, ինչ Պուտինը անում է, ըստ էության, այնպես չէ, որ ՌԴ շահերին համապատասխանում է: Մի ամբողջ պետություն մեկուսացրել է՝ հանուն իր երախի, հանուն իր ցանկությունների»,- կարծում է Սուքիասյանը:

Միևնույն ժամանակ զրուցակիցը նշում է, որ վտանգ կա Հայաստանին վնասելու, Ադրբեջանին «հեծնելու», ՀՀ-ի վրա «քշելու»:

«Հայաստանը ճնշման տակ է ՌԴ-ի և նրա գործիքի՝ Ադրբեջանի կողմից, ենթադրելի է, որ սրանով կփորձի ճնշումը մեծացնել: Տոտալիտար լիդերին բնորոշ ձայներ է ստացել, ենթադրելի է, որ կսկսի ավելի այլանդակ դառնալ: ՀՀ-ն իր ճանապարհից որևէ կերպ չպետք է շեղվի՝ ոչ մի ճնշման պարագայում, որովհետև հակառակ պարագայում Հայաստան չի լինելու»,- ասում է նա:

Անդրադառնալով Երևանում և Գյումրում Պուտինի պարտությանը և «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիային՝ Սուքիասյանը նկատում է՝ ռուսները, որտեղ ազատ կամարտահայտման հնարավորություն են ունեցել են, նրան դեմ են քվեարկել. «Պուտինը, իհարկե, Ռուսաստանում հաղթել է, սակայն, եթե այս քվեարկություններին նայենք, ապա իրականում պարտվել է: Հայաստանում էլ է պարտվել, և ես ռուսներին առաջարկում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ-ին՝ նման ազատություններ ստեղծելու համար, որտեղ իրենք կարող են ազատ կենսագործել և իրենց կարծիքը հայտնել: Միաժամանակ բոլոր ՌԴ քաղաքացիներին առաջարկում եմ վերադառնալ ՌԴ և այնտեղ ընդվզել»:

Հերմինե Կարապետյան

Տպել
1729 դիտում

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին